«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2005 թվականի N 1301-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5.5 հեկտար հողերը փոխադրել՝
ա) 1.5 հեկտար վարելահողը՝ բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.
բ) 4 հեկտար այլ հողերը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. օգոստոսի 24 |
Հավելված | |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |