«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 676-Ն
ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածին համապատասխան և ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին`
ա) համաձայնեցնելով լուծարվող «Հայագրոբանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ (այսուհետ` բանկ)` Հայաստանի Հանրապետության անունից կնքել հրաժարագնի գործարք, ըստ որի Հայաստանի Հանրապետության նկատմամբ բյուջետային վարկային պարտքի 1000000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի դիմաց բանկի լուծարման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, սեփականության իրավունքով հանձնում է 527172000 դրամ ընդհանուր արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գրավադրված գույք` համաձայն հավելվածի, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը պարտավորվում են հրաժարագնի գործարքի կնքումից հետո 10 օրվա ընթացքում բանկին վճարել գույքի գնի նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը՝ համապատասխանաբար` 65457190 դրամ և 22404810 դրամ.
բ) հրաժարագնի գործարքով նախատեսված ավելացված արժեքի հարկի վճարումը կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի համակարգի զարգացման ֆոնդի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Մովսես Խորենացու փողոցի N 3 շենքից 429.28 քառ. մետր մակերես ունեցող տարածքը հետ վերցնել և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի 2005 թվականի միջոցների օգտագործման ուղղությունները՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման հավելվածում`
ա) «ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ» տողում «1500000.0» թիվը փոխարինել «1565457.2» թվով.
բ) «ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ» տողում «495181.2» թիվը փոխարինել «560638.4» թվով.
գ) «ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ» տողում «337181.2» թիվը փոխարինել «402638.4» թվով.
դ) «ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ» տողում «331181.2» թիվը փոխարինել «396638.4» թվով.
ե) «ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ» բաժինը լրացնել նոր` «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր 65457.2» տողով:
4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի համակարգի զարգացման ֆոնդի 2006 և 2007 թվականների ծախսերի նախահաշիվներում պետք է հավասարաչափ նախատեսվեն 327285950 դրամի, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի 2006 և 2007 թվականների ծախսերի նախահաշիվներում` 112024050 դրամի ծախսեր` սույն որոշման 1-ին կետում նշված հրաժարագնի գործարքով մարված բյուջետային վարկի գումարը կենտրոնական գանձապետարանի «Բյուջետային վարկերի վերադարձից մուտքեր» 900005052015 հաշվեհամարին հաշվեգրելու համար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հրաժարագնի գործարքի կնքումից հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:
6. Գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջոցների հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԼՈՒԾԱՐՎՈՂ «ՀԱՅԱԳՐՈԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Գտնվելու վայրը |
Մակերեսը |
Գինը (ներառյալ ԱԱՀ-ն) (դրամ) |
1. |
Շենք |
քաղ. Երևան, Կենտրոն թաղային համայնք, Մովսես Խորենացու 7ա |
1428.5 |
447499273.2 |
2. |
Շենք |
քաղ. Երևան, Կենտրոն թաղային համայնք, Մովսես Խորենացու 7 |
254.33 |
79672726.8 |
Ընդամենը |
1682.83 |
527172000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |