«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2004 թվականի N 991-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման`
ա) վերնագրում և տեքստում «պետական եկամուտների նախարարություն» բառերը համապատասխան հոլովառությամբ փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով.
բ) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում տեղեկություններ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների մասին».
գ) 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
դ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում`
եռամսյակային արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին Ձև ՀՇ-1 հաշվետվության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն անհրաժեշտ ցուցանիշները (ձև 1),
տարվա արդյունքներով, մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը, անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն անհրաժեշտ ցուցանիշները (ձև 2):
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա նրան տրամադրում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ իրականացվող հսկողության ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Ձև 1
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ՀՇ-1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հաշվետու ժամանակաշրջանը «200 թ.__________ ____ եռամսյակ»
Ապահովադրի անվանումը
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
Հիմնադրամում գրանցման համարը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
Գտնվելու վայրը
Գործունեության իրականացման վայրը
Հեռախոսահամարը
«Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 2 աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները` ըստ տողերի
«Վճարված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 3 աղյուսակի 1-ին տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը
Ձև 2
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հաշվետու ժամանակաշրջանը
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող)
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
Ապահովադրի կոդը (1-ին տող)
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
Վկայականի համարը (2-րդ տող)
Անձնագրի սերիան, համարը (5-րդ և 6-րդ տողեր)
Սոցիալական քարտի համարը
Գործունեության իրականացման վայրը (13-րդ տող)
Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (9-րդ կամ 10-րդ տող)
Հեռախոսահամարը (11-րդ և (կամ) 12-րդ տողեր)
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամուտներ (15-րդ տող)
Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք (34-րդ տող)
Հաշվարկված սոցիալական վճար (36-րդ տող)
___________________
Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը: