«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2005 թվականի N 1358-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41 -րդ և 102 -րդ կետերով.
«41 . Սույն կարգի իմաստով «տրամադրվող միջոցներ» են համարվում արտաքին աղբյուրներից ստացվող միջոցները»,
«102 . Սույն կարգի գործողությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված վարկի համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի նկատմամբ».
բ) 11-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) համաձայնագրերով իրագործվող ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (ապրանքների ձեռքբերման համար առաքող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, հաշիվ-ապրանքագիրը, տրանսպորտային բեռնագիրը, այդ գործարքի մասով հաշվարկավճարային և ֆինանսական հոսքերի վերաբերյալ փաստաթղթերը և այլն)».
գ) 13-րդ կետի վերջին պարբերությունը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերից հետո լրացնել «հարկային (մաքսային) մարմինների կողմից տեղեկանքների մեկ բնօրինակն ստանալուց հետո» բառերով.
դ) կարգին կից տեղեկանքի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ԱԱ .... ........
____ ____________ 200 թ.
1. Միջազգային պայմանագրի և վարկային (դրամաշնորհային) ծրագրի անվանումները _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ 2. Ծրագիր իրականացնող կազմակերպության (և այլ պատվիրատու կազմակերպության) անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ 3. Մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, ՀՎՀՀ-ն _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ 4. Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում` տառերով) _____________________________________________________ _____________________________________________________ 5. Երկրի ներսում ձեռք բերվող ապրանքների (ծառայությունների), աշխատանքների ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում` տառերով) _____________________________________________________ _____________________________________________________ 6. Ապրանքների (ծառայությունների), աշխատանքների համառոտ նկարագրությունը, քանակը, ծավալը _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ 7. Ապրանքների մատակարարման (ծառայությունների մատուցման) աշխատանքների կատարման հիմքերը` պայմանագրեր, հաշվարկավճարային փաստաթղթեր և այլն _____________________________________________________ _____________________________________________________ 8. Ծրագիր իրականացնող կազմակերպության պատասխանատու անձինք`
9. Ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ֆինանսավորվող այլ պատվիրատու կազմակերպության պատասխանատու անձ ____________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը, Կ.Տ. (դրոշմակնիք) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |