«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2004 թվականի N 1221-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի N 1168 որոշման 4-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակի բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն է:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակի բարելավման ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել համատեղ հանձնաժողով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Անհրաժեշտ ֆինանսական ծախսերի ծավալները սույն ծրագրում տրված են հաշվարկային, շուկայական ցուցանիշներով:
NN |
Զորամասի |
Համակարգի |
Նախատեսվող |
Չափի |
Քանակը |
Մոտավոր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
ՀՀ Լոռու մարզ | |||||
1. |
Պրիվոլնոյե |
ջրամատակարարում |
d=50 մմ տրամագծի |
գծմ |
430 |
2450.0 |
2. |
Ձյունաշող |
ջրամատակարարում |
d=50 մմ տրամագծի |
գծմ |
750 |
4275 |
3. |
Տաշիր |
ջրամատակարարում |
d=50 մմ տրամագծի |
գծմ |
5800 |
33060 |
4. |
Գոգարան |
ջրամատակարարում |
d=25 մմ տրամագծի |
գծմ |
200 |
570 |
5. |
Շամլուղ |
ջրամատակարարում |
d=50 մմ տրամագծի |
գծմ |
2300 |
13110 |
6. |
Ճոճկան |
ջրամատակարարում |
d=50 մմ տրամագծի |
գծմ |
2500 |
14250 |
- պոմպակայանի կառուցում |
հատ |
1 |
9415 | |||
- մաքրող սարքավորումների |
լրակազմ |
1 |
20000 | |||
7. |
Պուշկինո |
ջրահեռացում |
d=300 մմ տրամագծի |
գծմ |
1000 |
5494 |
|
ՀՀ Տավուշի մարզ | |||||
8. |
Զորական |
ջրամատակարարում |
d=150 մմ տրամագծի |
գծմ |
7000 |
75810 |
Դեբեդավան |
d=100 մմ տրամագծի |
գծմ |
15000 |
119700 | ||
Դեղձավան |
d=50 մմ տրամագծի |
գծմ |
9000 |
46170 | ||
ԷՑՎ-10-63/110 |
|
|
| |||
պոմպի տեղադրում |
հատ |
1 |
1100 | |||
ՑՆՍ-105/392 պոմպի |
|
|
| |||
տեղադրում |
հատ |
1 |
2300 | |||
էլեկտրասնուցում |
լրակազմ |
1 |
1800 | |||
|
ՀՀ Շիրակի մարզ | |||||
9. |
Գյոլի |
ջրամատակարարում |
d=50 մմ տրամագծի |
գծմ |
440 |
2508 |
d=25 մմ տրամագծի |
գծմ |
60 |
172 | |||
d=20 մմ տրամագծի |
գծմ |
40 |
114 | |||
ջրահեռացում |
d=150 մմ տրամագծի |
գծմ |
510 |
8980 | ||
10. |
Գյուլիջա |
ջրամատակարարում |
d=50 մմ տրամագծի |
գծմ |
350 |
2088 |
ջրահեռացում |
d=150 մմ տրամագծի |
գծմ |
540 |
8200 | ||
11. |
Բավրա |
ջրամատակարարում |
ջրամատակարարման |
գծմ |
120 |
342 |
|
Ընդամենը |
|
|
371908.0 |
| |
|
որից` ջրամատակարարում |
|
|
348634.0 |
| |
|
ջրահեռացում |
|
|
22674.0 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |