«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1538-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՅՐԱՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Հայրավանքի գյուղական համայնքի ավագանու համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գեղարքունիքի մարզի Հայրավանքի գյուղական համայնքի տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տնօրինության կիսակառույց շենքը սեփականության իրավունքով օտարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Հայրավանքի գյուղական համայնքին` նրան չվաճառված` 2000 թվականի 472.7 հազար դրամ և 2001 թվականի 0.2 հազար դրամ դոտացիոն պարտքերը մարված համարելու պայմանով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Հայրավանքի գյուղական համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում ապահովել համապատասխան պայմանագրի կնքումը, սույն որոշման 1-ին կետում նշված շենքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սահմանել, որ`
ա) նշված կիսակառույց շենքի ներքնահարկը շարունակելու է ծառայել որպես Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության արտաքաղաքային կառավարման կետ.
բ) նշված կիսակառույց շենքի շինարարական աշխատանքները` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կառավարման կետի մասով, շարունակել «Հայնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված N 308-85 աշխատանքային նախագծի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ճշտել նշված կիսակառույց շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի չափերը և ապահովել այդ հողատարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Հայրավանքի գյուղական համայնքի գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|