«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 831-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 479.72 հեկտար հողամասերից 440.24 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 378.45 հեկտար, բնակավայրերի հողերի` 7.32 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 52.54 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.12 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 0.74 հեկտար, ջրային հողերի` 1.07 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ջրաբերի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 440.24 հեկտար հողերից 59.95 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 39.48 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ ջրաբերի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ
ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈԻՆԸ
Ջրաբեր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավ-արևմտյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն ք. Հրազդանից` 21 կմ է:
Ջրաբեր համայնքը հյուսիս-արևելքից` «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կապուտան համայնքին, հարավից և հարավ-արևելքից` «Բ»-«Գ» հատվածով` Նոր գյուղ համայնքին, հարավից` «Գ»-«Դ» հատվածով` Արզնի համայնքին, հյուսիսից և հյուսիս-արևմուտքից` «Դ»-«Ա» հատվածով` Նուռնուս համայնքին:
ՋՐԱԲԵՐ-ԿԱՊՈՒՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Ջրաբեր, Նուռնուս և Կապուտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, սահմանագիծը դաշտային ճանապարհով, թիվ 1-2 կետերով անցնում է դեպի հարավ` 1607.02մ, հասնում Երևան-Սևան խճուղու եզրին գտնվող թիվ 3 կետին, այնուհետև, թեքվելով հարավ-արևելք, խճուղով անցնում է թիվ 4-9 կետերով` 1859.52մ, հասնում է Ջրաբեր, Կապուտան և Նոր գյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Ջրաբեր, Նոր գյուղ և Կապուտան գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3466.54 մ է:
ՋՐԱԲԵՐ-ՆՈՐ ԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Ջրաբեր, Նոր գյուղ և Կապուտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է հարավ` 198.49մ, հասնում թիվ 1 կետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 142.50մ, հասնում է թիվ 2 կետին, որտեղից նորից թեքվելով արևմուտք, անցնում է 256.15մ, հասնում Ջրաբեր, Նոր գյուղ և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Ջրաբեր, Նուռնուս և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 597.14 մ է:
ՋՐԱԲԵՐ-ԱՐԶՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Ջրաբեր, Նուռնուս և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 726.65մ, հասնում է թիվ 1 կետին, որտեղից նույն ուղղությամբ անցնում է թիվ 2-3 կետերով` 1860.17մ, հասնում է Ջրաբեր, Նոր գյուղ և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Ջրաբեր, Նոր գյուղ և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2586.82 մ է:
ՋՐԱԲԵՐ-ՆՈՒՌՆՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»
Ջրաբեր, Կապուտան և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով թիվ 1-2 կետերով` 956.4 մ, հասնում է թիվ 3 կետին, որից թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 313.81 մ, հասնում թիվ 4 կետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք, անցնում է թիվ 5-6 կետերով` 751.68մ, հասնում է թիվ 7 կետին, որից կտրուկ թեքվելով հարավ, անցնում է թիվ 8-11 կետերով` 1596.52 մ, հասնում թիվ 12 կետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 13-14 կետերով` 1107.79 մ, հասնում է Ջրաբեր, Նուռնուս և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:
«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4726.2 մ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստան Հանրապետության
կառավարության աշխտակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |