«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1757-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
ա) Հայաստանի Հանրապետությունում այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, իրենց համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատական բնակելի տան շինարարության համար սեփականության իրավունքով հողամաս է տրամադրվում նրա բնակության մարզում՝ մարզպետի որոշմամբ սահմանված բնակավայրում՝ տվյալ համայնքի ղեկավարի կողմից.
բ) Երևանում բնակվող՝ այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, իրենց համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատական բնակելի տան շինարարության համար սեփականության իրավունքով հողամաս է տրամադրվում Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում՝ մարզպետի որոշմամբ սահմանված բնակավայրում՝ տվյալ համայնքի ղեկավարի կողմից.
գ) անհատական բնակարանային շինարարության համար հողամասը տրամադրվում է քաղաքաշինական փաստաթղթերով հիմնավորված՝ տվյալ համայնքում անհատական բնակելի շինարարության համար հողամասի առկայության և դրանցով սահմանված հողամասի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|