«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 702-Ն
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 35-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 53-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ իրավունքը կամ դրա մի մասն այլ անձի փոխանցելու, այդ թվում՝ վաճառելու գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքը կարող է փոխանցվել հետևյալ ձևերով՝
ա) գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.
բ) իրավահաջորդության կարգով.
գ) ժառանգության կարգով:
3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը, բացառությամբ իրավահաջորդության և ժառանգության կարգերի, իրականացվում է գրավոր պայմանագրով:
4. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի՝ իրավահաջորդության կարգով փոխանցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում՝ օրենքով սահմանված կարգով՝ իրավահաջորդի ներկայացրած փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կրկնօրինակի հիման վրա:
5. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի՝ ժառանգության կարգով փոխանցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում՝ օրենքով սահմանված կարգով՝ ժառանգորդի ներկայացրած ժառանգության իրավունքի վկայականի կրկնօրինակի հիման վրա:
6. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքն ստանձնողն այդ իրավունքի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում ձևակերպելու օրվանից սկսած 10-օրյա ժամկետում ներկայացնում է ջրային պետական կադաստր՝ գրանցման, հակառակ դեպքում ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը համարվում է չձևակերպված:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |