«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 767-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 3172 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 3170,3 հեկտարը, որից՝ 161 հեկտար վարելահող, 43,0 հեկտար խոտհարք, 1424,3 հեկտար արոտ, 1542 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 100 հեկտար վարելահողը՝ անհատույց, իսկ 61 հեկտարը՝ աճուրդով օտարելու համար.
բ) 1,7 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ անհատույց օտարելու համար։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |