«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 667-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի
N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի «Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում:
Ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են անկախ ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից:
Հիվանդացած անձանց ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը որոշելու համար զինկոմիսարիատի ուղեգրով կենտրոնական բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝
ա) տեղեկանք զինկոմիսարիատից ծառայության և զորացրման մասին,
բ) առողջապահական կազմակերպությունից հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը հաստատող փաստաթուղթ,
գ) կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը` զինվորական ծառայության հետ պատճառական կապ ունենալու մասին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|