Գլխավոր տեղեկություն
Համար
N 950-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/48(420) Հոդ.924
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2005 թվականի N 950-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող խոշոր ծավալների (գնումների բազային միավորի 250-ապատիկը գերազանցող) շինարարական օբյեկտներն ընդունող հանձնաժողովների կազմում լրացուցիչ ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև սույն կետի առաջին պարբերության համաձայն չներառված լինելու դեպքում` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչները».

բ) 12-րդ կետում` «ստանալու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «ստանալուց հետո» բառերով, «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «(այսուհետ` շահագրգիռ մարմիններ)» բառերով, իսկ «չի կարող տևել 15 օրից ավելի» բառերը հանել.

գ) 14-րդ կետում «հանձնաժողովի աշխատանքի համար» բառերը փոխարինել «շինարարական կապալի պայմանագրով» բառերով.

դ) 15-րդ կետում «ստանալու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «ստանալուց հետո» բառերով, իսկ «շահագործող կազմակերպություններին և շահագրգիռ պետական մարմիններին» բառերը փոխարինել «շահագրգիռ մարմիններին» բառերով.

ե) 16-րդ կետում «շահագրգիռ պետական մարմիններն ու շահագործող կազմակերպություններ» բառերը փոխարինել «շահագրգիռ մարմինները» բառերով.

զ) 17-րդ կետի առաջին նախադասության մեջ «շահագրգիռ պետական մարմինը կամ շահագործող կազմակերպությունը» բառերը փոխարինել «և (կամ) շահագրգիռ մարմինը» բառերով, իսկ երկրորդ նախադասությունից հանել «կամ կազմակերպությանը» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 6
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան