«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1170-Ն
ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 7.3-րդ և 18.6-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «09. Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության ծառայության գնման գծով պետական պատվերը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տուն-ինտերնատի ծառայության գծով պետական պատվերը
Ծառայության տեսակը |
Խնամվողների միջին տարեկան թիվը |
Մեկ խնամվողի պահպանման միջին օրական գինը |
ՀՀ 2002 թ. պետական բյուջեով նախատեսված գումարը | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարեկան | |||
Նեյրոհոգեկան հիվանդ քաղաքացիների խնամք |
97 |
2700 |
23802.3 |
47604.6 |
71406.8 |
95209.1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |