«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1726-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 471 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգի մասին» N 471 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նոտարները» բառերով.
բ) որոշմամբ հաստատված՝ պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգի՝
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի 3-13-րդ կետերի դրույթները չեն տարածվում պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարների վրա».
2-րդ կետը վերջում լրացնել «, իսկ պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով վարում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համաձայնեցված նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյան, որը եկամուտների և ծախսերի հաշվառման գրքի ամփոփ ձևն է» բառերով.
4-րդ և 9-րդ կետերից հանել «, հանրային սննդի ոլորտում գործունեություն», իսկ 6-րդ կետից՝ «(բացառությամբ հիմնական միջոցների հետ կապվածի)» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|