«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2038-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասի, 35-րդ հոդվածի երկրորդ մասի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 5-ի ՆԿ-1158-Ա կարգադրության 2-րդ կետի «ե» ենթակետի հինգերորդ պարբերության պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանությունում առողջության համար վնասակար պայմաններում ծառայողներին աշխատաժամանակի կրճատ տևողություն և լրացուցիչ արձակուրդի տևողություն նախատեսող ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 25 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2038-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Ծառայության անվանումը |
Լրացուցիչ արձակուրդի |
Աշխատաժամանակի կրճատ |
1. |
Քիմիկ-փորձագետ |
- |
6 |
2. |
Պայթյունատեխնիկ-փորձագետ |
10 |
- |
3. |
Ռադիոկենտրոնի օպերատոր |
10 |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |