«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 566-Ն
ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման 3.17-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներով կնքված՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կարիքների համար աշխատանքների գնման նպատակով նրա և «Յանինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2002 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված N ԱՇՁԲ-1 պայմանագրին՝ դրա հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց և վերսկսել պայմանագրի ֆինանսավորումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|