«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2005 թվականի N 153-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՁԵՎՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի 2005 թվականի միջոցների օգտագործման ուղղությունները` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին`
ա) թույլատրել, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի 2005 թվականի միջոցների օգտագործման ուղղությունների տարեկան նախահաշվում ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև կատարել վերաբաշխում, բայց ոչ ավելի, քան այդ ծախսերի ընդհանուր ծավալի 15 տոկոսը.
բ) մեկշաբաթյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվով նախատեսված ծախսերի եռամսյակային համամասնությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ Հոդվածի անվանումը Ընդամենը` գումարը (հազ. դրամ) 1 2 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 1500000.0 այդ թվում` ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 1004818.8 այդ թվում` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ 360000.0 ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 44768.6 այդ թվում` Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ 44768.6 այդ թվում` - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 42768.6 - ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 2000.0 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 600050.2 այդ թվում` Ապրանքների ձեռքբերում 121462.7 այդ թվում` Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 121462.7 այդ թվում` - գրասենյակային ապրանքներ և նյութեր 86160 - գույք և սարքավորումներ 29346.7 - փափուկ գույք և հանդերձանք 3892.0 - այլ ծախսեր 2064.0 Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 16000.0 Տրանսպորտային ծառայությունների վճարներ 180246.1 Կապի ծառայությունների վճարներ 87702.4 Կոմունալ ծառայությունների վճարներ 49361.6 այդ թվում` Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 32620.0 Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 9741.6 Այլ կոմունալ ծախսեր 7000.0 Այլ ծախսեր 145277.4 այդ թվում` Գույքի վարձակալության ծախսեր 24866.4 այդ թվում` - շենքերի, շինությունների և բնակարանների 24866.4 Արտագերատեսչական պահպանության ծախսեր 4000.0 Ներկայացուցչական ծախսեր 525.0 Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 115886.0 ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ 495181.2 ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 337181.2 Նախագծահետազոտական ծախսեր 4000.0 ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ 333181.2 Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր 110429.6 Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր 141946.0 Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր 80805.6 ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 158000.0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ
ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
վարձակալության ծախսեր
այդ թվում`
այդ թվում`
այդ թվում`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |