«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2004 թվականի N 1001-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին է տրամադրում`
ա) յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը, անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների մասին հայտարարագրի` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 1).
բ) յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը, կազմակերպությունների շահութահարկի հաշվարկների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 2).
գ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 1-ը, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 3).
դ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, պարզեցված հարկ վճարողների` իրենց կողմից ներկայացված` պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագրերի հիման վրա, նրանց մասին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 4).
ե) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հարցումների հիման վրա տրամադրում է նաև հարկային հսկողության իրականացման ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին է տրամադրում անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող և արտահանվող ապրանքների մասին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 5):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Ձև 1
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հաշվետու ժամանակաշրջանը 200 թ. (2-րդ տող)
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող)
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (1-ին տող)
Վկայականի համարը (10-րդ տող)
Անձնագրի համարը (12-րդ տող)
Սոցիալական քարտի համարը
Գործունեության իրականացման վայրը (9-րդ տող)
Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (5-րդ կամ 6-րդ տող)
Հեռախոսահամարը (7-րդ և (կամ) 8-րդ տողեր)
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը (40-րդ տող)
Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (58-րդ տող)
————————————----------------------------
Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը։
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը։
Ձև 2
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Տարեթիվը 200 թ. (5-րդ տող)
Կազմակերպության անվանումը (1-ին տող)
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (3-րդ տող)
Գտնվելու (բնակության) վայրը (2-րդ տող)
Հեռախոսահամարը (4-րդ տող)
Ժամանակաշրջանի ծախսերից (աղյուսակ 5)
- աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները (5-րդ աղյուսակի «բ» կետի 1-ին տող)
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները (5-րդ աղյուսակի «բ» կետի 2-րդ տող)
——————————————------------------------------------
Փակագծերում նշված են շահութահարկի հաշվարկի համապատասխան տողերը։
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը։
Ձև 3
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ) ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տարեթիվը ____________ եռամսյակը _______________
Կազմակերպության անվանումը ______[2]_______________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______[3]______________
Իրավաբանական անձանց գրանցող
մարմնում գրանցման համարը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ______[1]_______________
Գտնվելու (բնակության) վայրը ______[4]_______________________
Հեռախոսահամարը ______[5]______________________________
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||
|
_____________________________
Փակագծերում նշված են ֆիզիկական անձանց վճարված եկամուտների հաշվարկի համապատասխան տողերը։
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը։
Ձև 4
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կազմակերպության անվանումը ______________________________________
__________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _____________________________
__________________________________________________________
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը _________________
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)_______________________________
Գտնվելու (բնակության) վայրը_______________________________________
__________________________________________________________
Հեռախոսահամարը______________________________________________
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 2-րդ ամսվա 1-ը։
Ձև 5
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տարեթիվը __________ եռամսյակը __________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _____________________________
__________________________________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) _______________________________
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը _________________
Իրավաբանական անձանց գրանցող մարմնի կողմից տրված վկայականի համարը
__________________________________________________________
Սոցիալական քարտի համարը ________________________________________
Գործունեության իրականացման վայրը __________________________________
Ներմուծված ապրանքների արժեքը ____________________________ (հազ. դրամ)
Արտահանված ապրանքների արժեքը ___________________________ (հազ. դրամ)