«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2003 թվականի N 396-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
ա) որոշման 2-րդ կետի «ժա» ենթակետը «ոգելից խմիչքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գինու արտադրանքի)» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում արտադրված «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված գինու արտադրանքի իրացումն արգելվում է 2003 թվականի հուլիսի 1-ից,».
բ) որոշման 1-ին կետի «է» ենթակետով հաստատված արտադրողների և ներմուծողների մոտ առկա «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում «ոգելից խմիչքներ արտադրողները` մինչև 2003 թվականի ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «ոգելից խմիչքներ (բացառությամբ գինու արտադրանքի) արտադրողները մինչև 2003 թվականի ապրիլի 20-ը, գինու արտադրանք արտադրողները` մինչև 2003 թվականի հուլիսի 20-ը,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:
|
Ա. Մարգարյան |
|