«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2002 թվականի N 1047-Ն
«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայության բազայի վրա:
2. Սահմանել, որ`
ա) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը օդանավերի թռիչք-վայրէջքների, ավիացիոն տեխնիկայի, օդանավակայանի տարածքի, շենքերի և շինությունների անվտանգության ապահովումն է.
բ) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` ծառայությունների մատուցում, հակահրդեհային գույքի տեղադրում, վերանորոգում, հրդեհաշիջման միջոցների վերալիցքավորում և այլ գործունեություն, որոնք ծառայում և համապատասխանում են պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.
գ) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ անշարժ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
5. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորված մարմնի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել`
ա) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.
բ) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|