«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
23 հունիսի 2005 թվականի N 1070-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN |
Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը |
Աշխա- |
Երկրաբանական առաջադրանքը` |
2005 թվականի ֆինանսավորման սահմանագումարը | ||
առաջին |
ինն ամիս |
տարի | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ այդ թվում` |
|
|
8000,0 |
14000,0 |
20000,0 |
I. |
Տարածաշրջանային երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական, հիդրոերկրաբանական և այլ աշխատանքներ այդ թվում` |
|
|
|
| |
1. |
ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան մասերի (K-38-XXVI, XXVII թերթերի) 1:200000 մասշտաբի երկրաբանական քարտեզի կազմում և տպագրության նախապատրաստում |
2005 թ. |
դաշտային աշխատանոցային աշխատանքներ, առուների, մաքրվածքների և հետախուզահորերի անցում, նմուշարկման և լաբորատոր աշխատանքներ |
1200.0 |
2100.0 |
3000.0 |
2. |
Հայաստանի Հանրապետության 1:500000 մասշտաբի երկրաբանական քարտեզի տպագրության նախապատրաստման և տպագրության աշխատանքներ |
2005 թ. |
աշխատանոցային աշխատանքներ |
600,0 |
1050,0 |
1500,0 |
3. |
Հայաստանի Հանրապետության տարածքի 1 : 1000000 և 1 : 2500000 մասշտաբների տեկտոնական քարտեզների կազմում |
2005 թ. |
աշխատանոցային աշխատանքներ |
400,0 |
700,0 |
1000,0 |
4. |
Հայաստանի Հանրապետության տարածքի 1 : 1000000 և 1 : 2500000 մասշտաբների օգտակար հանածոների քարտեզների համալիրների կազմում |
2005 թ. |
աշխատանոցային աշխատանքներ |
400,0 |
700,0 |
1000,0 |
5. |
Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1 : 50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (K - 38- 126, В, Г-138- A,Б,В,Г) |
2003 թ. |
K-38-126-B-a, b, Г-а, б թերթերի |
1800,0 |
3150,0 |
4500,0 |
6. |
Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային մասի 1 : 200000 մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզի կազմում և հրատարակման նախապատրաստում (J-38-III, IV, V, XL թերթերը) |
1999 թ. |
հիդրոերկրաբանական երթեր, աշխատանոցային աշխատանքներ |
2000,0 |
3500,0 |
5000,0 |
7. |
Հայաստանի Հանրապետության պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծում |
2005 թ. |
նախագծային աշխատանքներ, տեղեկատվական զանգվածի կուտակում համակարգիչներում |
1600,0 |
2800,0 |
4000,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |