Գլխավոր տեղեկություն
Համար
N 220
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.05.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ո ր ո շ ու մ

 

14 ապրիլի 1999 թվականի N 220

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 139 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական համակարգի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բյուջետային հիմնարկների առավել ճկուն սպասարկման, բյուջետային միջոցների օգտագործման օպերատիվությունը բարելավելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման համաձայն կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկը հաստատելու մասին» N 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկի XI բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«XI. Երևան
 
40. Երևանի N 1 բաժանմունք Երևանի քաղաքապետարան, Կենտրոն և Նորք-Մարաշ թաղային համայնքներ
 
41. Երևանի N 2 բաժանմունք Աջափնյակ, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքներ
 
42. Երևանի N 3 բաժանմունք Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Քանաքեռ- Զեյթուն թաղային համայնքներ
 
43. Երևանի N 4 բաժանմունք Էրեբունի, Նուբարաշեն և Շենգավիթ թաղային համայնքներ»:
   

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) լուծել Երևանում նոր ստեղծվող տեղական գանձապետական բաժանմունքների տեղաբաշխման, շենքային հարմարությունների և սպասարկման տարածքների հարցերը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանում գործող տեղական գանձապետական բաժանմունքների հաստիքային միավորների թվի և գանձապետական բաժանմունքների կառուցվածքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան