«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2004 թվականի N 724-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի շահույթի օգտագործման ուղղությունները սահմանելու մասին» N 1641-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետի «դ», «ե» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (Ծաղկաձորի ճոպանուղի-1 և ճոպանուղի-2 հատվածների տեխնիկական վերազինման նպատակով)` մինչև |
2.37 մլրդ դրամ, |
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրության տակ թողնել (Գյումրի քաղաքի ջերմամատակարարման կազմակերպման նպատակով)` մինչև |
1.35 մլրդ դրամ», |
«է) օգնություն Սյունիքի մարզի սոցիալ- տնտեսական կարիքների բավարարման նպատակով (այդ թվում` 300 մլն դրամ` 2004 թվականի ընթացքում)` |
0.4 մլրդ դրամ». |
բ) որոշման 1-ին կետում «11.41» թիվը փոխարինել «12.98» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|