«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2003 թվականի N 497-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարկային ծառայողների ռոտացիայի հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 7 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիապրիլի 23-ի N 497-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային ծառայողների ռոտացիայի արդյունքում հիմնական բնակության վայրի փոփոխման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարաբերությունները:
2. Հարկային ծառայողներին հիմնական բնակության վայրից (հաշվառման վայրից) 30 և ավելի կմ հեռավորության վրա հարկային մարմնի այլ ստորաբաժանում տեղափոխման ժամանակ այդ վայրում հարկային մարմինների ծառայողական բնակարանի առկայության դեպքում տրամադրվում է (առաջարկվում է) բնակելի համապատասխան տարածք ծառայողների ու նրանց հետ բնակվող ընտանիքի անդամների համար: Տարածքը տրամադրվում է անվճար:
3. Հարկային ծառայողներին հիմնական բնակության վայրից (գրանցման վայրից) 30 և ավելի կմ հեռավորության վրա մշտական բնակելի տարածություն չունենալու ու ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում հարկային ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բնակելի տարածության վարձակալման համար վճարվում է ամենամսյա դրամական փոխհատուցում՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝
(հազ. դրամ)
Բնակավայրի անվանումը |
Ընտանիքի անդամների թիվը | |
մինչև 3 անդամ |
3 անդամից ավելի | |
Երևան քաղաքում |
25 |
30 |
մյուս քաղաքներում |
18 |
24 |
այլ բնակավայրերում |
15 |
18 |
4. Հարկային ծառայողների հարկային մարմնի այլ ստորաբաժանում ծառայողական տեղափոխման դեպքում նախկին վայրում ծառայողական բնակարանի ազատումը կատարվում է նոր նշանակումից հետո 15 օրվա ընթացքում, իսկ վարձակալված բնակելի տարածքի համար դրամական փոխհատուցումը կարող է շարունակվել 15 օր՝ մինչև ծառայողների ընտանիքի անդամների տեղափոխվելը նոր բնակավայր:
5. Հարկային ծառայողների հիմնական բնակության վայրից (գրանցման վայրից) 30 և ավելի կմ հեռավորության վրա տեղափոխման դեպքում տրվում է տեղափոխման և անձնական գույքի փոխադրման հետ կապված ծախսերի փոխհատուցում՝ յուրաքանչյուր կիլոմետրի համար 200 դրամի չափով:
6. Սույն որոշման համաձայն հարկային ծառայողների հարկային մարմնի նոր ստորաբաժանում տեղափոխման դեպքում վարձակալված բնակելի տարածքի համար ամենամսյա դրամական փոխհատուցումը և ծառայողների տեղափոխման ու անձնական գույքի փոխադրման հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը:
7. Սույն որոշման համաձայն հարկային ծառայողների հարկային մարմնի նոր ստորաբաժանում տեղափոխման դեպքում վարձակալված բնակելի տարածքի համար ամենամսյա դրամական փոխհատուցումը և ծառայողների տեղափոխման ու անձնական գույքի փոխադրման հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |