«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1641-Ն
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի 9 ամսվա գործունեության և 2003 թվականի` տարվա կտրվածքով կանխատեսվող ֆինանսական արդյունքները, ինչպես նաև ընկերության ծախսերի նվազեցման միջոցառումների արդյունքում կանխատեսվող 2004 թվականի հնարավոր զուտ շահույթը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանել ընկերության զուտ շահույթի օգտագործման հետևյալ ուղղությունները`
ա) նախորդ տարիների գործունեությունից կուտակված վնասի մարում` մինչև |
|
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրության տակ թողնել (ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով)` |
|
գ) ընկերության տեխնիկական վերազինում (2003-2004 թթ.)` մինչև |
2,0 մլրդ դրամ, |
դ) նոր ընկերության հիմնադրում և Ծաղկաձորում շինարարության իրականացում` 2004 թվականի ընթացքում` մինչև |
|
ե) ջերմոցային տնտեսության ձեռքբերում` 2004 թվականի ընթացքում` մինչև |
|
զ) օգնություն Գյումրու քաղաքապետարանին` Գյումրի քաղաքի ջեռուցման կազմակերպման նպատակով` 2003 թվականի դեկտեմբեր-2004 թվականի փետրվար (հավասարաչափ) |
0,36 մլրդ դրամ, |
է) օգնություն Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կարիքների բավարարման նպատակով (այդ թվում` 100 մլն դրամ` 2004 թվականի ընթացքում) |
|
ը) օգնություն Ջերմուկ քաղաքի ջեռուցման կազմակերպման նպատակով` 2003 թվականի դեկտեմբեր- 2004 թվականի փետրվար (հավասարաչափ) |
|
թ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության շենքի վերանորոգում` 2004 թվականի ընթացքում |
|
|
|
2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2003 թվականի զուտ շահույթից պետական բաժնեմասի դիմաց շահութաբաժինների վճարումից:
3. Հաշվի առնելով 2004 թվականի ընկերության ծրագրավորվող արդյունքների կանխատեսումը` սույն որոշման 1-ին կետով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում անհրաժեշտ գումարների անբավարարության դեպքում ընկերությունը կարող է այդ նպատակներին ուղղել 2004 թվականի ընթացքում գոյացող զուտ շահույթը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
|