04130186.31.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 1999 թվականի N 186
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 4-ի N 128 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 713 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը
Պաշտոնի անվանումը |
Պաշտոնային դրույքաչափը |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար | 140000 |
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար | 119000 |
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական | 100000 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ | 98000 |
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության (ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ | 84000 |
ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու | 77000 |
ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, արարողակարգի ծառայության պետ | 70000 |
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմի ղեկավարներ, խորհրդականներ | 46000 |
Բաժնի վարիչ | 45000 |
Նախարարի օգնական | 40100 |
Գլխավոր մասնագետ, արխիվի վարիչ, գրադարանավար | 28700-33800 |
Առաջատար մասնագետ | 27000-28700 |
Առաջին կարգի մասնագետ | 23600-25300 |
Երկրորդ կարգի մասնագետ | 20300-22000 |
Մասնագետ | 16900-18600 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Է. Թադևոսյան |