«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 734-Ն
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «ը» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 08 ենթախմբի «02. Հուշարձանների վերականգնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԾՈՎ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Հուշարձանի անվանումը և գտնվելու վայրը |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի |
1. |
Որոտնավանք (գ. Վաղուտին) |
8300.0 |
12000.0 |
15000.0 |
ա) նախագծանախահաշվային աշխատանքներ |
300.0 |
300.0 |
300.0 | |
2. |
«Բարձրյալ խաչ» վկայարան-կոթող |
6700.0 |
13000.0 |
20000.0 |
ա) նախագծանախահաշվային աշխատանքներ |
400.0 |
400.0 |
400.0 | |
3. |
Աշտարակի կամուրջ (1664 թ.) (քաղ. Աշտարակ) |
5000.0 |
10000.0 |
15000.0 |
ա) նախագծանախահաշվային աշխատանքներ |
500.0 |
500.0 |
500.0 | |
|
Ընդամենը |
20000.0 |
35000.0 |
50000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |