«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 276-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 419 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման 1-ին կետի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված թատրոնների ցանկի 9-րդ, 11-րդ, 12-րդ և համերգային կազմակերպությունների ցանկի 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Երաժշտական կամերային պետական թատրոն»,
«11. Երևանի կամերային պետական թատրոն
12. Երևանի երիտասարդական փորձարարական պետական թատրոն»,
«13. Հայ հոգևոր երաժշտության կենտրոն»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1402-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման NN 1 և 2 հավելվածների «ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան» տողում «Գավառի մարզադպրոց» բառերը փոխարինել «Գեղարքունիքի մարզային մարզադպրոց» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2156-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» բառերը փոխարինել «Հաշմանդամ երեխաների ստեղծագործական կենտրոն» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|