«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 801-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1794-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացման 2004-2006 թվականների միջնաժամկետ ծրագիրը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «2004-2006» թվերը փոխարինել «2005-2007» թվերով.
որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Երևան |
|
Հավելված |
ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
NN
ը/կ Միջոցառումը Նպատակը Պատասխանատուն Ժամկետը 1 2 3 4 5 1. Չմշակված բնական ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման և փոխադրման լիցենզավորում ալմաստների շրջանառության կարգավորում, Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջի կատարում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2005 թ.
հուլիս 2. «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի ընդունում ոլորտի օրենսդրության բարելավում` միջազգային չափանիշներին համապատասխան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2005 թ.
հոկտեմբեր 3. Ոլորտի համակարգմանը և միջազգային սերտ ինտեգրացմանն ուղղված կառույցի հիմնադրում երկարաժամկետ հեռանկարում բարձր աճի տեմպերի պահպանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2005 թ.
դեկտեմբեր 4. Իրավական բազայի կատարելագործում և անհրաժեշտ մեխանիզմների ներդրում` հաշվի առնելով ոլորտի առանձնահատ-կությունները վարչարարության պարզեցում, առավելագույն սպառում ունեցող երկրների հետ առավել բարենպաստ ռեժիմների սահմանում, ճյուղի սպասարկման համար մասնագիտացված մաքսային գոտու հիմնում, «Մեկ կանգառի կենտրոն» սկզբունքի ապահովում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ կառավա-րությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2005-2007 թթ. 5. Ռուսաստանի Դաշնության հետ գործարար համագործակցության նոր ձևերի ներմուծում ադամանդագործության հումքով ապահովվածության բարձրացում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2006 թ.
մայիս 6. Միջին մասնագիտական և վերապատրաստման կրթական ծրագրերի մշակում և իրականացում, աջակցություն պետական չափորոշիչներով գործող մասնավոր կրթօջախի հիմնադրում մասնագիտական առավել բարձր աստիճանի վրա գտնվող աշխատուժի վերարտադրության ապահովում ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2006 թ.
հունիս 7. Ուղիղ չվերթերի ներմուծում ոլորտի միջազգային կենտրոնների (Թել-Ավիվ, Բրյուսել, Նյու Յորք) հետ միջազգային կենտրոնների հետ առևտրական կապերի սերտացում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2006 թ.
դեկտեմբեր 8. Ալմաստների և ադամանդների մեծածախ կենտրոնի հիմնադրում և զարգացում շուկայավարման կատարելագործում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
մասնավոր սեկտորի աջակցությամբ 2007թ.
մարտ 9. Աջակցություն միջազգային համբավ ունեցող մասնագիտացված բանկի գործունեությանը Հայաստանում ոլորտին ֆինանսական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2007 թ.
սեպտեմբեր 10. Միջազգային սերտիֆիկացիոն ընկերության ներմուծում Հայաստանում արտաքին առևտրի միջազգային չափանիշներով իրականացման բարելավում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2007թ.
նոյեմբեր
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի |
Մ. Թոփուզյան |