ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Բեռնարկղերի մասին (1972 թ.)
Նախաբան
Պայմանավորվող կողմերը,
Ցանկանալով զարգացնել և դյուրացնել բեռնարկղերով միջազգային փոխադրումները,
Պայմանավորվեցին ներքոհիշյալի վերաբերյալ.
Գ լ ու խ I
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակներով.
ա) «Ներմուծման հարկեր և տուրքեր» տերմինը նշանակում է` մաքսային տուրքեր և այն բոլոր տուրքերը, հարկերը, մուծումները և այլ վճարումները, որոնք հավաքվում են բեռների ներմուծման ժամանակ կամ դրա հետ կապված, սակայն չեն ներառում այն մուծումները և վճարումները, որոնք գումարով սահմանափակված են մինչև տրամադրված ծառայությունների մոտավոր արժեքը:
բ) «Ժամանակավոր ընդունում» տերմինը նշանակում է` ժամանակավոր ներմուծում, որ ենթակա է վերարտահանման, ազատված է ներմուծման տուրքերից և հարկերից և ազատված է ներմուծման արգելքներից ու սահմանափակումներից:
գ) «Բեռնարկղ» տերմինը նշանակում է` տրանսպորտային սարքավորման միավոր (բեռնատար վագոն, հանովի ցիստեռն կամ այլ նմանատիպ հարմարանք), որը`
i. ամբողջությամբ կամ մասամբ իրենից ներկայացնում է բաժին, որը նախատեսված է ապրանքների տեղադրման համար,
ii. մշտական բնույթի է և, հետևաբար, բավականին ամուր է կրկնակի օգտագործման համար,
iii. հատուկ նախագծված է տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով բեռների փոխադրումը դյուրացնելու համար` առանց բեռների միջանկյալ վերաբարձման,
iv. նախագծված է գործածմանը պատրաստ լինելու համար, մասնավորապես, տրանսպորտի մեկ տեսակից մյուսը փոխադրելու ժամանակ,
v. նախագծված է հեշտությամբ բարձելու և բեռնաթափելու համար, և
vi. ունի մեկ խորանարդ մետրից ոչ պակաս ներքին ծավալ:
«Բեռնարկղ» տերմինը ներառում է բեռնարկղի հարմարանքները և սարքավորումները, որոնք անհրաժեշտ են բեռնարկղի տվյալ տեսակի համար, պայմանով, որ այդպիսի հարմարանքները և սարքավորումները փոխադրվում են բեռնարկղի հետ միասին: «Բեռնարկղ» տերմինը չի ներառում տրանսպորտային միջոցները, տրանսպորտային միջոցների պահեստամասերը կամ փաթեթավորումը: Հանովի թափքերը նշանակությամբ հավասարեցվում են բեռնարկղերին:
դ) «Ներքին փոխադրումներ» տերմինը նշանակում է` բեռների փոխադրում, որոնք բարձվել են տվյալ Պետության տարածքում և ենթակա են բեռնաթափման նույն Պետության տարածքում:
դ. բիս. «Մաքսային կամ տնտեսական միություն» տերմինը նշանակում է միություն, որը կազմված է սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված Պետություններից, և որն իրավասու է ընդունելու սեփական օրենսդրությունը, որը պարտադիր պետք է լինի իր Անդամների համար` կապված սույն Կոնվենցիայով ղեկավարվող հարցերի հետ, և իրավասու է որոշելու միանալ սույն Կոնվենցիային` իր ներքին ընթացակարգերի համաձայն:
ե) «Անձ» տերմինը նշանակում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ:
զ) Բեռնարկղեր «շահագործող» տերմինը նշանակում է` անձ, որն իրականում վերահսկում է այն` անկախ այն հանգամանքից` հանդիսանո՞ւմ է նա բեռնարկղի սեփականատերը, թե ոչ:
Հոդված 2
Սույն Կոնվենցիայի պայմաններից օգուտ քաղելու նպատակով բեռնարկղերը պետք է տարբերանշվեն 1-ին Հավելվածում նշված դրույթների համաձայն:
Գ Լ ՈՒ Խ II
Ժամանակավոր ընդունում
ա) Ժամանակավոր ընդունման պայմանները
Հոդված 3
1. 4-9-րդ հոդվածներում նշված պայմանները պահպանելով` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բեռնարկղերին տրամադրում է ժամանակավոր ընդունում` անկախ այն բանից` դրանք բեռնված են ապրանքով, թե ոչ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չտրամադրել այն բեռնարկղերի ժամանակավոր ընդունումը, որոնք ենթակա են եղել գնման, ապառիկ գնման, լիզինգի կամ նմանօրինակ պայմանագրի, որը կնքվել է նրա տարածքում բնակվող կամ հաստատված անձի կողմից:
Հոդված 4
1. Ժամանակավոր ընդունման իրավունք ստացած բեռնարկղերը վերարտահանվում են ներմուծման օրվանից երեք ամսվա ընթացքում: Այնուամենայնիվ, այդ ժամկետը կարող է երկարացվել իրավասու Մաքսային իշխանությունների կողմից:
2. Ժամանակավոր ընդունման իրավունք ստացած բեռնարկղերը կարող են վերարտահանվել ցանկացած իրավասու մաքսատան կողմից, եթե նույնիսկ դա այն մաքսատունը չէ, որի միջոցով կատարվել է ժամանակավոր ընդունումը:
Հոդված 5
1. Չնայած արտահանմանը վերաբերող 4-րդ հոդվածի 1-ին կետի պահանջին` լուրջ վնասված բեռնարկղերի վերարտահանումը չի կարող պահանջվել` պայմանով, որ, շահագրգիռ երկրի կանոնակարգերի համաձայն, և ինչպես կարող են թույլատրել այդ երկրի Մաքսային իշխանությունները, բեռնարկղերը`
ա) ենթակա են ներմուծման հարկերին և տուրքերին, որոնք պարտադիր են դրանց համար ներկայացվելու պահին և հաշվի առնելով այն վիճակը, որով նրանք ներկայացվել են, կամ
բ) անհատույց փոխանցվել են այդ երկրի իրավասու իշխանություններին, կամ
գ) ոչնչացվել են պաշտոնական հսկողության ներքո` շահագրգիռ երկրների հաշվին. ընդ որում` անվնաս մնացած մասերի համար պահպանելով ներմուծման տուրքերը և հարկերը, որոնք պարտադիր են դրանց համար ներկայացվելու պահին և հաշվի առնելով այն վիճակը, որով նրանք ներկայացվել են:
2. Եթե առգրավման արդյունքում ժամանակավոր ընդունման իրավունք ստացած բեռնարկղը չի կարող վերարտահանվել, ապա 4-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված արտահանման պահանջի կատարումը դադարեցվում է առգրավման ժամանակահատվածում:
բ) Ժամանակավոր ընդունման ընթացակարգերը
Հոդված 6
Չխախտելով 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն ժամանակավորապես ներմուծված բեռնարկղերին նրանց ներմուծման և արտահանման ժամանակ շնորհվում է ժամանակավոր ընդունման ռեժիմ առանց մաքսային փաստաթղթերի, ինչպես նաև առանց երաշխիքների ներկայացման:
Հոդված 7
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է պահանջել, որ բեռնարկղերի ժամանակավոր ընդունումը ամբողջապես կամ մասամբ համապատասխանի 2-րդ Հավելվածում նշված` բեռնարկղերի ժամանակավոր ընդունմանը վերաբերող ընթացակարգի դրույթներին:
Հոդված 8
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ 6-րդ հոդվածի դրույթների անկիրառելիության դեպքում պահպանում է որևէ տեսակի երաշխիք և/կամ բեռնարկղի ներմուծման կամ արտահանման Մաքսային փաստաթղթեր պահանջելու իրավունքը:
գ) Ժամանակավոր ընդունման իրավունք ստացած բեռնարկղերի օգտագործման պայմանները
Հոդված 9
1. Պայմանավորվող կողմերը թույլ են տալիս բեռների ներքին փոխադրումների համար օգտագործել այն բեռնարկղերը, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, ստացել են ժամանակավոր ընդունման իրավունք, և այդ դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք է ստանում կիրառելու 3-րդ Հավելվածում նշված բոլոր կամ որոշ պայմանները:
2. 1-ին կետում նախատեսված պայմանը տրամադրվում է` առանց խախտելու յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում գործող կանոնակարգերը, որոնք վերաբերում են բեռնարկղերը քարշակող կամ փոխադրող տրանսպորտային միջոցներին:
դ) Հատուկ դեպքեր
Հոդված 10
1. Ժամանակավոր ընդունման իրավունքը տրամադրվում է բոլոր բաղադրամասերին, որոնք նախատեսված են ժամանակավոր ընդունման իրավունք ստացած բեռնարկղերի վերանորոգման համար:
2. Չվերարտահանված փոխարինված մասերը, շահագրգիռ երկրի կանոնակարգերի համաձայն, և ինչպես կարող են թույլատրել այդ երկրի Մաքսային իշխանությունները.
ա) ենթակա են ներմուծման հարկերին և տուրքերին, որոնք պարտադիր են դրանց համար ներկայացվելու պահին և հաշվի առնելով այն վիճակը, որով նրանք ներկայացվել են, կամ
բ) անհատույց փոխանցվում են այդ երկրի իրավասու իշխանություններին, կամ
գ) ոչնչացվում են պաշտոնական հսկողության ներքո` շահագրգիռ երկրների հաշվին:
3. 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները համապատասխան փոփոխություններով կիրառվում են 1-ին կետում նշված բաղադրամասերի ժամանակավոր ընդունման դեպքում:
Հոդված 11
1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են ժամանակավոր ընդունում տրամադրել ժամանակավորապես ընդունված բեռնարկղերի հարմարանքներին և սարքավորումներին, որոնք ներմուծվում են բեռնարկղերի հետ միասին` առանձին կամ այլ բեռնարկղերի հետ վերարտահանվելու համար, կամ ներմուծվում են առանձին` բեռնարկղերի հետ վերարտահանվելու համար:
2. 3-րդ հոդվածի 2-րդ կետի և 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները համապատասխան փոփոխություններով կիրառվում են 1-ին կետում հիշատակված բեռնարկղերի հարմարանքների և սարքավորումների ժամանակավոր ընդունման նկատմամբ: Այդպիսի հարմարանքները և սարքավորումները կարող են օգտագործվել ներքին փոխադրումներում, 9-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, երբ դրանք փոխադրվում են այն բեռնարկղերի հետ միասին, որոնց վրա տարածվում են նշված կետի դրույթները:
Գ Լ ՈՒ Խ III
Մաքսային կնիքներով ֆիքսված փոխադրումների համար բեռնարկղերի թույլտվությունը
Հոդված 12
1. Մաքսային կնիքներով ֆիքսված փոխադրումներ կատարելու թույլտվություն ստանալու համար բեռնարկղերը պետք է համապատասխանեն 4-րդ Հավելվածում շարադրված Կանոնակարգերի դրույթներին:
2. Թույլտվությունը տրամադրվում է 5-րդ Հավելվածում նախատեսված ընթացակարգերից մեկի համաձայն:
3. Որևէ Պայմանավորվող կողմի կողմից մաքսային կնիքներով ֆիքսված փոխադրումների համար թույլատրված բեռնարկղն ընդունվում է մյուս Պայմանավորվող կողմերի կողմից` նման կնիք նախատեսող ցանկացած միջազգային փոխադրման համակարգի համար:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք է վերապահում չընդունել այն թույլատրված բեռնարկղերի վավերականությունը, որոնք չեն բավարարում 4-րդ Հավելվածում նշված պայմանները: Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերը խուսափում են փոխադրումը ձգձգելուց, եթե գտնված թերությունները մեծ կարևորություն չունեն և չեն պարունակում մաքսանենգության վտանգ:
5. Մաքսային կնիքներով բեռների փոխադրման համար ցանկացած բեռնարկղ, որի թույլտվության վկայականը այլևս չի ընդունվում, կրկնակի օգտագործումից առաջ պետք է բերվի համապատասխան վիճակի, որը հիմք է հանդիսանում նրա թույլատրման համար, կամ նորից անցնի թույլատրման ընթացակարգը:
6. Երբ հայտնաբերվում է, որ որևէ թերություն առկա է եղել բեռնարկղի թույլատրման գործընթացի ժամանակ, այդ մասին տեղեկացվում է թույլատրման համար պատասխանատու իրավասու իշխանությունը:
7. Եթե հայտնաբերվում է, որ 5-րդ Հավելվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նկարագրված ընթացակարգերի համաձայն մաքսային կնիքներով բեռների փոխադրման համար թույլատրված բեռնարկղերը իրականում չեն համապատասխանում 4-րդ Հավելվածի տեխնիկական պայմաններին, թույլտվություն տրամադրած իրավասու իշխանությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բեռնարկղերը պահանջվող տեխնիկական պայմաններին համապատասխանեցնելու համար կամ չեղյալ է համարում թույլտվությունը:
Գ լ ու խ IV
Բացատրական գրառումներ
Հոդված 13
6-րդ Հավելվածում շարադրված Բացատրական գրառումները մեկնաբանում են սույն Կոնվենցիայի և դրա Հավելվածների որոշ դրույթները:
Գ Լ ՈՒ Խ V
Տարբեր դրույթներ
Հոդված 14
Սույն Կոնվենցիան չի խոչընդոտում ավելի լայն պայմանների կիրառումը, որոնք Պայմանավորվող կողմերը տրամադրում են կամ ցանկություն ունեն տրամադրելու ինչպես միակողմանի դրույթների, այնպես էլ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի հիման վրա` պայմանով, որ այդ կերպ տրամադրված արտոնությունները չեն խոչընդոտում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը:
Հոդված 14 բիս
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար Մաքսային կամ Տնտեսական միություն կազմող Պայմանավորվող կողմերի տարածքները դիտվում են որպես մեկ տարածք:
2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խանգարում Մաքսային կամ Տնտեսական միություն կազմող Պայմանավորվող կողմերին կիրառել հատուկ դրույթներ, որոնք վերաբերում են ժամանակավոր ընդունման գործընթացներին և մաքսային կնիքներով փոխադրումների համար բեռնարկղերի թույլտվությանը այդ Միության տարածքում` պայմանով, որ այդ դրույթները չեն նվազեցնի սույն Կոնվենցիայով ապահովվող հնարավորությունները:
Հոդված 15
Սույն Կոնվենցիայի դրույթների ցանկացած խախտում և ցանկացած փոփոխություն, կեղծ հայտարարություն կամ սույն Կոնվենցիայի դրույթներից բխող արտոնությունները որևէ անձի կամ առարկայի վրա տարածելու նպատակ հետապնդող գործողություն կարող են պատժամիջոցների կիրառման հանգեցնել այն երկրում, որտեղ կատարվել է այդ օրինախախտումը` այդ երկրի օրենքների համաձայն:
Հոդված 16
Պայմանավորվող կողմերը համապատասխան պահանջի առկայության դեպքում միմյանց տրամադրում են սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման համար անհրաժեշտ տեղեկատվություն և առավել մանրամասն տեղեկատվություն բեռնարկղերի թույլատրման և դրանց կառուցվածքի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ:
Հոդված 17
Սույն Կոնվենցիայի Հավելվածները և Ստորագրման արձանագրությունը սույն Կոնվենցիայի անբաժանելի մասն են:
Գ լ ու խ VI
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 18 | Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը և միանալը |
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում մինչև 1973 թ. հունվարի 15-ը և այնուհետև Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում` Նյու Յորքում, 1973 թ. փետրվարի 1-ից մինչև 1973 թ. դեկտեմբերի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության կամ ցանկացած մասնագիտացված գործակալության կամ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության բոլոր Անդամ պետությունների համար կամ Միջազգային դատարանի կանոնադրության մասնակիցների համար, ինչպես նաև ցանկացած այլ Պետության համար, որը հրավիրվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից` սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու համար:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրող Պետությունների կողմից:
3. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է 1-ին կետում նշված ցանկացած Պետության համար:
3 բիս. 1-ին հոդվածի դ. բիս կետում նշված Մաքսային կամ Տնտեսական միությունը կարող է միանալ սույն Կոնվենցիային և դառնալ Պայմանավորվող կողմ: Այդպիսի Մաքսային կամ Տնտեսական միությունը իր միանալու ժամանակ տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին իր իրավասության մասին և առաջարկում է սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի հետ կապված հետագա փոփոխությունները: Սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող Մաքսային կամ Տնտեսական միությունն իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի առումով իրականացնում է իր իրավունքները և կատարում է իր պարտավորությունները, որոնք դնում է իր այն Անդամների վրա, որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր: Այդ դեպքում տվյալ Անդամները լիազորված չեն լինի անհատապես իրականացնելու այս իրավունքները, ներառյալ ձայնի իրավունքը, փոփոխություններ առաջարկելը, առաջարկված փոփոխություններին առարկելը և վեճերի կարգավորումը` 25-րդ հոդվածի համաձայն:
4. Վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գխավոր քարտուղարին:
Հոդված 19 | Ուժի մեջ մտնելը |
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց ինը ամիս հետո:
2. Յուրաքանչյուր Պետության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան, կամ ցանկացած Պետության կամ Մաքսային կամ Տնտեսական միության համար, որը միանում է դրան հինգերորդ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ Պետության կամ Մաքսային կամ Տնտեսական միության կողմից իր վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց վեց ամիս հետո:
3. Սույն Կոնվենցիայում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ի պահ հանձնված ցանկացած վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ կիրառելի է համարվում փոփոխված Կոնվենցիայի նկատմամբ:
4. Ցանկացած նման փաստաթուղթ, որն ի պահ է հանձնված փոփոխության ընդունումից հետո, սակայն դրա ուժի մեջ մտնելուց առաջ, համարվում է կիրառելի փոփոխված Կոնվենցիայի նկատմամբ այն օրվանից սկսած, երբ փոփոխությունը մտնում է ուժի մեջ:
Հոդված 20 | 1956 թվականի` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի գործողության դադարեցումը |
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից չեղյալ է հայտարարվում և փոխարինվում է սույն Կոնվենցիայի մասնակիցների հարաբերություններում գործող` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիան, որը բացվել էր ստորագրման համար Ժնևում 1956 թ. մայիսի 18-ից:
2. Անկախ 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի դրույթներից, 1956 թվականի` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի դրույթների կամ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո կնքված համաձայնագրերի համաձայն, թույլտվություն ստացած բեռնարկղերը ընդունվում են ցանկացած Պայմանավորվող կողմի կողմից մաքսային կնիքներով բեռնափոխադրումներ կատարելու համար, եթե դրանք համապատասխանում են այն պայմաններին, որոնց համաձայն դրանք սկզբում թույլատրվել են փոխադրում կատարելու համար: Այդ նպատակով այն թույլտվության վկայականները, որոնք տրամադրվել են 1956 թվականի` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի (1956 թ.) համաձայն, կարող են փոխարինվել թույլատրման նշումով մինչև այդ վկայականների գործողության ժամկետի լրանալը:
Հոդված 21 | Սույն Կոնվենցիայում և նրա Հավելվածներում փոփոխություններ կատարելու ընթացակարգը |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել մեկ կամ ավելի փոփոխություններ սույն Կոնվենցիայում: Ցանկացած առաջարկվող փոփոխության տեքստ փոխանցվում է Մաքսային համագործակցության խորհուրդ, որը ուղարկում է այն բոլոր Պայմանավորվող կողմերին և տեղեկացնում է այդ մասին 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին:
2. Նախորդ կետի համաձայն առաջարկված կամ Կոմիտեի նիստին մշակված և Կոմիտեի նիստին ներկա և քվեարկող երկու երրորդ մեծամասնության կողմից ընդունված ցանկացած փոփոխություն ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը փոփոխությունն ուղարկում է բոլոր Պայմանավորվող կողմերին` նրանց ընդունման համար, և 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին` նրանց տեղեկացնելու համար:
4. Նախորդ կետի համաձայն ուղարկված ցանկացած առաջարկված փոփոխություն համարվում է ընդունված, եթե Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվելու օրվանից սկսած` 12-ամսյա ժամկետում ոչ մի Պայմանավորվող կողմ առարկություն չի ներկայացնում դրա վերաբերյալ:
5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում բոլոր Պայմանավորվող կողմերին և 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին ծանուցում է առաջարկված փոփոխության վերաբերյալ հնարավոր առարկություն ստանալու մասին: Եթե առաջարկված փոփոխության վերաբերյալ առարկությունն ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ապա փոփոխությունը համարվում է չընդունված և ոչ մի ուժ չի ունենում: Եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին առարկություն չի ուղարկվում, փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար նախորդ կետում նշված 12-ամսյա ժամկետը լրանալուց երեք ամիս հետո կամ ավելի ուշ ժամկետում, որը որոշվում է Վարչական կոմիտեի կողմից դրա ընդունման պահին:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է, ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, պահանջ ներկայացնել սույն Կոնվենցիայի վերանայման նպատակով խորհրդաժողով հրավիրելու մասին: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին այդ պահանջի մասին, և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից հրավիրվում է վերանայման խորհրդաժողով, եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ծանուցումից հետո` 4-ամսյա ժամկետում, Պայմանավորվող կողմերից առնվազն մեկ երրորդը նրան չի տեղեկացնում այդպիսի պահանջի հետ իր համաձայնության մասին: Այդպիսի խորհրդաժողովը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից հրավիրվում է նաև Վարչական կոմիտեի կողմից ծանուցման հիման վրա: Վարչական կոմիտեն այդպիսի խնդրանք է ներկայացնում համապատասխան որոշման առկայության դեպքում, որը ընդունվում է Կոմիտեում ներկա և քվեարկող մեծամասնության կողմից: Եթե, սույն կետի համաձայն, խորհրդաժողով է հրավիրվում, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հրավիրում է դրան մասնակցել 18-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:
Հոդված 22 | 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ Հավելվածներում փոփոխություններ կատարելու հատուկ ընթացակարգը |
1. Անկախ 21-րդ հոդվածում շարադրված փոփոխություններ կատարելու ընթացակարգից` 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ Հավելվածներում կարող են կատարվել փոփոխություններ, ինչպես նախատեսված է սույն հոդվածով և 7-րդ Հավելվածում շարադրված ընթացակարգի կանոնների համաձայն:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ առաջարկված փոփոխություններն ուղարկում է Մաքսային համագործակցության խորհուրդ: Մաքսային համագործակցության խորհուրդը ներկայացնում է դրանք Պայմանավորվող կողմերի և 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետությունների ուշադրությանը և հրավիրում է Վարչական կոմիտեի նիստ:
3. Նախորդ կետի համաձայն առաջարկված կամ Կոմիտեի նիստին մշակված և Կոմիտեի նիստին ներկա և քվեարկող երկու երրորդ մեծամասնության կողմից ընդունված ցանկացած փոփոխություն ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
4. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը փոփոխությունն ուղարկում է բոլոր Պայմանավորվող կողմերին` նրանց ընդունման համար, և 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին` նրանց տեղեկացնելու համար:
5. Փոփոխությունը համարվում է ընդունված, եթե առաջարկվող փոփոխությունը Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվելու օրվանից սկսած 12-ամսյա ժամկետում Պայմանավորվող կողմերից մեկ հինգերորդը կամ դրանցից հինգը, ընդ որում` ընդունվում է այդ թվերից փոքրը, չեն տեղեկացնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այն մասին, որ իրենք առարկում են այդ առաջարկությանը: Առաջարկվող փոփոխությունը, որը չի ընդունվում, որևէ ուժ չունի:
6. Եթե փոփոխությունն ընդունվում է, ուժի մեջ է մտնում այն բոլոր Պայմանավորվող կողմերի համար, որոնք չեն առարկել առաջարկվող փոփոխությանը, երեք ամիս անց, սկսած նախորդ կետում հիշատակված 12-ամսյա ժամկետը լրանալուց հետո, կամ ավելի ուշ ժամկետում, որը որոշվում է Վարչական կոմիտեի կողմից դրա ընդունման պահին: Փոփոխության ընդունման պահին Կոմիտեն կարող է նաև որոշել, որ անցումային ժամանակահատվածում գոյություն ունեցող Հավելվածներն ամբողջությամբ կամ մասնակիորեն ուժի մեջ կլինեն այդպիսի փոփոխությանը զուգընթաց:
7. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերին ծանուցում է փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին և այդ մասին տեղեկացնում է 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին:
Հոդված 23 | Չեղյալ հայտարարելը |
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին համապատասխան փաստաթուղթ ի պահ հանձնելով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից մեկ տարին լրանալուց հետո:
Հոդված 24 | Գործողության դադարեցումը |
Սույն Կոնվենցիան դադարում է ուժի մեջ լինելուց, եթե Պայմանավորվող կողմերի թիվը հաջորդական տասներկու ամսվա որևէ ժամանակահատվածում հինգից պակաս է:
Հոդված 25 | Վեճերի լուծումը |
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև ծագած ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել բանակցությունների կամ կարգավորման այլ միջոցներով, նրանցից մեկի պահանջով փոխանցվում է արբիտրաժային դատարանին, որը կազմվում է հետևյալ կերպով. վեճի յուրաքանչյուր մասնակից նշանակում է դատավոր, և այդ երկու դատավորները նշանակում են երրորդ դատավորին, որը հանդիսանում է Նախագահ: Եթե, պահանջը ստանալու օրվանից սկսած, երեք ամիս հետո մասնակիցներից մեկը չի նշանակում դատավոր, կամ դատավորները չեն կարողանում ընտրել Նախագահ, ապա մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` խնդրելով նշանակել դատավոր կամ արբիտրաժային դատարանի Նախագահ:
2. 1-ին կետի դրույթների համաձայն նշանակված արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր ուժ ունի վեճի մասնակիցների համար:
3. Արբիտրաժային դատարանը հաստատում է ընթացակարգի իր սեփական կանոնները:
4. Արբիտրաժային դատարանի որոշումներն իր ընթացակարգի և նիստի անցկացման վայրի, ինչպես նաև իր կողմից քննվող ցանկացած վեճի վերաբերյալ ընդունվում են ձայների մեծամասնությամբ:
5. Ցանկացած վեճ, որ կարող է առաջանալ վեճի մասնակիցների միջև որոշման մեկնաբանման և կատարման վերաբերյալ, կարող է մասնակիցներից յուրաքանչյուրի կողմից փոխանցվել այն արբիտրաժային դատարանի քննությանը, որը կայացրել է այդ որոշումը:
Հոդված 26 | Վերապահումներ |
1. Սույն Կոնվենցիայի վերաբերյալ թույլատրվում է անել վերապահումներ` բացառությամբ 2-8-րդ, 12-17-րդ, 20-րդ, 25-րդ հոդվածների և սույն հոդվածի, ինչպես նաև բացառությամբ Հավելվածներում պարունակված դրույթների, պայմանով, որ այդ վերապահումները ներկայացվեն գրավոր, և եթե դրանք ներկայացվել են մինչև վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելը, հաստատվեն այդ փաստաթղթում: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն ուղարկում է այդ վերապահումները 18-րդ հոդվածում նշված բոլոր Պետություններին:
2. Ցանկացած վերապահում, որը կատարվում է 1-ին կետի համաձայն`
ա) այդպիսի վերապահում կատարած Պայմանավորվող կողմի համար այդ վերապահման շրջանակներում փոփոխում է սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնց վերաբերում է այդ վերապահումը, և
բ) նույն շրջանակներում փոփոխում է այդ դրույթները այլ Պայմանավորվող կողմերի համար այդ վերապահումը կատարած Պայմանավորվող կողմի հետ նրանց ունեցած փոխհարաբերություններում:
3. 1-ին կետի համաձայն վերապահում կատարած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այն` այդ մասին ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Հոդված 27 | Ծանուցումներ |
Ի լրումն 21-րդ, 22-րդ և 26-րդ հոդվածներում նախատեսված ծանուցումների և հաղորդագրությունների` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 18-րդ հոդվածում նշված բոլոր Պետություններին ծանուցում է.
ա) 18-րդ հոդվածի համաձայն` ստորագրումների, վավերացումների, ընդունումների, հաստատումների և միացումների մասին,
բ) 19-րդ հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին,
գ) 21-րդ և 22-րդ հոդվածների համաձայն` սույն Կոնվենցիայի փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
դ) 23-րդ հոդվածի համաձայն` չեղյալ հայտարարելու մասին,
ե) 24-րդ հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի գործողության դադարեցման մասին:
Հոդված 28 | Հավասարազոր տեքստեր |
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը պատշաճ կերպով վավերացված օրինակները ուղարկում է 18-րդ հոդվածում նշված բոլոր Պետություններին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, իրենց Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ժնևում հազար ինը հարյուր յոթանասուներկու թվականի դեկտեմբերի երկուսին:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բեռնարկղերի համապատասխան և հստակ երևացող տեղում պետք է ամուր կերպով դրոշմվի հետևյալ տեղեկատվությունը.
ա) սեփականատիրոջ կամ բեռնարկղի հիմնական շահագործողի տարբերակիչ տվյալները,
բ) բեռնարկղի տարբերակիչ նշանները և համարները, որոնք տրվել են սեփականատիրոջ կամ բեռնարկղը շահագործողի կողմից, և
գ) բեռնարկղի քաշը, ներառյալ դրա բոլոր մշտական ֆիքսված սարքավորումները:
2. Երկիրը, որին պատկանում է բեռնարկղը, կարող է նշվել կամ ամբողջությամբ, կամ ISO ալֆա-2 երկրի կոդով` համաձայն ISO 3166 միջազգային չափանիշի, կամ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների ժամանակ օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկիրը նշելու համար օգտագործվող տարբերակիչ նշանով: Յուրաքանչյուր երկիր կարող է բեռնարկղերի վրա օգտագործել իր անվանումը կամ տարբերակիչ նշանը` համաձայն իր ազգային օրենսդրության: Սեփականատիրոջ կամ բեռնարկղը շահագործողի ինքնությունը կարող է ցույց տրվել նրա լրիվ անվանումով կամ ընդունված տարբերակիչ նշաններով` բացառելով այնպիսի խորհրդանիշները, ինչպիսիք են զինանշանները կամ դրոշները:
3. Մաքսային կնիքներով փոխադրումներ կատարելու համար թույլատրված բեռնարկղերը պետք է ունենան նաև հետևյալ մանրամասները, որոնք նույնպես պետք է նշվեն թույլատրման ցուցանակի վրա` 5-րդ Հավելվածի դրույթների համաձայն.
ա) արտադրող գործարանի հերթական համարը (գործարանային համարը), և
բ) եթե նրանք թույլատրվել են ըստ կառուցվածքի տեսակի` տեսակի տարբերակիչ համարները կամ տառերը:
ՀԱՎԵԼՎԱԾ 2 |
7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները կիրառելու նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ժամանակավոր ընդունման թույլտվություն ստացած բեռնարկղերի շարժը ստուգելու համար օգտագործում է սեփականատիրոջ, բեռնարկղը շահագործողի կամ նրանց ներկայացուցիչների կողմից արված գրանցումները:
2. Կիրառվում են հետևյալ դրույթները.
ա) բեռնարկղերի սեփականատերը կամ շահագործողը պետք է ներկայացուցիչ ունենա այն երկրում, որտեղ բեռնարկղերը պետք է ժամանակավոր ընդունման թույլտվություն ստանան,
բ) սեփականատերը, շահագործողը կամ նրանց ներկայացուցիչները գրավոր պարտավորվում են.
i) տվյալ երկրի Մաքսային իշխանություններին նրանց պահանջով տրամադրել մանրամասն տեղեկություններ ժամանակավոր ընդունման թույլտվություն ստացած յուրաքանչյուր բեռնարկղի շարժի մասին. ներառյալ տվյալ երկիր մուտքի և ելքի ամսաթվերը և վայրերը,
ii) վճարել այնպիսի ներմուծման հարկեր և տուրքեր, ինչպիսիք կարող են պահանջվել այն դեպքում, եթե չեն կատարվում ժամանակավոր ընդունման պայմանները:
ՀԱՎԵԼՎԱԾ 3 |
ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ լիազորված է, սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, իր տարածքում ներքին փոխադրումների համար բեռնարկղերի օգտագործման ժամանակ կիրառել հետևյալ պայմանները.
ա) փոխադրումը պետք է կատարվի ողջամիտ ուղիղ ճանապարհով, բերի այն վայրը կամ դրան մոտիկ, որտեղ արտահանման բեռը պետք է բարձվի, կամ որտեղից բեռնարկղը պետք է դատարկ հետ արտահանվի,
բ) ներքին փոխադրումների համար բեռնարկղը նախքան հետ արտահանվելը պետք է օգտագործվի միայն մեկ անգամ:
ՀԱՎԵԼՎԱԾ 4 |
ՄԱՔՍԱՅԻՆ ԿՆԻՔՆԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 1 | Հիմնական սկզբունքները |
Մաքսային կնիքներով միջազգային փոխադրումներ կատարելու համար կարող են թույլատրվել միայն այն բեռնարկղերը, որոնք կառուցված և սարքավորված են այնպես, որ.
ա) հնարավոր չլինի բեռը մտցնել կամ հանել բեռնարկղի կնքված մաս կամ մասից` առանց մաքսային կնիքների վնասման տեսանելի հետք թողնելու կամ առանց կնիքը կոտրելու,
բ) մաքսային կնիքները հնարավոր լինի դնել պարզ և արդյունավետ կերպով,
գ) նրանցում տեղ չլինի բեռը թաքցնելու համար,
դ) այն տարածքը, որտեղ տեղադրվում է բեռը, հեշտ հասանելի լինի Մաքսային ստուգման համար:
Հոդված 2 | Բեռնարկղերի կառուցվածքը |
1. Սույն Կանոնակարգերի 1-ին հոդվածի պահանջները բավարարելու համար.
ա) Բեռնարկղի բաղկացուցիչ տարրերը (պատերը, հատակը, դռները, տանիքը, կանգնակները, շրջանակները, լայնակի հեծանները և այլն) պետք է միացվեն կամ այն հարմարանքներով, որոնք չեն կարող հանվել և փոխարինվել դրսից` առանց տեսանելի հետքեր թողնելու, կամ այն մեթոդներով, որոնք ապահովում են այնպիսի կառուցվածք, որը չի կարող փոխվել` առանց տեսանելի հետքեր թողնելու: Եթե պատերը, հատակը, դռները և տանիքը պատրաստված են տարբեր նյութերից, դրանք պետք է համապատասխանեն նույն պահանջներին և բավականաչափ ամուր լինեն:
բ) Դռները և փակման այլ համակարգերը (ներառյալ փականները, մտոցների խուփերը, կցեզրերը և այլն) պետք է ունենան հարմարանքներ, որոնց վրա կարող են տեղադրվել մաքսային կնիքներ: Այդ հարմարանքները պետք է լինեն այնպիսին, որ անհնար լինի դրանք հանել դրսից և փոխարինել դրանք` առանց տեսանելի հետքեր թողնելու, և դռներն ու փակող սարքերը անհնար լինի բացել` առանց Մաքսային կնիքները կոտրելու: Վերջիններս պետք է համապատասխան կերպով պաշտպանված լինեն: Թույլատրվում են բացվող տանիքները:
գ) Օդափոխման և դրենաժային անցքերը պետք է ունենան հարմարանք, որը կխոչընդոտի բեռնարկղի մուտքը: Այդ հարմարանքը պետք է լինի այնպիսի կառուցվածքի, որ անհնար լինի այն հանել դրսից և փոխարինել` առանց տեսանելի հետքեր թողնելու:
2. Չնայած սույն Կանոնակարգերի 1-ին հոդվածի «գ» ենթակետի դրույթներին` թույլատրվում է բեռնարկղի բաղկացուցիչ տարրեր ունենալ, որոնք գործնական նկատառումներով կներառեն դատարկ տարածություններ (օրինակ` կրկնակի պատերի բաղկացուցիչ մասերի միջև): Սակայն այդ տարածությունները բեռները թաքցնելու նպատակով օգտագործելու անհնարինությունն ապահովելու համար`
i) եթե այն ծածկում է ամբողջ բարձրությունը հատակից մինչև տանիք, կամ եթե նրա և արտաքին պատի միջև եղած տարածությունը ամբողջովին փակված է, բեռնարկղի ներքին երեսպատումը չպետք է հնարավոր լինի հանել ու փոխարինել, և
ii) եթե երեսպատումը ամբողջ բարձրությունը չի ծածկում, և երեսպատման ու արտաքին պատի միջև տարածությունը ամբողջությամբ փակված չէ, և բոլոր այլ դեպքերում, երբ դատարկ տարածություններ են առաջացել բեռնարկղի կառուցվածքում, այդպիսի տարածությունների քանակությունը սահմանափակվում է նվազագույնով և հեշտությամբ մատչելի է Մաքսային ստուգման համար:
Հոդված 3 | Ծալովի և քանդովի բեռնարկղեր |
Ծալովի և քանդովի բեռնարկղերը պետք է համապատասխանեն սույն Կանոնակարգերի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներին: Ի լրումն, դրանք պետք է ունենան սողնակային համակարգ, որը ֆիքսում է տարբեր մասերը բեռնարկղը հավաքելուց հետո: Այս սողնակային համակարգը, եթե տեղադրված է հավաքված բեռնարկղի արտաքին կողմում, պետք է լինի այնպիսի կառուցվածքի, որ դրա վրա հնարավոր լինի դնել Մաքսային կնիքներ:
Հոդված 4 | Բրեզենտե ծածկով բեռնարկղեր |
1. Եթե կիրառելի է, սույն Կանոնակարգերի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են բրեզենտով ծածկված բեռնարկղերի վրա: Ի լրումն, այդ բեռնարկղերը պետք է համապատասխանեն սույն հոդվածի դրույթներին:
2. Բրեզենտը պետք է պատրաստված լինի ամուր քաթանից կամ պատված լինի պլաստմասսայով կամ ռետինե կտորով, որը պետք է լինի բավականին ամուր և չձգվող: Բրեզենտը պետք է լինի սարքին վիճակում և պատրաստված լինի այնպես, որ փակման հարմարանքի ամրացման դեպքում մուտքը դեպի բեռ անհնար դառնա` առանց տեսանելի հետքեր թողնելու:
3. Եթե բրեզենտը կազմված է մի քանի մասերից, ապա այդ մասերի եզրերը պետք է ծալված լինեն մեկը մյուսի մեջ և կարված լինեն երկու` առնվազն 15 մմ հեռավորությամբ կարերով: Այդ կարերը պետք է արված լինեն այնպես, ինչպես ցույց է տրված սույն Կանոնակարգերին կցված հմ. 1 նկարում: Այնուամենայնիվ, եթե բրեզենտի որոշ մասերում (օրինակ` հետևի բացովի փեշի և ամրացված անկյունների վրա) անհնար է միացնել կտորները նշված կերպով, ապա բավական է բրեզենտի վերևի մասի եզրը ծալել և կարել կտորները այնպես, ինչպես ցույց է տրված սույն Կանոնակարգերին կցված հմ. 2 նկարում: Կարերից մեկը պետք է երևա միայն ներսից, և այն թելի գույնը, որն օգտագործվում է այդ կարի համար, պետք է որոշակիորեն տարբերվի բրեզենտի գույնից, ինչպես նաև մյուս կարի համար օգտագործվող թելի գույնից: Բոլոր կարերը պետք է արվեն մեքենայով:
4. Եթե բրեզենտը կազմված է մի քանի կտորից և ծածկված է պլաստմասսայով, ապա այդ կտորները նույնպես կարող են միացվել իրար զոդման միջոցով` սույն Կանոնակարգերին կցված հմ. 3 նկարի համաձայն: Յուրաքանչյուր կտորի եզրը պետք է ծածկի մյուս կտորի եզրը առնվազն 15 մմ-ի չափով: Կտորների միացումը պետք է ապահովվի ամբողջ լայնությամբ: Միացման արտաքին եզրը պետք է ծածկված լինի առնվազն 7 մմ լայնությամբ պլաստմասսայե շերտով, որը դրվում է նույն զոդման միջոցով: Այդ շերտի վրա, ինչպես նաև նրա յուրաքանչյուր կողմից առնվազն 3 մմ լայնությամբ պետք է միանման հստակ ռելիեֆ դրոշմվի: Զոդումը կատարվում է այնպես, որ կտորները անհնար լինի անջատել իրարից և նորից միացնել` առանց տեսանելի հետքեր թողնելու:
5. Նորոգումը կատարվում է սույն Կանոնակարգերին կցված հմ. 4 նկարում ցույց տրված մեթոդով: Կարվող եզրերը պետք է ծալված լինեն մեկը մյուսի մեջ և միացվեն երկու հստակ երևացող կարերով, որոնք իրարից հեռու պետք է լինեն առնվազն 15 մմ-ով. ներսից երևացող թելի գույնը պետք է տարբերվի դրսից երևացող թելի գույնից և հենց բրեզենտի գույնից. բոլոր կարերը պետք է արվեն մեքենայով: Այն դեպքերում, երբ եզրերից վնասված բրեզենտը նորոգվում է` փոխարինելով վնասված մասի կարկատանով, ապա կարը նույնպես արվում է սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների և սույն Կանոնակարգերին կցված հմ. 1 նկարի համաձայն: Պլաստմասսայով ծածկված կտորից բրեզենտի նորոգումը կարող է կատարվել նաև սույն հոդվածի 4-րդ կետում նկարագրված մեթոդով, սակայն այդ դեպքում պլաստմասսայե շերտը պետք է դրվի բրեզենտի երկու կողմից, իսկ կարկատանը դրվի բրեզենտի ներքին կողմում:
6. Բրեզենտը պետք է ամրացնել բեռնարկղին` խստորեն հետևելով սույն Կանոնակարգերի 1-ին հոդվածի «ա» և «բ» ենթակետերում շարադրված պայմաններին: Նախատեսվում են ամրացման հետևյալ տեսակները.
ա) Բրեզենտը կարող է ամրացվել`
i) բեռնարկղին ամրացված մետաղյա օղակներով,
ii) բրեզենտի եզրերով բլթանցքերով և,
iii) պարանով, որն անցնում է օղակների միջով, ծածկի վրայով և արտաքին կողմից տեսանելի է ամբողջ երկարությամբ:
Բրեզենտը պետք է ծածկի բեռնարկղի կարծր մասը առնվազն 250 մմ լայնությամբ, որը չափվում է ամրացման օղակների կենտրոնից, եթե միայն բեռնարկղի կառուցվածքի համակարգը ինքնին չի խոչընդոտում մուտքը դեպի բեռը:
բ) Եթե անհրաժեշտ է ապահովել բրեզենտի մի եզրի մշտական ամրացումը բեռնարկղին, ապա երկու մակերեսները պետք է միացվեն առանց արանքների և պահվեն ամուր դետալների օգնությամբ:
գ) Երբ օգտագործվում է ծածկը փակող համակարգ, այն փակ վիճակում պետք է բրեզենտը միացնի բեռնարկղի արտաքին մասին (որպես օրինակ տես հմ. 6 նկարը):
7. Բրեզենտը պետք է ամրացվի համապատասխան վերնամասով (սյուներ, կողեր, կամարներ և այլն):
8. Օղակների միջև հեռավորությունը և բլթանցքերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 200 մմ: Տարածությունները կարող են, այնուամենայնիվ, լինել ավելի մեծ, բայց չպետք է գերազանցեն 300 մմ օղակների և բլթանցքերի միջև սյան երկու կողմերից, եթե բեռնարկղի կառուցվածքը և բրեզենտը այնպիսին են, որ կանխվում է մուտքը դեպի բեռնարկղ: Բլթանցքերը պետք է ամրացվեն:
9. Պետք է կիրառվեն ամրացման հետևյալ տեսակները.
ա) պողպատե կառան` առնվազն 3 մմ տրամագծով, կամ
բ) կանեփաթելից կամ սիզալից պարան` առնվազն 8 մմ տրամագծով, որը պետք է պատված լինի թափանցիկ ու չձգվող պլաստիկ թաղանթով:
Կառանները կարող են նաև պատված լինել թափանցիկ ու չձգվող թաղանթով:
10. Յուրաքանչյուր պարան պետք է կազմված լինի մեկ կտորից և երկու ծայրերում ունենա մետաղյա ծայրակալներ: Յուրաքանչյուր մետաղյա ծայրակալի ամրացման հարմարանքը պետք է կազմված լինի դատարկ դուրգամից, որը պետք է անցնի պարանի միջով, և որի միջով պետք է անցնի մաքսային կնիքների համար նախատեսված լարը: Պարանը պետք է տեսանելի լինի դատարկ դուրգամի երկու կողմերից, որպեսզի հնարավոր լինի համոզվել, որ դրանք իսկապես կազմված են մեկ կտորից (տես սույն Կանոնակարգերին կցված հմ. 5 նկարը):
Այն դեպքերում, երբ բրեզենտը պետք է ամրացվի կառուցվածքային համակարգի հենասարքին, որը համապատասխանում է սույն հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետին, գոտին կարող է օգտագործվել որպես ամրացման միջոց (կառուցվածքի այս համակարգի օրինակ է բերված սույն Կանոնակարգերին կցված հմ. 7 նկարում): Գոտու նյութը, չափսերը և ուրվագիծը պետք է համապատասխանեն 11-րդ հոդվածի «գ» ենթակետում նշված պահանջներին:
11. Բարձման և բեռնաթափման համար օգտագործվող բրեզենտի բոլոր բացվածքներում բրեզենտի երկու փեշերը միացվում են իրար: Կարող են կիրառվել հետևյալ համակարգերը.
ա) բրեզենտի երկու եզրերը իրար հավասարաչափ ծածկում են: Դրանք նաև ամրացվում են`
i) բացովի փեշի միջոցով, որը կարված կամ զոդված է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների համաձայն,
ii) օղակների և բլթանցքերի միջոցով, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 8-րդ կետի պայմաններին. օղակները պետք է պատրաստված լինեն մետաղից, և
iii) գոտու միջոցով, որը պատրաստված պետք է լինի չձգվող համապատասխան նյութի ամբողջական կտորից` առնվազն 20 մմ լայնությամբ և 3 մմ հաստությամբ, որը պետք է անցնի օղակների միջով և միացնի բրեզենտի երկու եզրերը և բացովի փեշը. գոտին ամրացվում է բրեզենտի ներսի կողմից և պետք է ունենա կամ`
- բլթանցք` սույն հոդվածի 9-րդ կետում նշված պարանը պահելու համար,
- բլթանցք, որը կարող է կցվել սույն հոդվածի 6-րդ կետում նշված մետաղյա օղակին և ամրացվել սույն հոդվածի 9-րդ կետում նշված կառանով:
Բացովի փեշ չի պահանջվում, եթե առկա է հատուկ հարմարանք (օրինակ` պաշտպանիչ միջնորմ), որը խոչընդոտում է մուտքը դեպի բեռը` առանց տեսանելի հետքեր թողնելու:
բ) Բրեզենտի եզրերը փակ պահող հատուկ փակող համակարգ, երբ բեռնարկղը փակված և կնքված է: Համակարգը կունենա բացվածք, որի միջով սույն հոդվածի 6-րդ կետում հիշատակված մետաղյա օղակը կարող է անցնել և ամրացվել պարանով, որի մասին հիշատակված է սույն հոդվածի 9-րդ կետում (տես սույն Կանոնակարգերին կցված հմ. 8 նկարը):
12. Տարբերակիչ նշանները, որոնք տեղադրվում են բեռնարկղի վրա 1-ին Հավելվածի համաձայն, և թույլտվության ցուցանակը, որը նախատեսված է 5-րդ Հավելվածում, ոչ մի դեպքում չպետք է ծածկված լինեն բրեզենտով:
Հոդված 5 | Անցումային դրույթներ |
Մինչև 1977 թ. հունվարի 1-ը թույլատրվում է սույն Կանոնակարգերին կցված հմ. 5 նկարում նշված ծայրակալների կիրառումը, եթե նույնիսկ դրանք ունենան այնպիսի գամեր, որոնք նախկինում ընդունված են եղել այն չափսի անցքերով, որոնք փոքր են նկարում բերվածից:
ՀԱՎԵԼՎԱԾ 4 | |
Նկարագրություն
Տվյալ փակման համակարգում բրեզենտի երկու եզրերը, որոնք օգտագործվում են բեռնման և բեռնաթափման համար, միացված են ալյումինե փակող ձողի միջոցով: Բրեզենտի բացվածքները ունեն կարվածք, որի միջով ամբողջ երկարությամբ կարված է պարանը (տես նկար հմ. 8.1): Դա թույլ չի տալիս բրեզենտը հանել փակող ձողի ակոսից: Կարվածքը պետք է գտնվի արտաքին մասում և միացված լինի զոդման միջոցով` համաձայն Կոնվենցիային կից 2-րդ Հավելվածի 3-րդ հոդվածի 4-րդ կետի: Բրեզենտի եզրերը պետք է անցնեն ալյումինե փակող ձողի բաց ակոսների միջով` երկու ուղղահայաց երկակի կանալներով, որոնք պետք է փակ լինեն իրենց ստորին մասում: Երբ փակող ձողը գտնվում է վերին դիրքում, բրեզենտի եզրերը միացված են: Բացվածքի վերին ծայրում փակող ձողը ֆիքսվում է բրեզենտի վրա դուրգամների միջոցով (տես նկար հմ. 8.2): Փակող ձողը կազմված է երկու մասերից, որոնք միացված են դուրգամած հանգույցի միջոցով, որը հնարավորություն է տալիս դնելիս և հանելիս այն ծալել: Այդ հանգույցը պետք է այնպես պատրաստված լինի, որ համակարգը փակելուց հետո հնարավոր չլինի հանել շրջուն սռնացիցը (տես նկար հմ. 8.3): Փակող ձողի ստորին մասում կա անցք, որի միջով անցնում է օղակը: Այդ անցքը ձվաձև է և բավարար լայնություն ունի, որպեսզի նրա միջով անցնի օղակը (տես նկար հմ. 8.4): Փակող ձողի ամրացման համար այդ օղակի միջով անցնում է ամրացման պարանը:
ՀԱՎԵԼՎԱԾ 5 |
4-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ընդհանուր դրույթներ
1. Բեռնարկղերը կարող են թույլատրվել Մաքսային կնիքներով բեռնափոխադրումներ իրականացնելու համար`
ա) արտադրման փուլում` ըստ կառուցվածքի տեսակի (արտադրման փուլում թույլտվության ընթացակարգ), կամ
բ) հաջորդող որևէ փուլում` անհատական կարգով կամ միևնույն տեսակի բեռնարկղերի որոշակի խմբաքանակներով (արտադրությունից հետո որևէ փուլում թույլատրման ընթացակարգ):
Թույլատրման երկու ընթացակարգերի ընդհանուր դրույթներ
2. Իրավասու իշխանությունը, որը պատասխանատու է թույլտվության հատկացման համար, թույլատրումից հետո հայց ներկայացնողին տալիս է թույլտվության վկայական, որը, հանգամանքներից կախված, ուժի մեջ է թույլատրված տեսակի բեռնարկղերի անսահմանափակ քանակի համար կամ բեռնարկղերի որոշակի քանակի համար:
3. Նախքան Մաքսային կնիքներով բեռնափոխադրում կատարելը թույլտվության վկայականի տերը պետք է թույլտվության ցուցանակը փակցնի թույլատրված բեռնարկղի կամ բեռնարկղերի վրա:
4. Թույլտվության ցուցանակը պետք է մշտապես փակցվի լավ տեսանելի տեղում` ցանկացած այլ ցուցանակի կողքին, որը տրված է պաշտոնական նպատակների համար:
5. Սույն Հավելվածի 1-ին հավելման մեջ բերված հմ. 1 օրինակին համապատասխանող թույլտվության ցուցանակը իրենից ներկայացնում է մետաղյա թիթեղ` 20 սմ x10 սմ-ից ոչ փոքր չափսերով: Նրա մակերեսի վրա պետք է դրոշմվեն կամ հատիչով փորագրվեն կամ ցանկացած այլ ձևով հստակ և ամուր ձևով նշվեն ստորև բերված գրառումները ֆրանսերեն կամ անգլերեն.
ա) «APPROVED FOR TRANSPORT UNDER CUSTOMS SEAL» բառերը («Թույլատրված է Մաքսային կնիքներով փոխադրման համար»),
բ) երկրի նշումը, որտեղ բեռնարկղը թույլատրվել է, կամ երկրի անվանումով կամ ISO ալֆա-2 երկրի կոդով` համաձայն միջազգային ISO 3166 ստանդարտի, կամ տարբերակիչ նշանով տեսքով, որը օգտագործվում է միջազգային փոխադրումների ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկիրը նշելու համար, և թույլտվության վկայականի համարը (թվեր, տառեր և այլն), ինչպես նաև թույլատրման տարին (օրինակ` «NL/26/73» նշանակում է` «Նիդերլանդներ, թույլտվության վկայական հմ. 26, տրված 1973 թ.»),
գ) բեռնարկղի հերթական համարը, որը տրվել է արտադրող գործարանի կողմից (գործարանային համարը),
դ) եթե բեռնարկղը թույլատրված է ըստ կառուցվածքի տեսակի, ցուցանակի վրա պետք է նշվեն նաև տվյալ տեսակի բեռնարկղի տարբերակիչ թվերը կամ տառերը:
6. Եթե բեռնարկղն այլևս չի բավարարում թույլատրման ընթացակարգով նախանշված տեխնիկական պահանջները, ապա նախքան Մաքսային կնիքներով փոխադրումների համար օգտագործելը պետք է վերականգնվի դրա նախկին վիճակը, որը հիմք է հանդիսացել դրա թույլատրման համար` այդ տեխնիկական պահանջներին կրկին համապատասխանելու համար:
7. Եթե բեռնարկղի հիմնական բնութագրերը փոփոխված են, ապա այդ բեռնարկղի թույլտվությունը կորցնում է իր ուժը, և այն պետք է թույլատրման նոր ընթացակարգ անցնի իրավասու իշխանության կողմից նախքան Մաքսային կնիքներով բեռնափոխադրումների համար օգտագործվելը:
Հատուկ դրույթներ, որոնք վերաբերում են արտադրման փուլում ըստ կառուցվածքի տեսակի թույլտվությանը
8. Երբ բեռնարկղերն արտադրվում են տեսակային սերիաներով, ապա արտադրող գործարանը կարող է դիմել այն երկրի իրավասու իշխանությանը, որտեղ դրանք արտադրվում են, խնդրելով թույլտվությունը հատկացնել ըստ կառուցվածքի տեսակի:
9. Արտադրող գործարանը պետք է իր դիմումի մեջ նշի տարբերակիչ այն թվերը և տառերը, որոնք տալիս է իր դիմումի առարկա հանդիսացող բեռնարկղերի տեսակին:
10. Այդ դիմումին պետք է կցվեն թույլատրման ենթակա բեռնարկղի կառուցվածքի տեսակի գծագրերը և մանրամասն նկարագրությունը:
11. Արտադրող գործարանը պետք է գրավոր պարտավորվի, որ.
ա) իրավասու իշխանությանը կներկայացնի տվյալ տեսակի այն բեռնարկղերը, որոնք այդ մարմինը կցանկանա զննել,
բ) կթույլատրի իրավասու իշխանությանը տվյալ տեսակի բեռնարկղի սերիական արտադրության ցանկացած պահի ստուգել այլ միավորները,
գ) իրավասու իշխանության հետ կխորհրդակցի գծագրերի և կառուցվածքի նկարագրության ցանկացած փոփոխության վերաբերյալ, անկախ դրանց կարևորությունից, նախքան այդ փոփոխությունների կատարումը,
դ) ի լրումն թույլատրման ցուցանակի համար նախատեսված նշանների, տեսանելի տեղերում բեռնարկղերի վրա կնշի կառուցվածքի տեսակի տարբերակիչ թվերը և տառերը, ինչպես նաև յուրաքանչյուր սերիական արտադրության տվյալ տեսակի բեռնարկղի հերթական համարը (գործարանային համարը),
ե) կկատարի բեռնարկղերի հաշվառումը, որոնք կառուցված են թույլատրված տեսակին համապատասխան:
12. Իրավասու իշխանությունը նշում է այն փոփոխությունները, եթե այդպիսիք կան, որոնք պետք է կատարել նախատեսված կառուցվածքի տեսակի մեջ` փոխադրման թույլտվության համար:
13. Ոչ մի բեռնարկղ չի կարող թույլատրվել ըստ կառուցվածքի տեսակի ընթացակարգի, եթե իրավասու իշխանությունը մեկ կամ մի քանի այդ տեսակի կառուցված բեռնարկղերի ստուգման հիման վրա եզրակացության չի հանգել, որ այդ տեսակի բեռնարկղերը բավարարում են 4-րդ Հավելվածում նախատեսված տեխնիկական պահանջները:
14. Որևէ տեսակի բեռնարկղի թույլտվությունից հետո դիմում ներկայացրած ձեռնարկությանը տրվում է թույլտվության վկայական մեկ օրինակից, որը համապատասխանում է սույն Հավելվածի 2-րդ հավելման հմ. 2 օրինակին, և որը վավերական կլինի բոլոր այն բեռնարկղերի համար, որոնք կկառուցվեն թույլատրված տեսակի հատկորոշումների համաձայն: Այդ վկայականը իրավունք է տալիս արտադրող գործարանին տվյալ տեսակի յուրաքանչյուր սերիական բեռնարկղի վրա ամրացնել թույլտվության ցուցանակը` սույն Հավելվածի 5-րդ կետի համաձայն:
Հատուկ դրույթներ, որոնք վերաբերում են արտադրությունից հետո որԵՎէ փուլում թույլտվությանը
15. Եթե արտադրության փուլում բեռնարկղերի թույլտվության դիմում չի ներկայացվել, ապա սեփականատերը, շահագործողը կամ նրանց ներկայացուցիչը կարող են խնդրանքով դիմել իրավասու իշխանությանը, որին նրանք կարող են ներկայացնել այն բեռնարկղը կամ բեռնարկղերը, որոնց համար իրենք թույլտվություն են խնդրում:
16. Սույն Հավելվածի 15-րդ կետի թույլտվության յուրաքանչյուր դիմում պետք է պարունակի հերթական համարը (գործարանային համարը), որը նշում է արտադրող գործարանը յուրաքանչյուր բեռնարկղի վրա:
17. Երբ իրավասու իշխանությունը բեռնարկղերի` իր կողմից որոշված քանակության ստուգումից հետո համոզվում է, որ այդ բեռնարկղերը համապատասխանում են 4-րդ Հավելվածում նախատեսված տեխնիկական պահանջներին, տրամադրում է թույլտվության վկայական` ըստ սույն Հավելվածի 3-րդ հավելումի հմ. 3 օրինակի, որն ուժի մեջ է միայն այնքան բեռնարկղերի համար, որքան թույլատրվել է: Այդ վկայականը, որի մեջ նշված են արտադրող գործարանի կողմից բեռնարկղին կամ բեռնարկղերին տրված հերթական համարը կամ համարները, որոնց այն վերաբերում է, իրավունք է տալիս դիմում ներկայացրած ձեռնարկությանը յուրաքանչյուր թույլատրված բեռնարկղի վրա ամրացնել թույլտվության ցուցանակ, ինչպես նախատեսված է սույն Հավելվածի 5-րդ կետում:
5-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ 1-ԻՆ ՀԱՎԵԼՈՒՄ |
5-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2-ՐԴ ՀԱՎԵԼՈՒՄ |
Նմուշ հմ. 2 - Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիա (1972 թ.)
Թույլտվության վկայական` ըստ կառուցվածքի տեսակի
1. |
Վկայական հմ. (*) _____________________________________________ | |
2. |
Սույնով հաստատվում է, որ ներքոնշյալ բեռնարկղի կառուցվածքի տեսակը թույլատրված է, և այս տեսակի արտադրված բեռնարկղերը կարող են ընդունվել Մաքսային կնիքներով բեռնափոխադրումներ կատարելու համար | |
3. |
Բեռնարկղի տեսակը ____________________________________________ | |
4. |
Կառուցվածքի տեսակի տարբերակիչ համարը կամ տառերը ____________________ | |
5. |
Աշխատանքային գծագրերի տարբերակիչ համարը ___________________________ | |
6. |
Նկարագրված կառուցվածքի տարբերակիչ համարը __________________________ | |
7. |
Տարայի քաշը _________________________________________________ | |
8. |
Արտաքին չափսերը սմ-ով _________________________________________ | |
9. |
Կառուցվածքի հիմնական բնութագրերը (նյութերի տեսակը, կառուցվածքի տեսակը և այլն) | |
__________________________________________________________ | ||
__________________________________________________________ | ||
__________________________________________________________ | ||
__________________________________________________________ | ||
__________________________________________________________ | ||
Սույն վկայականն ուժի մեջ է վերոնշյալ գծագրերի և բնութագրերի համաձայն արտադրված բոլոր բեռնարկղերի համար | ||
10. | Տրված է ___________________________________________________, (արտադրող գործարանի անվանումը և հասցեն) | |
որին թույլատրված է ամրացնել թույլտվության ցուցանակը յուրաքանչյուր կառուցվածքի տեսակով ընդունված բեռնարկղի վրա, որն արտադրվել է իր կողմից | ||
________________________________ |
______________________ | |
________________________________________________________ (Թույլտվությունը տրամադրած ձեռնարկության կամ կազմակերպության ստորագրությունը) | ||
|
* Գրել տառերը և թվերը, որոնք նշվելու են թույլտվության ցուցանակի վրա (տես Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի (1972 թ.) 5-րդ Հավելվածի 5.բ կետը):
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ
(Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի (1972 թ.) 5-րդ Հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը
6. Եթե բեռնարկղն այլևս չի բավարարում թույլատրման ընթացակարգով նախանշված տեխնիկական պահանջները, ապա նախքան Մաքսային կնիքներով փոխադրումների համար օգտագործելը պետք է վերականգնվի դրա նախկին վիճակը, որը հիմք է հանդիսացել նրա թույլատրման համար, այնպես, որ այն կրկին համապատասխանի տեխնիկական պահանջներին: 7. Եթե բեռնարկղի հիմնական բնութագրերը փոփոխված են, այդ բեռնարկղի թույլտվությունը կորցնում է իր ուժը, և այն պետք է նոր թույլատրման ընթացակարգ անցնի իրավասու իշխանության կողմից նախքան մաքսային կնիքներով բեռնափոխադրումների համար օգտագործելը: |
5-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ 3-ՐԴ ՀԱՎԵԼՈՒՄ |
Նմուշ հմ. 3 - Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիա (1972 թ.)
Թույլտվության վկայական, որը տրվել է արտադրությունից հետո որևէ փուլում
1. Վկայական հմ. *______________________________________________ | ||
2. | Սույնով հաստատվում է, որ ներքոնշյալ բեռնարկղը (բեռնարկղերը) թույլատրված է (թույլատրված են) Մաքսային կնիքներով բեռնափոխադրումներ կատարելու համար | |
Բեռնարկղ(եր)ի տեսակը ____________________________________________________ | ||
Արտադրող գործարանի կողմից բեռնարկղ(եր)ին տրված հերթական համար(ներ)ը _________________________________________________ | ||
Տարայի քաշը _________________________________________________ | ||
Արտաքին չափսերը սմ-ով ________________________________________ | ||
7. | Կառուցվածքի հիմնական բնութագրերը (նյութերի տեսակը, կառուցվածքի տեսակը և այլն) ____________________________________________________ | |
________________________________________________________ | ||
________________________________________________________ | ||
________________________________________________________ | ||
________________________________________________________ | ||
8. | Տրված է __________________________________________________ , (արտադրող գործարանի անվանումը և հասցեն) | |
որին թույլատրված է ամրացնել թույլտվության ցուցանակը վերոնշյալ բեռնարկղ(եր)ի վրա | ||
________________________________ |
______________________ | |
________________________________________________________ (Թույլտվությունը տրամադրած ձեռնարկության կամ կազմակերպության ստորագրությունը) | ||
|
* Գրել տառերը և թվերը, որոնք դրվելու են թույլտվության ցուցանակի վրա (տես Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի (1972 թ.) 5-րդ Հավելվածի 5.բ կետը):
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ
(Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի (1972 թ.) 5-րդ Հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը
6. Եթե բեռնարկղն այլևս չի բավարարում թույլատրման ընթացակարգով նախանշված տեխնիկական պահանջները, ապա նախքան Մաքսային կնիքներով փոխադրումների համար օգտագործելը պետք է վերականգնվի դրա նախկին վիճակը, որը հիմք է հանդիսացել նրա թույլատրման համար, այնպես, որ այն կրկին համապատասխանի տեխնիկական պահանջներին: 7. Եթե բեռնարկղի հիմնական բնութագրերը փոփոխված են, այդ բեռնարկղի թույլտվությունը կորցնում է իր ուժը, և այն պետք է նոր թույլատրման ընթացակարգ անցնի իրավասու իշխանության կողմից նախքան մաքսային կնիքներով բեռնափոխադրումների համար օգտագործելը: |
ՀԱՎԵԼՎԱԾ 6 |
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
Ներածություն
i) Համաձայն սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի դրույթների` Բացատրական գրառումները մեկնաբանում են սույն Կոնվենցիայի և դրա Հավելվածների որոշ դրույթները:
ii) Բացատրական գրառումները չեն փոփոխում սույն Կոնվենցիայի կամ դրա Հավելվածների դրույթները, այլ ավելի ճշգրիտ են դարձնում դրանց բովանդակությունը, նշանակությունը և շրջանակները:
iii) Մասնավորապես, հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի և դրա 4-րդ Հավելվածի դրույթներում շարադրված սկզբունքները Մաքսային կնիքներով փոխադրումներ կատարող բեռնարկղերի թույլտվության մասին, Բացատրական գրառումները, որտեղ դա կիրառելի է, հատկորոշում են կառուցման տեխնիկան, որը Պայմանավորվող կողմերը պետք է ընդունեն այդ դրույթները կիրառելու ժամանակ: Բացատրական գրառումներում կարող է նաև նշվել, թե կառուցվածքային որ յուրահատկությունները չեն համապատասխանում այդ դրույթներին:
iv) Բացատրական գրառումները միջոցներ են ապահովում սույն Կոնվենցիան և դրա Հավելվածները կիրառելու համար` տեխնիկական զարգացման մակարդակի և տնտեսական պահանջների համաձայն:
0. Կոնվենցիայի հիմնական տեքստը
0.1, հոդված 1, գ. i ենթակետ. Մասամբ փակ բեռնարկղեր
0.1. գ. i.1. «Մասամբ փակ» տերմինը, որը կիրառվում է 1-ին հոդվածի գ.i ենթակետում նշված սարքավորման նկատմամբ, վերաբերում է այն սարքավորմանը, որը հիմնականում բաղկացած է հատակից և վերևի կառուցվածքից, որն առանձնացնում է բարձման տարածությունը, որը, իր հերթին, համարժեք է փակ բեռնարկղի տարածությանը: Վերևի կառուցվածքը սովորաբար պատրաստվում է մետաղյա մասերից, որը ձևավորում է բեռնարկղի կմախքը: Այս տեսակի բեռնարկղերը կարող են նաև բաղկացած լինել մեկ կամ ավելի կողային կամ դիմային պատերից: Որոշ դեպքերում առկա է միայն տանիքը, որը հատակին ամրանում է հենակներով: Այս տեսակի բեռնարկղն օգտագործվում է մասնավորապես մեծածավալ բեռների փոխադրման համար (օրինակ` մարդատար ավտոմեքենաների):
Ենթակետ գ. Բեռնարկղի հարմարանքները և սարքավորումները
0.1.գ. 1. «Բեռնարկղի հարմարանքներ և սարքավորումներ» տերմինը ընդգրկում է մասնավորապես հետևյալ միջոցները, եթե նույնիսկ դրանք շարժական են.
ա) բեռնարկղի ներսում ջերմաստիճանի վերահսկման, փոփոխման կամ պահպանման համար նախատեսված սարքավորում,
բ) փոքր սարքավորումներ, ինչպիսիք են ջերմաստիճանի կամ արտաքին ազդեցության գրանցման սարքերը, որոնք նախատեսված են շրջապատի պայմանների փոփոխության կամ ազդեցության նշման կամ գրանցման համար,
գ) ներքին միջնապատեր, տակդիրներ, դարակներ, հենակներ, կեռեր և նմանատիպ հարմարանքներ, որոնք օգտագործվում են բեռների տեղավորման և ամրացման համար:
0.1.գ. 2. «Ապամոնտաժվող միավոր» տերմինը նշանակում է` բեռնախուց, որը ինքնաշարժման միջոց չունի և պատրաստված է մասնավորապես ավտոտրանսպորտային միջոցի վրա փոխադրվելու համար, որի շասսին բեռնախցի հենասարքի հետ միասին հատուկ հարմարեցված է այս նպատակի համար: Այն ներառում է նաև հատուկ տեսակի բեռնարկղերը, որոնք հատուկ նախատեսված են համակցված ավտոտրանսպորտային և երկաթուղային փոխադրման համար:
1. Հավելված 1
1.1. Կետ 1. Պլաստիկ ժապավենի կիրառումը տարբերակիչ նշանների և բեռնարկղերի համարների համար
1.1-1. Բեռնարկղերի տարբերակիչ նշանների և համարների համար պլաստիկ ժապավենի կիրառման դեպքում պահանջվում է համապատասխանությունը հետևյալ պայմաններին.
ա) պետք է կիրառվի բարձր որակի սոսինձ: Ժապավենը կպցնելուց հետո պետք է ունենա իր վերջնական սոսնձումից ցածր ձգողականության ուժ, որպեսզի դրա հանումն անհնարին լինի առանց դրա վնասման: Ձուլման մեթոդով պատրաստված ժապավենը բավարարում է այս պահանջները: Օրացուցային մեթոդով պատրաստված ժապավեն չի կիրառվում,
բ) եթե տարբերակիչ նշանները և համարները պետք է փոփոխվեն, փոխարինվող ժապավենը պետք է նախքան նոր ժապավեն ամրացնելը ամբողջությամբ հանվի. գոյություն ունեցող ժապավենի վրա նորն ամրացնել չի թույլատրվում:
1.1-2. Բեռնարկղերի նշագրման համար պլաստիկ ժապավենի կիրառման պայմանները, որոնք նշված են սույն Բացատրական գրառման 1.1-1 ենթակետում, չեն բացառում նշագրման այլ վստահելի մեթոդները:
4. Հավելված 4
4.2. Հոդված 2, ենթակետ 1.ա. Բեռնարկղերի բաղկացուցիչ մասերի հավաքումը
4.2.1.ա.1. ա) Ամրացնող հարմարանքների (գամեր, պտուտակներ, գնդերիթներ և պնդօղակներ) օգտագործման դեպքում պետք է դրսից այդ հարմարանքների բավարար քանակություն մտցվի, որոնք պետք է հատեն հավաքված բաղկացուցիչ մասերը, ելնեն դեպի ներս և այնտեղ ամուր ամրացվեն (օրինակ` գամվեն, զոդվեն, սռնակալվեն, գնդերիթվեն և գամվեն կամ զոդվեն պնդօղակների վրա): Այնուամենայնիվ, տիպային գամերը (այսինքն` այն գամերը, որոնց տեղադրումը պահանջում է բաղկացուցիչ մասերի երկու կողմից ամրացում) կարող են մտցվել նաև ներսից: Չնայած վերոնշյալին` բեռնարկղի հատակները կարող են ամրացվել ինքնահորակող պտուտակների կամ ինքնածակող գամերի միջոցով կամ պայթուցիկ լիցքով մտցվող դուրգամների միջոցով կամ օդաճնշող ձողերի միջոցով, եթե դրվում են ներսից և անցնում են ուղիղ անկյան տակ` հատակի և մետաղյա լայնակահեծանների միջով, բացառությամբ ինքնահորակող պտուտակների, պայմանով, որ դրանց որոշ ծայրերը հավասարեցվեն լայնակահեծանների դրսի մասի մակարդակին կամ զոդվեն դրա վրա:
բ) Իրավասու իշխանությունը որոշում է, թե ինչ միացնող հարմարանքներ և ինչ քանակությամբ պետք է բավարարեն սույն գրառման «ա» ենթակետի պահանջները. նրանք դա պետք է անեն` համոզվելով, որ այդ ձևով հավաքված բաղկացուցիչ մասերը չեն կարող ապամոնտաժվել առանց տեսանելի հետքեր թողնելու: Այլ միացնող հարմարանքների ընտրությունը և տեղադրումը ենթակա չէ որևէ սահմանափակման:
գ) Ամրացնող հարմարանքները, որոնք կարող են հանվել և փոխարինվել մեկ կողմից` առանց տեսանելի հետքեր թողնելու, այսինքն` որոնք չեն պահանջում հավաքվող բաղկացուցիչ մասերի տեղադրում երկու կողմից, թույլ չեն տրվի սույն րառման «ա» ենթակետին համապատասխան: Այդպիսի հարմարանքների օրինակներն են ընդլայնվող դուրգամները, խուլ գամերը և այլն: Սակայն խուլ գամերը կարող են օգտագործվել` պայմանով, որ սույն Կոնվենցիային կից 6-րդ Հավելվածի 4.2.1.ա.1-ի 1-ին կետի Բացատրական գրառման մեջ նկարագրված բավարար քանակով այլ ամրացնող հարմարանքներ կօգտագործվեն բաղկացուցիչ մասերը հավաքելու համար:
դ) Վերոնշյալ հավաքման մեթոդները պետք է կիրառվեն հատուկ բեռնարկղերի համար, օրինակ` իզոթերմիկ բեռնարկղերի, սառնարան-բեռնարկղերի և ցիստեռնային բեռնարկղերի, եթե դրանք չեն համապատասխանում այն տեխնիկական պահանջներին, որոնց պետք է բավարարեն այդպիսի բեռնարկղերը` հաշվի առնելով դրանց օգտագործման նպատակը: Երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ամրացնել մասերը սույն գրառման «ա» ենթակետում նշված կերպով, ապա բաղկացուցիչ մասերը կարող են միացվել սույն գրառման «գ» ենթակետում նշված կերպով` պայմանով, որ պատի ներքին երեսի վրա օգտագործվող ամրացնող հարմարանքը դրսից հասանելի չի լինի:
1.բ. ենթակետ. Դռները և փակող այլ համակարգերը
4.2.1.բ.1.ա) Հարմարանքը, որի վրա դրվում է Մաքսային կնիքը, պետք է`
i) ամրացվի զոդման միջոցով կամ առնվազն երկու միացնող հարմարանքներով, որոնք համապատասխանում են 4.2.1.ա Բացատրական գրառման «ա» ենթակետին, կամ
ii) լինի այնպես պատրաստված, որ երբ բեռնարկղը փակված վիճակում է և կնքված, հարմարանքը հնարավոր չլինի հանել` առանց տեսանելի հետքեր թողնելու, կամ,
այն պետք է նաև`
iii) ներառի ոչ պակաս, քան 11 մմ տրամագծով անցքեր կամ առնվազն 11 մմ երկարություն և 3 մմ լայնություն ունեցող ճեղքեր,
iv) հավասարարժեք անվտանգություն թույլ տա օգտագործվող ցանկացած կնիքի համար:
բ) Ծխնիները, կախովի փականները, հոդակապերը և դռների կախման համար նախատեսված նմանատիպ այլ հարմարանքները պետք է ամրացվեն սույն գրառման «ա» ենթակետի պահանջների համաձայն: Բացի դրանից, այդպիսի հարմարանքների տարբեր բաղկացուցիչներ (օրինակ` դռան ծխնու թևերը, գնդերիթները և հոդակապավոր միացությունները), պայմանով, որ դրանք անհրաժեշտ են բեռնարկղի մաքսային անվտանգությունը ապահովելու համար (տես սույն Հավելվածին կցված նկար հմ. 7-ը), պետք է ամրացվեն այնպես, որ դրանք, առանց տեսանելի հետքեր թողնելու, հնարավոր չլինի հանել կամ ապամոնտաժել, եթե բեռնարկղը փակ է և կնքված: Այնուամենայնիվ, եթե այդպիսի հարմարանքները հասանելի չեն դրսից, ապա բավական է, որ դուռը կամ այլ փակման հարմարանքը փակված և կնքված լինի, և անհնարին լինի այն ապամոնտաժել` առանց տեսանելի հետքեր թողնելու: Եթե դուռը կամ փակման հարմարանքն ունի երկուսից ավելի ծխնի, ապա միայն դռան ամենածայրին գտնվող երկու ծխնիները պետք է ամրացվեն ըստ վերոնշյալ ա.i և ii ենթակետերի պահանջների:
գ) Բացառիկ` իզոթերմիկ բեռնարկղերի դեպքում Մաքսային կնքման հարմարանքը, ծխնիները և այլ միջոցները, որոնց հեռացման դեպքում մուտք կբացվի դեպի բեռնարկղի ներսը կամ դեպի այն տարածքը, որտեղ կարող է թաքցված լինել բեռը, կարող են ֆիքսվել այդպիսի բեռնարկղերի դռների վրա` հետևյալ համակարգերի միջոցով.
i) գնդերիթների կամ պտուտակների միջոցով, որոնք դրվում են դրսից, սակայն չեն համապատասխանում վերոնշյալ 4.2.1.ա.1 Բացատրական գրառումների «ա» ենթակետի պահանջներին` պայմանով, որ գնդերիթների կամ պտուտակների պոչերը ֆիքսվեն դռան կառուցվածքի դրսի կողմի մետաղյա հարմարանքի վրա և համապատասխան քանակի գնդերիթների վրա, կամ պտուտակների գլխիկները այնպես զոդվեն մաքսային կնքվող հարմարանքին, ծխնիներին և այլն, որ դրանք ամբողջովին դեֆորմացված լինեն, և գնդերիթներն ու պտուտակները հանելու հնարավորություն չլինի` առանց տեսանելի հետքեր թողնելու (տես սույն Հավելվածին կցված նկար հմ. 4-ը),
ii) իզոթերմիկ դռան կառուցվածքի ներսից մտցված ամրացնող հարմարանքի միջոցով` պայմանով, որ`
հարմարանքի ամրացնող դուրգամր և պահող խամութը հավաքված լինեն օդաճնշող կամ հիդրավլիկ սարքավորման միջոցով և ֆիքսվեն դռան կառուցվածքի արտաքին շերտի և մեկուսացված հատվածի միջև եղած մետաղյա թիթեղի վրա,
ամրացնող դուրգամի գլխիկը մատչելի չլինի բեռնարկղի ներսից, և
բավականաչափ պահող խամութներ և ամրացնող դուրգամներ զոդվեն իրար և հարմարանքները հնարավոր չլինի հանել` առանց տեսանելի նշաններ թողնելու (տես սույն Հավելվածին կցված նկար հմ. 8-ը):
«Իզոթերմիկ բեռնարկղ» տերմինը վերաբերում է սառնարան և իզոթերմիկ բեռնարկղերին:
դ) Բեռնարկղերը, որոնք մեծ թվով այնպիսի փակման միջոցներ ունեն, ինչպիսիք են փականները, փակիչ կռունկները, մտոցների կափարիչները, կցեզրերը և այլն, պետք է ունենան այնպիսի կառուցվածք, որ հնարավոր լինի դնել նվազագույն թվով Մաքսային կնիքներ: Այդ նպատակով հարևան փականներն իրար են միացվում ընդհանուր հարմարանքով, որը պահանջում է միայն մեկ Մաքսային կնիք կամ պետք է ունենան ծածկ, որը բավարարում է նույն պահանջ A:
ե) Բացովի տանիքներով բեռնարկղերը պետք է կառուցված լինեն այնպես, որ հնարավոր լինի դնել նվազագույն թվով Մաքսային կնիքներ:
1.գ ենթակետ. Օդափոխիչ անցքեր
4.2.1.գ.1.ա) Նրանց ամենամեծ չափսերը պետք է սկզբունքորեն չգերազանցեն 400 մմ:
բ) Այն անցքերը, որոնք հնարավորություն են տալիս ուղղակի մուտք գործելու բեռնարկղ, պետք է փակվեն`
i) մետաղալարե ցանցով կամ ծակծկված մետաղյա վահանակներով (երկու դեպքում էլ անցքերի առավելագույն չափսը` 3 մմ) և պաշտպանված լինեն զոդված մետաղացանցով (անցքերի առավելագույն չափսը` 10 մմ):
ii) Բավականաչափ ամրություն ունեցող` ծակծկված մետաղյա վահանակներով (անցքերի առավելագույն չափսը` 3 մմ, վահանակի հաստությունը` առնվազն 1 մմ):
գ) Այն անցքերը, որոնք հնարավորություն չեն տալիս ուղղակի մուտք գործելու դեպի բեռը (օրինակ` ծնկների կամ անդրադարձնող թիթեղյա ցուցանակի համակարգերի առկայության պատճառով), պետք է ունենան նույն հարմարանքները, բայց անցքերի չափսերը կարող են հասնել 10 մմ (մետաղալարե ցանցով կամ ծակծկված մետաղյա վահանակների համար) և 20 մմ (մետաղյա վահանակների համար):
դ) Եթե բացվածքներն արված են բրեզենտի վրա, սկզբունքորեն պետք է կիրառվեն սույն գրառման «բ» ենթակետում նշված հարմարանքները: Այնուամենայնիվ, դրսից տեղադրված ծակծկված մետաղյա վահանակի և մետաղյա կամ այլ ցանցի տեսքով ներսից տեղադրված խոչընդոտող հարմարանքների կիրառումը թույլատրվում է:
ե) Նմանատիպ ոչ մետաղյա հարմարանքները կարող են թույլատրվել այն պայմանով, որ անցքերը պահանջվող չափսեր ունենան, իսկ օգտագործվող նյութը բավականին ամուր լինի, որը թույլ չի տա զգալիորեն մեծացնել անցքերը` առանց տեսանելի վնասվածք թողնելու: Ի լրումն. պետք է անհնարին լինի օդափոխիչ հարմարանքի փոխարինումը միայն բրեզենտի մեկ կողմից:
զ) Օդափոխիչ հարմարանքը կարող է ունենալ պաշտպանիչ հարմարանք: Այն կամրացվի բրեզենտին այնպես, որ հնարավորություն տա կատարել օդափոխիչի մաքսային զննում: Այս պաշտպանիչ հարմարանքը կամրացվի բրեզենտին օդափոխիչից առնվազն 5 սմ հեռավորությամբ:
1.գ ենթակետ. Դրենաժային անցքեր
4.2.1.գ.2.ա) Դրանց ամենամեծ չափսերը պետք է սկզբունքորեն չգերազանցեն 35 մմ:
բ) Այն անցքերը, որոնք հնարավորություն են տալիս ուղղակի մուտք գործելու դեպի բեռը, պետք է ունենան օդափոխման անցքերի համար հարմարանքը` նշված 4.2.1.գ.1 Բացատրական գրառման «բ» ենթակետում:
գ) Երբ դրենաժային անցքերը հնարավորություն չեն տալիս ուղղակի մուտք գործելու դեպի բեռը, սույն րառման «բ» ենթակետում նշված հարմարանքները չեն կիրառվում` պայմանով, որ անցքերը ունենան ամուր անդրադարձնող համակարգ, որը հեշտությամբ մատչելի է բեռնարկղի ներսից:
4.4. Հոդված 4
3-րդ ենթակետ. Մի քանի կտորներից կազմված բրեզենտը
4.4.3.1. ա) Մեկ բրեզենտ կազմող մի քանի կտորները կարող են պատրաստված լինել տարբեր նյութերից, որոնք համապատասխանում են 4-րդ Հավելվածի 4-րդ հոդվածի 2-րդ ենթակետի դրույթներին:
բ) Բրեզենտը կազմելու համար թույլատրվում է համապատասխան ապահովություն երաշխավորող կտորների տեղադրման ցանկացած ձև` պայմանով, որ կտորները հավաքված լինեն 4-րդ Հավելվածի 4-րդ հոդվածի դրույթների համաձայն:
6.ա ենթակետ
4.4.6.ա.1. Բեռնարկղի բրեզենտի ամրացման և բեռնարկղերի անկյունային ձուլվածքների շուրջ բրեզենտի ամրացման համար կառուցվածքային համակարգի օրինակները, որոնք ընդունելի են մաքսային տեսանկյունից, տրված են սույն Հավելվածին կցված հմ. 1, հմ. 2 և հմ. 3 նկարներում:
6.ա.i. Բրեզենտե բեռնարկղեր` սահող օղակներով
4.4.6.ա.2. Մետաղյա ամրացնող օղակները մետաղյա ձողերի վրա, որոնք ֆիքսվում են բեռնարկղերին սույն ենթակետի նպատակների համար, ընդունելի են (տես սույն Հավելվածին կցված նկար հմ. 5-ը), պայմանով, որ`
ա) ձողերը ամրացվեն բեռնարկղին առավելագույնը 60 սմ տարածության վրա և այնպես, որ դրանք հնարավոր չլինի հանել և փոխարինել` առանց տեսանելի հետքեր թողնելու,
բ) օղակները պատրաստված լինեն կրկնակի օղագոտուց կամ ունենան կենտրոնական ձող և բաղկացած լինեն մեկ կտորից` առանց զոդման օգտագործման, և
գ) բրեզենտը ֆիքսված լինի բեռնարկղին սույն Կոնվենցիայի 4-րդ Հավելվածի 1-ին հոդվածի «ա» կետի պայմաններին խիստ համապատասխանությամբ:
6.ա.i ենթակետ. Բրեզենտե բեռնարկղեր` պտտվող օղակներով
Մետաղյա պտտվող օղակները, որոնցից յուրաքանչյուրը պտտվում է բեռնարկղին ամրացված մետաղյա բարձակի մեջ, ընդունելի են սույն կետի նպատակի համար (տես սույն Հավելվածին կցված նկար հմ. 6-ը), պայմանով, որ`
ա) յուրաքանչյուր բարձակ ամրացված լինի բեռնարկղին այնպես, որ այն հնարավոր չլինի հանել կամ փոխարինել` առանց տեսանելի հետքեր թողնելու, և
բ) յուրաքանչյուր բարձակի տակ եղած զսպանակը ամբողջովին ծածկված լինի զանգականման մետաղյա ծածկով:
6.բ ենթակետ. Անփոփոխ ամրացված բրեզենտ
Եթե բրեզենտի մեկ կամ ավելի եզրերը անփոփոխ կերպով փակցված են բեռնարկղին, բրեզենտը պետք է իր տեղում պահվի մեկ կամ մի քանի մետաղյա կամ այլ հարմար նյութից պատրաստված թիթեղով, որը պետք է ամրացվի բեռնարկղին միացման հարմարանքներով` սույն Հավելվածի 4.2.1.ա.1 ենթակետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան:
8-րդ կետ. Օղակների և բլթանցքերի միջև տարածությունը
4.4.8.1. Տարածությունը, որը գերազանցում է 200 մմ, բայց չի գերազանցում 300 մմ հենակների վրա, ընդունելի է, եթե օղակները հետ են քաշված կողերի մեջ, և բլթանցքերը ձվաձև են և այնքան փոքր, որ դրանք կարող են անցնել օղակների վրայով:
9-րդ կետ. Տեքստիլ միջահյուս պարաններ
4.4.9.1. Սույն կետի նպատակներով թույլատրվում են պարաններ, որոնք կազմված են տեքստիլ միջահյուսից, որն ամբողջությամբ պատված է մետաղյա վեց շարաններով և ամբողջությամբ ծածկում է միջահյուսը` պայմանով, որ պարանները (հաշվի չառնելով թափանցիկ պլաստմասսայե երեսպատումը, եթե այդպիսին առկա է) առնվազն 3 մմ տրամագիծ ունենան:
11. ա. I ենթակետ. Բրեզենտը ձգող բացովի փեշերը
4.4.11.ա. i. Շատ բեռնարկղերի փեշեր դրսից ունեն հորիզոնական բացովի փեշ, որի ամբողջ երկայնքով տեղադրված են բլթանցքեր: Այդպիսի բացովի փեշերը, որոնք հայտնի են որպես ձգող փեշեր, օգտագործվում են բրեզենտը ձգելու համար ձգող պարաններով կամ նմանատիպ հարմարանքով: Այդպիսի փեշերը օգտագործվել են բրեզենտի հորիզոնական ճեղքերը փակելու համար, որը անհարմար մուտք է տալիս դեպի բեռնարկղի մեջ եղած բեռը: Ուստի, հանձնարարվում է թույլ չտալ այս տեսակի փեշեր: Փոխարենը կարող են օգտագործվել հետևյալ հարմարանքները.
ա) ձգող փեշեր կամ նման կառուցվածք, որը ֆիքսված է բրեզենտի ներսին, կամ
բ) փոքր անհատական փեշեր, որոնցից յուրաքանչյուրի վրա կա մեկ բլթանցք, որը ամրացված է բրեզենտի արտաքին ծածկին և այնպիսի հեռավորությամբ, որպիսին թույլ է տալիս բրեզենտի հավասարաչափ ձգումը: Որպես այլընտրանք` հնարավոր է որոշ դեպքերում խուսափել բրեզենտի վրա ձգող փեշի օգտագործումից:
11.ա. ii ենթակետ. Բրեզենտի գոտիները
4.4.11.ա. iii.1. գոտիներ պատրաստելու համար կիրառելի են հետևյալ նյութերը.
ա) կաշի,
բ) չձգվող տեքստիլ նյութեր, ներառյալ պլաստմասսապատ կամ ռետինապատ կտորը, պայմանով, որ այդպիսի նյութերը պոկելուց հետո անհնար լինի նորից զոդել կամ վերականգնել` առանց տեսանելի հետքեր թողնելու: Ավելին, գոտին ծածկելու համար օգտագործվող պլաստիկ նյութը պետք է լինի թափանցիկ և հարթ:
4.4.11.ա. iii.2. Սույն Հավելվածին կից հմ. 3 նկարում ցուցադրված հարմարանքը բավարարում է 4-րդ Հավելվածի 4-րդ հոդվածի 10-րդ կետի վերջին մասի պահանջները: Այն նաև բավարարում է 4-րդ Հավելվածի 4-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները:
5. Հավելված 5
5.1. Կետ 1. Բրեզենտե բեռնարկղերի համակցման թույլտվությունը
5.1.1. Եթե երկու բրեզենտե բեռնարկղեր, որոնք թույլատրված են Մաքսային կնիքներով փոխադրումներ կատարելու համար, իրար են միացվել այնպես, որ կազմել են մեկ բեռնարկղ, որը ծածկված է մեկ բրեզենտով և բավարարում է Մաքսային կնիքներով փոխադրումներ կատարելու պայմանները, ապա այդ համակցված բեռնարկղի համար առանձին թույլտվության վկայական կամ թույլտվության ցուցանակ չի պահանջվում:
ՀԱՎԵԼՎԱԾ 6 | |
ՀԱՎԵԼՎԱԾ 7 |
ՎԱՐՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 1
1. Վարչական կոմիտեի անդամները հանդիսանում են Պայմանավորվող կողմեր:
2. Կոմիտեն կարող է որոշել, որ սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետությունների իրավասու վարչակազմերը կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել Կոմիտեի նիստերին որպես դիտորդներ, երբ քննարկվում են իրենց հետաքրքրող հարցերը:
Հոդված 2
Մաքսային համագործակցության խորհուրդը կոմիտեին տրամադրում է քարտուղարության ծառայությունները:
Հոդված 3
Կոմիտեն ամեն տարի իր առաջին նիստում ընտրում է նախագահ և փոխնախագահ:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերի իրավասու վարչակազմերը Մաքսային համագործակցության խորհրդին կուղարկեն սույն Կոնվենցիայի առաջարկվող փոփոխությունները և դրա պատճառները` հանձնաժողովի նիստերի օրակարգում այդ կետերը ներառելու ցանկացած պահանջով: Մաքսային համագործակցության խորհուրդը ներկայացնում է դրանք Պայմանավորվող կողմերի և սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետությունների իրավասու վարչակազմերին:
Հոդված 5
1. Մաքսային համագործակցության խորհուրդը գումարում է Կոմիտեի հանդիպումը Կոմիտեի կողմից որոշված օրը, սակայն ոչ ավելի հաճախ, քան երկու տարին մեկ անգամ` առնվազն հինգ Պայմանավորվող կողմերի իրավասու վարչակազմերի պահանջով: Նա օրակարգի նախագիծն ուղարկում է Պայմանավորվող կողմերի և սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետությունների իրավասու վարչակազմերին Կոմիտեի հանդիպումից առնվազն վեց շաբաթ առաջ:
2. Կոմիտեի որոշմամբ, որը կայացվում է սույն կանոնների 1-ին հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն, Մաքսային համագործակցության խորհուրդը հրավիրում է սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետությունների իրավասու վարչակազմերին և շահագրգիռ միջազգային կազմակերպություններին` ներկա գտնվելու Կոմիտեի նիստերին որպես դիտորդներ:
Հոդված 6
1. Առաջարկությունները դրվում են քվեարկության: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը ներկայացված է հանդիպմանը, ունի մեկ ձայն: Այն առաջարկությունները, որոնք չեն վերաբերում սույն Կոնվենցիայի փոփոխություններին, ընդունվում են Կոմիտեի կողմից` ներկաների և քվեարկողների մեծամասնությամբ: Սույն Կոնվենցիայի փոփոխությունները և սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 5-րդ կետում և 22-րդ հոդվածի 6-րդ կետում նշված որոշումները, որոնք վերաբերում են փոփոխությունները ուժի մեջ մտնելուն, ընդունվում են ներկա և քվեարկող ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
2. Սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 3 բիս կետի կիրառման դեպքում սույն Կոնվենցիայի Կողմերի հանդիսացող Մաքսային կամ Տնտեսական միությունները քվեարկության դեպքում ունեն այնքան քանակությամբ ձայներ, որոնք հավասար են սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր հանդիսացող նրանց Անդամներին հատկացվող ձայների ընդհանուր թվին:
Հոդված 7
Նախքան նիստի ավարտը Կոմիտեն ընդունում է զեկույցը:
Հոդված 8
Սույն Հավելվածում համապատասխան դրույթների բացակայության դեպքում կիրառվում են Մաքսային համագործակցության խորհրդի Ընթացակարգի կանոնները, եթե Կոմիտեն այլ որոշում չի կայացնում:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006 թ. դեկտեմբերի 18-ից: