«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1451-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳԱՆՁԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1324,2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1316 հեկտարը, որից՝ 183,3 հեկտար վարելահող, 212,2 հեկտար խոտհարք, 363,5 հեկտար արոտ, 557 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 10 հեկտար վարելահողը և 10 հեկտար խոտհարքը աճուրդով օտարելու համար.
բ) 4,9 հեկտարը, որից՝ 4 հեկտար վարելահող, 0,9 հեկտար արոտ՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 4 հեկտար վարելահողը՝ որպես տնամերձ աճուրդով օտարելու համար, 0,9 հեկտար արոտը՝ հասարակական կառուցապատման համար.
գ) 3,3 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան ընդլայնման համար։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. սեպտեմբերի 16 Երևան
Ա. Մարգարյան
|
ՀՀ կառավարության 2002 թվականի |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳԱՆՁԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե- Հողերի կատեգորիան Պայմանական նշանը Ընդամենը այդ թվում՝ վարե- բազմամյա տնկարկներ խոտհարք արոտ անտառ այլ հողեր 2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 10.0 5.0 5.0 Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 4.9 4 0.9 Հ 0.9 0.9 Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ Ջրային հողեր Ջ Հատուկ պահպանվող տարածքներ Պ ընդամենը 14.9 9.0 5.0 0.9 2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 10.0 5.0 5.0 Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ Հ Հատուկ նշանակության հողեր Ն Հատուկ պահպանվող տարածքներ Պ 3.3 3.3 Ջրային հողեր Ջ ընդամենը 13.3 8.3 5.0 Ընդամենը 28.2 17.3 10.0 0.9
թիվը
(նպատակային նշանակությունը)
լահող