«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2003 թվականի N 157-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի իններորդ մասին համապատասխան և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից արդյունաբերական սեփականության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ։
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն բացված արտաբյուջետային հաշվին փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 166 որոշմամբ բացված բանկային հաշվի՝ 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 166 որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|