«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2059-Ն
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ՝ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԾՈՎ ԱՌԿԱ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2002 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով պետական հիմնարկների պարտքերի մարման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցներից «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 794108,2 հազ. դրամ գումար։
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին՝
ա) «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնել այն պետական հիմնարկների ցանկը, որոնք 2002 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով ունեցել են պարտքեր.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություններում 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով առկա պարտքերը ներկայացնել զրոյական՝ վերջինիս մասին նշելով բացատրագրում.
գ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ 2002 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին իրենց և իրենց ենթակայության հիմնարկների կողմից էլեկտրաէներգիայի գծով պարտքերի առաջացումը բացառելու համար։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություններում 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով առկա պարտքերը ոչ զրոյական ներկայացված լինելու դեպքում ստուգել դրանց արժանահավատությունը, իսկ պարտքեր լինելու դեպքում հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը։
4. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից՝
ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հատկացնել 56886,9 հազ. դրամ՝ ապարատի պահպանման՝ կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 37823,3 հազ. դրամ՝ ապարատի պահպանման՝ կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը հատկացնել 2161,0 հազ. դրամ՝ ապարատի պահպանման՝ կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
դ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հատկացնել 52111,0 հազ. դրամ՝ ապարատի պահպանման՝ կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը հատկացնել 24433,9 հազ. դրամ՝ ապարատի պահպանման՝ կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
զ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 12697,1 հազ. դրամ՝ ապարատի պահպանման՝ կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
է) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել 113212,1 հազ. դրամ՝ թեմատիկ ֆինանսավորման և դրա հետ կապված ծախսերի գծով առաջացած պարտքերը մարելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. դեկտեմբերի 26 Երևան
Ա. Մարգարյան