«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2003 թվականի N 993-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 11-րդ կետում «15 օրվա» բառերը փոխարինել «5 օրվա» բառերով և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ և երրորդ պարբերություններով.
«Կառուցապատողի ցանկությամբ շինարարության թույլտվությունը կարող է տրվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված իրավասու մարմնի (բացառությամբ Երևանի քաղաքապետի) կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և կառուցապատողի կողմից դրանց հաստատման ընթացակարգերի հետ միաժամանակ:
Սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված գործառույթների համատեղման ընթացակարգը Երևան քաղաքում` օրենքի, սույն կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ընդունում է Երևանի խորհուրդը, որը ենթակա է հաստատման Երևանի քաղաքապետի կողմից».
բ) 15-րդ կետի երկրորդ պարբերությունում «7 օրվա» բառերը փոխարինել «3 օրվա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|