ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1998 թվականի N 662
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն նախարարության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 78 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարության կենտրոնական ապարատի
Նախարարի աշխատակազմ
Միջնակարգ կրթության վարչություն
Մասնագիտական կրթության վարչություն
Բարձրագույն կրթության վարչություն
Գիտության և գիտատեխնիկական քաղաքականության վարչություն
Նախադպրոցական, արտադպրոցական, հատուկ կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Գործերի կառավարչություն
Ֆինանսական վարչություն
Սփյուռքի բաժին
Տեսչական բաժին
Իրավաբանական բաժին
Կադրերի բաժին |