«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2004 թվականի N 1272-Ն
ԱՍԻԱԿԱՆ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի հետ համատեղ 2004 թվականի հոկտեմբերի 18-21-ը Երևանում կազմակերպել Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի 5-րդ միջազգային գագաթնաժողովը:
2. Հաստատել Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի 5-րդ միջազգային գագաթնաժողովի անցկացման կազմակերպչական հանձնաժողովի հայկական կողմի կազմը` համաձայն հավելվածի:
3. Միջազգային գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 8.468,2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. սեպտեմբերի 18 Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1272-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՍԻԱԿԱՆ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Ս. Բալասանյան |
- |
Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ) |
Ա. Թանանյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի համանախագահ) |
Ա. Առաքելյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ս. Օհանյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ |
Ա. Անտոնյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ |
Ա. Ավանեսյան | - | Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի գլխավոր գիտական քարտուղար (համաձայնությամբ) |
Ա. Ավետիսյան | - | Երևանի պետական համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր |
Ա. Արշակյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի առաջին պրոռեկտոր |
Ա. Բաղդասարյան | - | Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ֆինանսական մենեջեր (համաձայնությամբ) |
Մ. Գրիգորյան | - | Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի դեկան |
Գ. Թադևոսյան | - | Հայաստանի շինարարների ասոցիացիայի նախագահի խորհրդական (համաձայնությամբ) |
Հ. Կաջոյան | - | Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի անդամ (համաձայնությամբ) |
Բ. Հարությունյան | - | «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն |
Հ. Մաթևոսյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային իրավիճակների կառավարման ինստիտուտի ռեկտոր |
Ս. Նազարեթյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն |
Վ. Պողոսյան | - | Հայաստանի շինարարների ասոցիացիայի «Երևանշին» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Սարաֆյան | - | «Հայսեյսմշին և կառուցվածքների պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կենտրոնի պետ |
Հ. Պետրոսյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն |
Ա. Մելիքսեթյան | - | Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի գործադիր տնօրեն, հանձնաժողովի պատասխանատու քարտուղար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |