«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2004 թվականի N 1273-Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՉԲԱՇԽՎԱԾ ԵՎ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի 2004 թվականի ապրիլի 9-ի N 01/04 որոշմամբ հաստատված` տրանսպորտի վարկային ծրագրի չբաշխված և տնտեսված միջոցների վերաբաշխումն ու վարկային ծրագրով նախատեսված գումարների բաշխումն ըստ կատեգորիաների` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. սեպտեմբերի 11 Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1273-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 01/04 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՉԲԱՇԽՎԱԾ ԵՎ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
NN ը/կ | Կատեգորիան | Վարկից հատկացված գումարն ըստ վարկային համաձայնագրի (արտահայտված SDR համարժեքով) | Վարկից հատկացված գումարը (արտահայտված SDR համարժեքով) | Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսային հարաբերակցությունը |
1. |
Ապրանքներ` բ) ծրագրի Բ մասի համար |
1,500,000 6,800,000 |
1,367,913 8,022,158 |
100 տոկոս արտասահմանյանծախսեր, 100 տոկոս տեղական ծախսեր (գործարանային գին) և 80 տոկոս տեղական ծախսեր` տեղական գնմամբ ձեռք բերված այլ ապրանքների համար |
2. | Աշխատանքներ` ծրագրի Ա մասի համար | 14,370,000 | 17,267,954 |
85 տոկոս |
3. |
Խորհրդատվական ծառայություններ և վերապատրաստում` բ) ծրագրի Բ մասի համար |
1,560,000 200,000 |
1,294,409 211,594 |
100 տոկոս |
4. |
Ընթացիկ գործառական ծախսեր բ) ՀԱ-ի |
130,000 260,000 |
202,838 293,724 |
100 տոկոս մինչև 2002 թ. հունվարի 1-ը ծրագրից առաջացած ծախսերի` 100 տոկոսը, մինչև 2003 թ. հունվարի 1-ը` 80 տոկոսը, մինչև 2004 թ. հունվարի 1-ը` 60 տոկոսը և 40 տոկոսը դրանից հետո |
5. | Աշխատանքներ` ծրագրի Բ մասի համար | 1,200,000 | 800,190 |
85 տոկոս |
6. | Չբաշխված | 3,880,000 | 439,220 | |
Ընդամենը | 29,900,000 | 29,900,000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |