«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 557-Ն
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ N 52 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի հունիսի 13-ին N 52 ընտրատարածքում կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 3144390 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ N 52 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 20000 |
այդ թվում` |
||
կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր աշխատողների աշխատավարձ (2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս) |
20000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 10000 |
3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 30000 |
4. | Կապի ծառայության վճարներ | 40000 |
5. | Գործուղման ծախսեր | 30000 |
6. | Գրասենյակային ծախսեր | 25000 |
7. | Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման ծախսեր (51 հանձնաժողով x 1000 դրամ) | 51000 |
8. | Համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր | 25000 |
| ||
Ընդամենը |
231000 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ N 52 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 20000 |
այդ թվում` |
||
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր աշխատողների աշխատավարձ (2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս) |
20000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 10000 |
3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 20000 |
4. | Կապի ծառայության վճարներ | 20000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 10000 |
| ||
ընդամենը
|
80000
| |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (34550 ընտրող + 34550 x 0,05) x 5 դրամ |
181390 | |
| ||
Ընդամենը |
261390 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ N 52 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 30000 |
այդ թվում` |
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ | 30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 15000 |
3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
4. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
| ||
Ընդամենը |
52000 | |
|
||
51 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (51 x 52000) | 2652000 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |