«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2003 թվականի N 244-Ն
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ 10-օրյա ժամկետում ապահովել «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության «Սիսիանի կենցաղ-սպասարկման ԴՁ-ի կենցաղի տուն» անավարտ շինարարության օբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության՝ թույլատրելով այն մասնավորեցնել մրցույթով, անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
2. Հաշվեկշռային մեթոդով 31 հազ. դրամ գնահատված՝ պետական սեփականություն հանդիսացող «Սիսիանի կենցաղ-սպասարկման ԴՁ-ի կենցաղի տուն» անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով։
3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը՝ 250 հազ. դրամ։
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում ապահովել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,
շինարարության ավարտման ժամկետը,
ներդրումների չափը, որը չպետք է պակաս լինի 1 մլն դրամից։
6. Մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։
7. Սյունիքի մարզպետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր։
8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|