«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2002 թվականի N 888-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 636 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 636 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված ծրագրի`
ա) առաջին բաժնում՝
առաջին պարբերությունում «ծրագիրը» բառը փոխարինել «ծրագրի սփռումը» բառերով.
3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագիրը FM տիրույթով հեռարձակվում է Երևանում և Գյումրիում: Բնակչության ընդգրկվածությունը կազմում է 55 տոկոս: Հեռարձակումն իրականացվում է 1 կՎտ հզորությամբ աշխատող երկու ռադիոհաղորդակով».
բ) 2-րդ բաժնում`
երկրորդ պարբերությունում «երեք փուլով» բառերը փոխարինել «երկու փուլով» բառերով,
երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաջին փուլ` 2002-2003թթ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` ռադիոհաղորդակներ տեղադրելով 7 բնակավայրում, որոնց անվանումները և ռադիոհաղորդակների հզորությունները ներկայացված են N 3 հավելվածում»,
ուժը կորցրած ճանաչել N 1 աղյուսակը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով.
«Հավելված N 3 |
Առաջին փուլով նախատեսված Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի FM տիրույթով հեռարձակման համար 7 բնակավայրում տեղադրվող ռադիոհաղորդակների հզորությունները
|
», |
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երկրորդ փուլ` 2004 թ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` ռադիոհաղորդակներ տեղադրելով 8 բնակավայրում, որոնց անվանումները և ռադիոհաղորդակների հզորությունները ներկայացված են N 4 հավելվածում»,
ուժը կորցրած ճանաչել N 2 աղյուսակը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 4 հավելվածով.
«Հավելված N 4 |
Երկրորդ փուլով նախատեսված Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի FM տիրույթով հեռարձակման համար 8 բնակավայրում տեղադրվող ռադիոհաղորդակների հզորությունները
|
», |
ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը,
ուժը կորցրած ճանաչել N 3 աղյուսակը.
գ) 3-րդ բաժնում`
չորրորդ պարբերությունում «ըստ մարզերի բերված են աղյուսակ 4-ում» բառերը փոխարինել «ըստ կայանների ներկայացված են N 5 հավելվածում» բառերով,
ուժը կորցրած ճանաչել N 4 աղյուսակը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 5 հավելվածով.
«Հավելված N 5 |
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի ռադիոհաղորդակների եվ անհրաժեշտ այլ տեխնոլոգիական սարքավորումների համար պահանջվող ներդրումներն ըստ կայանների
(մլն դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
դ) N 1 հավելվածում`
«(5 ռադիոկայան)» բառերը փոխարինել «(7 ռադիոկայան)» բառերով,
«(4 ռադիոկայան)» բառերը փոխարինել «(8 ռադիոկայան)» բառերով,
հանել «III փուլը (8 ռադիոկայան)` իրագործվում է նույն ժամանակացույցով ֆինանսավորման օրվանից» բառերը.
ե) N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2 |
Մեկ ռադիոկայանի սարքավորումների արժեքը (հազ. դրամ)
Պահուստային լրակազմով համալրված ռադիոհաղորդակների արժեքը՝ ԱԱՀ-ով (ըստ հզորությունների)`
1000 Վտ՝ | 8400 | |
500 Վտ՝ | 5600 | |
250 Վտ՝ | 3500 | |
50 Վտ՝ | 2100 |
Ալեհավաքների արժեքը՝ ԱԱՀ-ով (ըստ հզորությունների)՝
1000 Վտ՝ | 1050 | |
500 Վտ՝ | 600 | |
250 Վտ՝ | 420 | |
50 Վտ՝ | 200 |
Յուրաքանչյուր ռադիոկայանի համար անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումների և տեղակայման աշխատանքների արժեքը (հազ. դրամ)՝
մալուխ՝ 50 Օհմ (միջին երկարությունը՝ 120մ)` 1400
մոնտաժային-կարգավորման աշխատանքներ` 500
նախագծային-հետազոտողական աշխատանքներ` 150
կապուղու հատկացում` 1200
ընդամենը` 3250
ընդամենը՝ ԱԱՀ-ով` 3900
Բոլոր ռադիոկայանների համար անհրաժեշտ սարքավորումների արժեքը (հազ. դրամ)`
չափիչ սարքավորումներ՝ 3000
ընդամենը` 3000
ընդամենը՝ ԱԱՀ-ով` 3600
Մեկ ռադիոկայանի արժեքը որոշելու համար անհրաժեշտ է հաղորդակի և անտենայի արժեքին գումարել լրացուցիչ սարքավորումների արժեքը:
Գները վերցված են 2002 թվականի դրությամբ։ Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|