ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2007 թվականի N 870-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 645-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Լիազորություններ վերապահելու մասին» N 645-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել`
ա. 50 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերությանը կանխավճար վճարելու համար,
բ. 12500 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ` Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում գործի հարուցման պարտադիր վճար վճարելու համար»։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|