«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2004 թվականի N 58-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագրի ֆինանսավորումը:
3. Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիկինգ) հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները ձեռնամուխ եղան միջազգային տարբեր կառույցներում մեր պետության ներգրավմանը: Կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն ստորագրեց և վավերացրեց մի քանի տասնյակ միջազգային դաշնագրեր և պայմանագրեր, այդ թվում` նաև 2 տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը:
2003 թվականի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան և դրան կից «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» ու Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ արձանագրությունները: Կոնվենցիայի ստորագրման նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելումն ու դրա դեմ պայքարի գործում փոխհամագործակցության հաստատումն է: Այս պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորություններից և, առաջին հերթին` ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին և երեխայի իրավունքների մասին կոնվենցիաներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 4, 8, 15, 16, 18, 38, 39, 40, 41, 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթներից, ընդ որում, Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքով մարդկանց առևտուրն արդեն իսկ քրեորեն պատժելի է:
Սույն հայեցակարգում և Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ծրագրում, որպես հիմք ընդունվում է Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրության համաձայն թրաֆիկինգին տրված սահմանումը, ինչը ներառում է` անձանց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, ապաստանում կամ ընդունում սպառնալիքի կամ ուժի գործադրմամբ, և (կամ) հարկադրանքի, առևանգման, կեղծիքի և խաբեության այլ ձևերով, իշխանության չարաշահման կամ դիմացինի անպաշտպան վիճակից օգտվելու ճանապարհով կամ գումար կամ շահույթ տալով կամ վերցնելով ստանալու այլ մարդկանց վրա ազդեցություն ունեցող անձի համաձայնությունը:
Թրաֆիկինգի երևույթի արմատները Հայաստանում նույնն են, ինչ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային Միության շատ երկրներում, այն է` աղքատությունը, գործազրկության բարձր տոկոսը, կոռուպցիան: Սակայն, կան նաև Հայաստանին բնորոշ առանձնահատկություններ` ի տարբերություն նմանատիպ խնդիր ունեցող երկրների, Հայաստանի բնակչության գրագիտության աստիճանն ավելի բարձր է: Դա նշանակում է, որ երկրի տնտեսական զարգացումը կհանգեցնի միգրացիայի, այդ թվում` նաև անօրինական միգրացիայի և թրաֆիկինգի երևույթների նվազեցմանը:
Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ լուրջ քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ, մասնավորապես, մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, որը վեր է հանում բազմաթիվ խնդիրներ և դրանք հաղթահարելու լուրջ ուղեցույց է հանդիսանում:
2003 թվականին հաստատվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը: Միևնույն ժամանակ, մշակվել և բազմաթիվ բաց քննարկումներից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը, մշակման փուլում է գտնվում կանանց իրավիճակի բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի, N 591-Ա որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի հետ կապված հարցերն ուսումնասիրելը և առաջարկություններ ներկայացնելն է:
II. ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Միջազգային բնույթ կրող այս հանցագործության դեմ պայքարի կազմակերպման նպատակն այդ հանցագործությանը դիմակայելն է, և Հայաստանի Հանրապետության թրաֆիկինգի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարությունն ընդգրկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են մեղմելու և կանխարգելելու այս երևույթը:
Այդ նպատակն իրականացվում է հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները`
միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` մարդու իրավունքների և ազատությունների պահպանում,
Հայաստանի Հանրապետության ազգային շահերի և անվտանգության պահպանում,
հանցավորության այս տեսակի մեղավորների պատժում և թրաֆիկինգի ենթարկված անձանց աջակցության ու պաշտպանության ցուցաբերում:
Թրաֆիկինգի երևույթի վերացման միջոցառումները չպետք է որևէ կերպ խախտեն մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքները, հատկապես` միգրանտների, ներքին տեղահանված անձանց, փախստականների և ապաստան հայցողների դեպքում:
III. ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Թրաֆիկինգի դեմ պայքարի կազմակերպման հիմնական միջոցառումներն են`
ա) օրենսդրություն և օրենքի կիրառում` թրաֆիկինգի երևույթի հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի վերլուծություն և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, ինչպես նաև իրավակիրառելիությունը` ինչի շնորհիվ պետք է ապահովվի թրաֆիկինգի կանխարգելումը, ինչպես նաև նշված երևույթի զոհերին պաշտպանելն ու օժանդակելը,
բ) ուսումնասիրությունների կատարում` թրաֆիկինգի հարցերին նվիրված սոցիալական ուսումնասիրությունների անցկացում և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների գործառույթների հստակեցում,
գ) կանխարգելիչ ծրագրեր` տեղեկատվության տարածում թրաֆիկինգի վտանգի մասին, այդ թվում` նաև մարզերում: Նշված տեղեկատվական արշավը պետք է ներառի տեղեկագրերի պատրաստում և հրապարակում, համագործակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, ռադիոհեռուստահաղորդումների կազմակերպում, ինչպես նաև հրատարակված նյութերի տարածում: Կանխարգելման մասում ներառված են նաև օրինական միգրացիային վերաբերող ծրագրեր,
դ) պաշտպանություն և աջակցություն` զոհերին բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցության և իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև նրանց վերաինտեգրման գործընթաց,
ե) փորձի փոխանակում` սեմինարների, կլոր սեղանների և համաժողովների անցկացում, ճանաչողական այցերի կազմակերպում, միջազգային և միջգերատեսչական համագործակցություն:
Հայեցակարգի և ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՀԿ Կայունության դաշնագիրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և մարդկանց առուվաճառքի խնդիրների վերաբերյալ առաջարկվող սկզբունքներն ու ուղեցույցները, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության հակաթրաֆիկինգային գործունեության ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Ֆինանսավորման հնարավոր աղբյուրը |
Անհրաժեշտ ֆինանսավոր-ման մոտավոր հաշվարկը(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. |
Օրենսդրություն և օրենքի կիրառում |
|
|
|
|
1.1. |
Թրաֆիկինգի երևույթի հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի վերլուծություն |
2004-2005 թթ. |
ՀՀ գլխավոր դատախազություն |
հասարակական կազմակերպություններ ԵԱՀԿ |
37.000 |
1.2. |
Թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ առանձին օրենքի նախագծի նպատակահարմարության հարցի քննարկումների անցկացում և առաջարկություններ ներկայացնելը |
2004 թ. մարտ |
ՀՀ կառավարությանն առընթեր |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
15.000 |
1.3. |
Ելնելով թրաֆիկինգի խնդիրներին վերաբերող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծությունից՝ ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ՀՀ քրեական դատավա-րության օրենսգրքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
2004-2005 թթ. |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
|
1.4. |
Թրաֆիկինգ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև այդ հանցագործությունների հետաքննման և բացահայտման մասին մշտական տեղեկատվության փոխանակման նպատակով Հայաստանի և օտարերկրյա իրավապահ մարմինների միջև համագործակության ապահովում |
2004-2006 թթ. |
ՀՀ կառավարությանն առընթեր |
ֆինանսական ծախսեր չեն պահանջվում |
|
II. |
Ուսումնասիրությունների կատարում |
|
|
|
|
1.5. |
Հայաստանի Հանրապետությունում թրաֆիկինգի չափերի և բնութագրերի վերաբերյալ ընտրանքային հետազոտության անցկացում |
2004-2006 թթ. |
«Պետական վիճակագրության մասին» |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
60.000 |
1.6. |
Թրաֆիկինգի հարցերով զբաղվող ՀՀ պետական համակարգի կառույցների աշխատանքի վերլուծություն և ՀՀ կառավարություն դրանց գործառույթների հստակեցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
2004 թ. մարտ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ԱՄՆ-ի կառավարություն |
35.000 |
III. |
Կանխարգելում |
|
|
|
|
1.7. |
Հակաթրաֆիկինգային տեղեկատվական-խորհրդատվական և իրավական ծառայության կետի, այդ թվում` հեռախոսային «թեժ գծի» ստեղծում (համապատասխան տեխնիկական օժանդակության տրամադրում) |
2004 թ. մայիս |
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
25.000 |
1.8. |
Հակաթրաֆիկինգային ծառայության կետ դիմած անձանց համակարգչային հաշվառման ծրագրի ներդրում, տվյալների բանկի ստեղծում, վերլուծական-տեղեկատվական բնույթի տեղեկանքների պատրաստում |
2004-2006 թթ. |
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն |
միջազգային կազմակերպություններ |
20.000 |
1.9. |
Թրաֆիկինգի վտանգի վերաբերյալ քարոզարշավների կազմակերպում, հատկապես, ռիսկային խմբերի (գործազուրկներ, փախստականներ, կանայք, երիտասարդություն և այլն) համար |
2004 թ. ընթացքում |
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
28.000 |
2. |
Միջազգային հանրության կողմից թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ գրքույկների, թերթոնների, տեղեկագրերի պատրաստում, հրատարակում և տարածում հանրապետությունում |
2004-2006 թթ. ընթացքում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
22.000 |
2.1. |
ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի և դրան կից 2 արձանագրության գրքույկի հայերենով հրատարակումը |
2004 թ. փետրվար |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ |
17.000 |
2.2. |
Հակաթրաֆիկինգային բնույթի պաստառների կազմման մրցույթի կազմակերպում և անցկացում, մրցույթում հաղթող ճանաչված պաստառների հրատարակում և տարածում հանրապետությունում |
2004 թ. ընթացքում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
30.000 |
2.3. |
Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով հրատարակված նյութերի տարածում |
2004 թ. ընթացքում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ֆինանսական ծախսեր չեն պահանջվում |
|
2.4. |
Նախատեսված միջոցառումների իրականացման, արդյունքների վերլուծման և ռազմավարության վերանայման նպատակով խորհրդակցությունների ու սեմինարների կազմակերպում |
2004 թ. հոկտեմբեր, ամենամյա |
միջգերատեսչական հանձնաժողով |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
11.000 |
2.5. |
Թրաֆիկինգի կանխարգելմանը, իրավախախտողներին պատասխանատվության ենթարկելու, տուժողներին և վկաներին պաշտպանելու հարցերով իրավապահ մարմինների աշխատողների վերապատրաստման ապահովում |
2004-2006 թթ. ընթացքում, շարունակական |
ՀՀ արդարադատության նախարարություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
50 .000 |
2.6. |
Գործազուրկներին, հատկապես երիտասարդներին և կանանց մասնագիտական կողմնորոշմանն աջակցության, նրանց` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ուսուցման կազմակերպում |
2004 թ. ընթացքում, շարունակական |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
70 .000 |
2.7. |
Կանանց և երեխաների աջակցության կենտրոններում, ինչպես նաև կրթական հաստատություններում թեմատիկ դասընթացների կազմակերպում |
2004 թ. ընթացքում, շարունակական |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
65.000 |
2.8. |
ՀՀ պետական սահմանի անցագրային կետերի սահմանային վերահսկողության տեղեկատվական ցանցի ստեղծում, երկրից մեկնողներին անհրաժեշտ հակաթրաֆիկինգային տեղեկատվական նյութերի տրամադրում |
2004 թ. ընթացքում, շարունակական |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
միջազգային կազմակերպություններ |
100.000 |
2.9. |
Փոքր և միջին բիզնեսում ձեռներեցությամբ զբաղվող կանանց աջակցում՝ հատկապես գործազուրկ և փախստական կանանց շրջանում |
2004 թ. ընթացքում, շարունակական |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ |
40.000 |
3. |
Հեռուստա- և ռադիոհաղորդումների հատուկ հաղորդաշարերի հեռարձակում |
2004 թ. ընթացքում, շարունակական |
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն |
ԱՄՆ-ի կառավարություն |
62.000 |
IV. |
Պաշտպանություն և աջակցություն |
|
|
|
|
3.1. |
Թրաֆիկինգի հետևանքով տուժողների հայտնաբերման համար չափանիշների մշակում և դրանց պարտադիր կիրառում զոհերին առնչվող կազմակերպությունների կողմից |
2004 թ. փետրվար |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ԱՄՆ-ի կառավարություն |
40.000 |
3.2. |
Թրաֆիկինգի հետևանքով տուժողների վերադարձի և նրանց բժշկասոցիալական օգնության կազմակերպում, հոգեբանական-իրավաբանական խորհրդատվության տրամադրում |
2004 թ. ընթացքում, շարունակական |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
52.000 |
3.3. |
Հյուպատոսական ծառայությունների աշխատողների պատրաստվածության բարձրացում |
2004 թ. ընթացքում, շարունակական |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
75.000 |
3.4. |
Թրաֆիկինգի հետևանքով տուժողների, զբաղվածության ապահովմանն աջակցելու նպատակով համապատասխան կենտրոնի ստեղծում, ուր կիրականացվեն նրանց աշխատանքային որակավորման բարձրացման, փոփոխման, համակարգչային և լեզվի ուսուցման ծրագրերը |
2004 թ. մայիս |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ |
120.000 |
V. |
Փորձի փոխանակում |
|
|
|
|
3.5. |
Թրաֆիկինգի հանցագործների և զոհերի հայտնաբերման նպատակով համագործակցության նախաձեռնում Ինտերպոլի, Եվրոպոլի, Հարավեվրոպական համագործակցության նախաձեռնության տարածաշրջանային կենտրոնի (SECI) հետ համագործակցության, գործնական փորձի և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
2004 թ. ապրիլ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
3.6. |
Համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Միացյալ Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա աշխատանքային և ճանաչողական այցերի կազմակերպում |
2004-2006 թթ. |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ |
100.000 |
3.7. |
Թրաֆիկինգի դեմ պայքարի կազմակերպման ու դրա կանխարգելման միջազգային փորձի ուսումնասիրում և արդյունավետ օգտագործում |
2004-2006 թթ. |
շահագրգիռ նախարարություններ |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|