«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
14 հուլիսի 2005 թվականի N 1071-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 2-րդ կետին, 5-րդ կետի «ա» ենթակետին և 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները ՝
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետի «գ» և 9-րդ կետի «դ» ենթակետերը.
բ) որոշմամբ հաստատված կարգում`
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է» և «ը» ենթակետերով.
«զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձանց.
է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին.
ը) Հայաստանի Հանրապետության դատարանի նախագահի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձանց»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 51, 52, 53 և 54-րդ կետերով.
«51. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվում է լրացուցիչ 16 ծառայողական ավտոմեքենա (այդ թվում` 5-ը «Պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում» ծրագրով):
52. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ և տնտեսական դատարաններին սպասարկելու համար այդ դատարաններին հատկացվում է մեկական ծառայողական ավտոմեքենա:
53. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 74 ծառայողական ավտոմեքենա:
54. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 12 ծառայողական ավտոմեքենա».
գ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի՝
աղյուսակի 5-րդ, 12-րդ և 28-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
« |
|
», |
« |
|
». |
աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.
« |
|
», |
« |
|
», |
աղյուսակի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|