«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2003 թվականի N 1058-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Վաղարշապատի Սպանդարյան փողոցի՝ 1750,9 քառ. մետր մակերեսով մասնաշենքը (այսուհետ՝ գույք)՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
1.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքը վաճառել դասական աճուրդով:
1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի մոտավորապես 25 տոկոսի չափով՝ 7 մլն դրամ։
1.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Հրազդանի Սպանդարյան 47 հասցեում գտնվող մասնաշենքի առաջին հարկի 211,12 քառ. մետր և երրորդ հարկի 529,59 քառ. մետր մակերեսով տարածքները (այսուհետ՝ գույք)՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 2.1-ին կետում նշված գույքը վաճառել դասական աճուրդով։
2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի մոտավորապես 50 տոկոսի չափով՝ 2 մլն դրամ:
2.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևանի Մոսկովյան 15 հասցեում գտնվող՝ 1134,3 քառ. մետր մակերեսով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 109,4952 մլն դրամ արժեքով շենքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել ամերիկյան «ՍՊԵՇԼԹԻ ԱՅ ՔԵԸՐ» բժշկական կենտրոնին (այսուհետ՝ գնորդ):
3.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) 5 տարվա ընթացքում շենքի բարեկարգման նպատակով կատարել 50000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում.
դ) շենքի հինգերորդ հարկն անժամկետ անհատույց օգտագործման տրամադրել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը:
3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևանի քաղաքապետարանի տնօրինության, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 5,103 մլն դրամ արժեքով, Երևանի Շիրակի 94 հասցեում գտնվող՝ 1774,4 քառ. մետր մակերեսով 2 շենքն ու գույքը (25 կառուցվածք՝ 4547,5 քառ. մետր մակերեսով, 69 սարքավորում, 4 արտադրատնտեսական գույք) և Երևանի Թամանցիների 91/1 հասցեում գտնվող՝ 566,2 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 10 մլն դրամ։
4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևանի Իսահակյան 12 հասցեում գտնվող «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից վարձակալված 472,6 քառ. մետր մակերեսով շենքի բացվածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել վարձակալին (այսուհետ՝ գնորդ):
5.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 6,786 մլն դրամ:
5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) նշված գույքի ձեռքբերման համար Երևանի Կենտրոն թաղապետարանին վճարված 13,572 մլն դրամ գումարի համար հետադարձ պահանջ (ռեգրես) չներկայացնել թաղապետարանի նկատմամբ, ինչպես նաև հրաժարվել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի վարույթում գտնվող հայցից՝ կապված Երևանի Իսահակյան 12 շենքի բացվածքի հետ:
5.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ Երևանի Ամիրյան 26 հասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարկից «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալված` 291,3 քառ. մետր մակերեսով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 3,207 մլն դրամ արժեքով տարածքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
6.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 8,6 մլն դրամ։
6.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
6.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|