Գլխավոր տեղեկություն
Համար
N 27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2002-31.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.02.05/6(181) Հոդ.84
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

040.0027.14.01.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2002 թվականի N 27
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի պահպանման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևերի տպագրությունը և դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
 հունվարի 14-ի N 27 որոշմամբ

 

Հայտարարատուի ծածկագիրը ___________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

 (ձև N 1)

 

_______________________

(հաշվետու ժամանակաշրջանը)

 

Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ԵՎ եկամուտների

 

1. Հայտարարատուի անունը, ազգանունը,
հայրանունը

__________________

 

 

2. Աշխատանքի վայրը,
ղեկավար աշխատողի պաշտոնը

__________________

   

3. Պաշտոնավարման ժամանակաշրջանը

__________________

 

 

4. Հասցեն

__________________

 

 

5. Հեռախոսահամարը

__________________

 

 

6. Անձնագրի սերիան, համարը, տրված է
(կոդ)

__________________

 

 

7. Ընտանեկան դրությունը

__________________

 

 

8. Հայտարարագիրը բաղկացած է

էջից
__________________

 

Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողներին փոխկապակցված անձանց գույքի ԵՎ եկամուտների

 

(ձև N 2)

 

1. Հայտարարատուի անունը, ազգանունը,
հայրանունը

__________________

 

 

2. Հասցեն

__________________

 

 

3. Հեռախոսահամարը

__________________

 

 

4. Անձնագրի սերիան, համարը, տրված է
(կոդ)

__________________

 

 

5. Հայտարարագիրը բաղկացած է

էջից
__________________

 

____ ______________ 200__ թ.

__________________
(ստորագրությունը)

 

ձև N 1

 

 
I.1. ՏՎՅԱԼՆԵՐ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ  ԱՆՁԱՆՑ  ԵՎ 
ԽՆԱՄԱՌՈՒՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 

NN
ը/կ
Անունը,
ազգանունը,
հայրանունը
Ամուսինը,
ծնողը,
զավակը, քույրը
կամ եղբայրը
Խնամառուն Հասցեն
1 2 3 4 5
         
1.        
         
2.        
         
3.        
         
4.        
         
5.        
         
6.        
         

 

ձև N 2

 

 
I.2. ՏՎՅԱԼՆԵՐ  ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՆ  ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ  ՂԵԿԱՎԱՐ  ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 

NN
ը/կ
Անունը,
ազգանունը,
հայրանունը
Ամուսինը,
ծնողը,
զավակը,
քույրը կամ
եղբայրը
Աշխատանքի վայրը,
ղեկավար
աշխատողի
պաշտոնը
Պաշտոնավարման
ժամանակաշրջանը
1 2 3 4 5
         
1.        
         
2.        
         
3.        
         
4.        
         
5.        
         

 

__________________

(ստորագրությունը)

 

 
II. ՏՎՅԱԼՆԵՐ  ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ  ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 

 
II. 1. Շենքեր և շինություններ
 

NN ը/կ Գտնվելու վայրը (հասցեն) Բնակելի, հասարակական, արտադրական, այլ Գույքի նկատմամբ իրավունքը Հաշվետու ժամանակաշրջանը
չափը  սկզբում (քառ.մ) շարժը չափը  վերջում (քառ.մ)
ձեռք է բերվել (քառ.մ) օտար-
  վել է (քառ.մ)
1 2 3 4 5 6 7 8
1.              
2.              
3.              
4.              

 
II. 2. Հողամասեր
 

NN ը/կ Գտնվելու
վայրը
(հասցեն)
Հողամասի
տեսակը
Գույքի նկատմամբ իրավունքը Հաշվետու ժամանակաշրջանը
չափը  սկզբում
(հա)
շարժը չափը  
վերջում
(հա)
ձեռք է բերվել
(հա)
օտար-
  վել է (հա)
1 2 3 4 5 6 7 8
1.              
2.              
3.              
4.              

 
II. 3. Այլ անշարժ գույք
 

NN ը/կ Գտնվելու
վայրը
(հասցեն)
Անվանումը Գույքի նկատմամբ իրավունքը Հաշվետու ժամանակաշրջանը
չափը  սկզբում
շարժը չափը  
վերջում
ձեռք է բերվել
օտար-
վել է
1 2 3 4 5 6 7 8
1.              
2.              
3.              
4.              

 
II. 4. Փոխադրամիջոցներ
 

NN ը/կ Անվանումը և մակնիշը Թողարկման տարեթիվը Գույքի նկատմամբ իրավունքը Հաշվետու ժամանակաշրջանը
առկա է սկզբում
շարժը առկա է  վերջում
ձեռք է բերվել
օտար-
վել է
1 2 3 4 5 6 7 8
1.              
2.              
3.              
4.              

 

__________________

(ստորագրությունը)

 

 
II. 5.  Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ
 

NN ը/կ Կազմակեր-
պությունը
Տեսակը Անվա-
նական
արժեքը
Ձեռք-
բերման
արժեքը
Հաշվետու ժամանակաշրջանը
առկայու-
թյունը
սկզբում
շարժը առկայու-
թյունը
վերջում
ձեռք է
բերվել
օտար-
վել է
1 2 3 4 5 6 7 8 9
1.                
2.                
3.                
4.                

 
II. 6. Չեկեր, մուրհակներ
 

NN ը/կ Չեկը,
մուրհակը
տրամադրողը
Տեսակը Արժեքը Հաշվետու ժամանակաշրջանը
չօգտագործված
մնացորդն
սկզբում
շարժը չօգտագործ-
ված մնացոր-
դը վերջում
ստաց-
վել է
մար-
վել է
1 2 3 4 5 6 7 8
1.              
2.              
3.              
4.              

 
II. 7. Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր
 

NN ը/կ Արժեքի
անվանումը
Ստեղծման
ժամանա-
կաշրջանը
Հեղինակը Հաշվետու ժամանակաշրջանը
առկայու-
թյունը
սկզբում
շարժը առկայու-
թյունը
վերջում
ձեռք է
բերվել
օտար-
վել է
1 2 3 4 5 6 7 8
1.              
2.              
3.              
4.              

 
II. 8. Դրամական միջոցներ
 

NN ը/կ Դրամական
միջոցները
Հաշվետու
ժամանակաշրջանի
սկզբում
Հաշվետու
ժամանակաշրջանի
վերջում
1 2 3 4
1.      
2.      
3.      
4.      

 

__________________

(ստորագրությունը)

 

 
III. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ  ԵՆԹԱԿԱ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ  ԵՎ  ԴՐԱՆՑ  ԳՈՅԱՑՄԱՆ  ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
 

 
NN ը/կ Աղբյուրը Հաշվետու ժամանակաշրջանում ստացած եկամուտը
բնամթերային արտարժույթով դրամով արտահայտված
1 2 3 4 5
         
III.1. Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ x x x
         
1.        
2.        
3.        
4.        
5.        
         
III.2. Ռոյալթիները և հեղինակային վարձատրություն x x x
         
1.        
2.        
3.        
4.        
5.        
         
III.3. Ստացված փոխառություններ և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ  հատուցում x x x
         
1.        
2.        
3.        
4.        
5.        
         
III.4. Շահաբաժիններ x x x
         
1.        
2.        
3.        
4.        
5.        
         
III.5. Խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտներ (շահումներ) x x x
         
1.        
2.        
3.        
4.        
5.        

 

__________________

(ստորագրությունը)

 

NN
ը/կ
Աղբյուրը Հաշվետու ժամանակաշրջանում ստացած եկամուտը
բնամթերային արտարժույթով դրամով արտահայտված
1 2 3 4 5
         
III.6. Մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային և դրամական շահումներ (մրցանակներ) x x x
         
1.        
2.        
3.        
         
III.7. Նվիրատվության և օգնության կարգով ստացված գույք (այդ թվում՝ դրամական միջոցներ) x x x
         
1.        
2.        
3.        
         
III.8. Ժառանգության կարգով ստացված գույք (այդ թվում՝ դրամական միջոցներ) x x x
         
1.        
2.        
3.        
         
III.9. Ապահովագրական հատուցումներ x x x
         
1.        
2.        
3.        
         
III.10. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ x x x
         
1.        
2.        
3.        
         
III.11. Գույքն օտարելուց ստացված եկամուտ x x x
         
1.        
2.        
3.        
         
III.12. Վարձակալության դիմաց ստացված վճար և այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտ x x x
         
1.        
2.        
3.        
         
III.13.

Կազմակերպությունների կողմից հայտարարատուի համար կատարված ապահովագրավճարներ

x x x
         
1.        
2.        
3.        

 

__________________

(ստորագրությունը)

 

NN
ը/կ
Աղբյուրը Հաշվետու ժամանակաշրջանում ստացած եկամուտը
բնամթերային արտարժույթով դրամով արտահայտված
1 2 3 4 5
         
III.14. Բոլոր տեսակի նպաստներ x x x
         
1.        
2.        
3.        
         
III.15. Բոլոր տեսակի կենսաթոշակներ և կրթաթոշակներ x x x
         
1.        
2.        
3.        
         
III.16. Միանվագ վճարներ x x x
         
1.        
2.        
3.        
         
III.17. Ալիմենտներ
(ապրուստավճարներ)
x x x
         
1.        
2.        
3.        
         
III.18.

Այլ եկամուտներ՝ նշելով դրանց տեսակները

x x x
         
1.        
2.        
3.        

 
IV. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

__________________

(ստորագրությունը)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
 հունվարի 14-ի N 27 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի եվ եկամուտների հայտարարագրի լրացման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների (այսուհետև՝ ղեկավար աշխատողներ) և ղեկավար աշխատողներին փոխկապակցված անձանց (այսուհետև՝ փոխկապակցված անձինք) գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգը:

2. Հայտարարագրի ցուցանիշներն ամբողջական լրացված են համարվում, եթե՝

ա) սահմանված բաժիններից յուրաքանչյուրում լրացված վերջին տողին հաջորդ չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրված է գծիկ.

բ) հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրված է հայտարարատուի ստորագրությունը.

գ) հայտարարագրերում գրանցումները կատարված են գրիչով կամ հաշվողական (համակարգչային) տեխնիկայի միջոցով, իսկ կատարված ուղղումները վավերացված են հայտարարատուի ստորագրությամբ:

3. Ղեկավար աշխատողին և փոխկապակցված կամ այլ անձանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքն ամբողջությամբ նշվում է միայն ղեկավար աշխատողի հայտարարագրում:

Փոխկապակցված անձին և հայտարարատու չհամարվող այլ անձին (անձանց) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը ամբողջությամբ նշվում է փոխկապակցված անձի հայտարարագրում:

Հայտարարատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատուի կողմից հայտարարագրում նշվում է իր բաժնեմասի չափով:

Ղեկավար աշխատող հայտարարատուները հայտարարագրում ներառում են իրենց՝ առանձին հայտարարատու չհամարվող («Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ կետ) խնամառուների հայտարարագրման ենթակա գույքը և եկամուտները:

4. Հայտարարագրերում պարտադիր չէ լրացնել՝

ա) հայտարարատուի ծածկագիրը՝ մինչև լիազորած մարմնի կողմից հայտարարատուների ծածկագրի տրամադրումը,

բ) ուղղահայաց նրբագծված վանդակները (բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի),

գ) ծանոթագրությունները:

5. 1-ին Էջը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) «Հայտարարատուի ծածկագիրը» տողում լրացվում է հայտարարատուին լիազորած մարմնի կողմից շնորհված ծածկագիրը.

բ) «(հաշվետու ժամանակաշրջանը)» տողում լրացվում է հայտարարագրման հաշվետու ժամանակաշրջանը (օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետ և 10-րդ հոդված)։

6. 1-ին Էջի ձև N 1 բաժինը լրացվում է ղեկավար աշխատող հայտարարատուների կողմից՝ հետևյալ կարգով՝

ա) «1. Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը» տողում լրացվում է հայտարարատուի անունը, ազգանունը և հայրանունը (լրիվ).

բ) «2. Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» տողում լրացվում է հայտարարատուի աշխատանքի վայրի (տվյալ իշխանության մարմնի) լրիվ անվանումը, հայտարարատուի զբաղեցրած պաշտոնը.

գ) «3. Պաշտոնավարման ժամանակաշրջանը» տողում լրացվում է պաշտոնավարման առաջին կամ առաջին ու վերջին օրերի ամիս-ամսաթվերը, տարիները.

դ) «4. Հասցեն» տողում լրացվում է հայտարարատուի բնակության հասցեն.

ե) «5. Հեռախոսահամարը » տողում լրացվում է հայտարարատուի անձնական և աշխատավայրի հեռախոսահամարները.

զ) «6. Անձնագրի սերիան, համարը, տրված է (կոդ)» տողում լրացվում է հայտարարատուի անձնագրի սերիան, համարը և անձնագիրը տրամադրած ներքին գործերի մարմնի կոդը.

է) «7. Ընտանեկան դրությունը» տողում անհրաժեշտ է լրացնել ընտանեկան դրությունը՝ ամուսնացած կամ չամուսնացած.

ը) «8. Հայտարարագիրը բաղկացած է» տողում գրվում է բոլոր լրացված էջերի (այդ թվում՝ սույն կարգի 21-րդ կետում նշված նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի) թիվը՝ թվերով և տառերով։

7. 1-ին Էջի ձև N 2 բաժինը լրացվում է հայտարարատուներին օրենքով սահմանված փոխկապակցված անձանց կողմից՝ հետևյալ կարգով՝

ա) «1. Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը» տողում լրացվում է հայտարարատուի անունը, ազգանունը և հայրանունը (լրիվ).

բ) «2. Հասցեն» տողում լրացվում է հայտարարատուի բնակության հասցեն.

գ) «3. Հեռախոսահամարը» տողում լրացվում է հայտարարատուի անձնական և աշխատավայրի հեռախոսահամարները.

դ) «4. Անձնագրի սերիան, համարը, տրված է (կոդ)» տողում լրացվում է հայտարարատուի անձնագրի սերիան, համարը և անձնագիրը տրամադրած ներքին գործերի մարմնի կոդը.

ե) «5. Հայտարարագիրը բաղկացած է» տողում գրվում է բոլոր լրացված էջերի (այդ թվում՝ սույն կարգի 21-րդ կետում նշված նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի) թիվը՝ թվերով և տառերով։

8. «.....» ................... 200...թ.» տողում լրացվում է հայտարարագրի ներկայացման ամիսը ամսաթիվը, տարեթվերը:

9. 2-րդ Էջի ձև N 1 (I. 1. Տվյալներ ղեկավար աշխատողներին օրենքով սահմանված փոխկապակցված անձանց և խնամառուների վերաբերյալ) բաժինը լրացվում է ղեկավար աշխատող հայտարարատուների կողմից հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Անունը, ազգանունը, հայրանունը» սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է հայտարարատու ղեկավար աշխատողի հայտարարատու համարվող մեկ հարազատի (ամուսինը, ծնողը, զավակը, քույրը, եղբայրը) և (կամ) այլ խնամառուի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ).

բ) 3-րդ՝ «Ամուսինը, ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրը» սյունակում լրացվում է, թե 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված անձը հայտարարատու ղեկավար աշխատողի ո՞ր հարազատն է՝ ամուսինը կամ ծնողը, կամ զավակը, կամ քույրը, կամ եղբայրը.

գ) 4-րդ՝ «Խնամառուն» սյունակում լրացվում է «խնամառու» բառը, եթե 2-րդ սյունակում նշված անձը հայտարարատու ղեկավար աշխատողի այլ խնամառուն է, այսինքն այն անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում է ղեկավար աշխատողի խնամառուն, բայց նրա ամուսինը, ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրը չէ.

դ) 5-րդ՝ «Հասցեն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված անձի բնակության հասցեն։

10. 2-րդ Էջի ձև N 2 (I. 2. Տվյալներ հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողների վերաբերյալ) բաժինը լրացվում է ղեկավար աշխատող հայտարարատուներին փոխկապակցված անձանց կողմից հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Անունը, ազգանունը, հայրանունը» սյունակի առանձին տողերում լրացվում են հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողների անունները, ազգանունները, հայրանունները (լրիվ).

բ) 3-րդ՝ «Ամուսինը, ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրը» սյունակում լրացվում է հայտարարատուի համար 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված փոխկապակցված ղեկավար աշխատողի ամուսին, ծնող, զավակ, քույր կամ եղբայր լինելը.

գ) 4-րդ՝ «Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված ղեկավար աշխատողի աշխատանքի վայրի (իշխանության մարմնի) լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը.

դ) 5-րդ՝ «Պաշտոնավարման ժամանակաշրջանը» սյունակում լրացվում է փոխկապակցված ղեկավար աշխատողի պաշտոնավարման առաջին կամ առաջին ու վերջին օրերի ամիս-ամսաթվերը, տարեթվերը:

11. 3-րդ Էջի (այսուհետև նույնական են N 1 ձևի և N 2 ձևի համար)՝ «II. 1. Շենքեր և շինություններ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների գտնվելու վայրը (հասցեն).

բ) 3-րդ՝ «Բնակելի, հասարակական, արտադրական, այլ» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների բնակելի (մարդկանց բնակության համար նախատեսված՝ բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված), հասարակական (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող) կամ այլ (առաջին երեք խմբերում չընդգրկված) լինելը.

գ) 4-րդ՝ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

դ) 5-րդ՝ «չափը՝ սկզբում (քառ. մ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության տարածքը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ՝ քառակուսի մետրերով.

ե) 6-րդ՝ «ձեռք է բերվել (քառ. մ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հայտարարատուին պատկանող շենքի և շինության տարածքի ավելացումը կամ կառուցումը կամ ձեռքբերումը՝ քառակուսի մետրերով.

զ) 7-րդ՝ «օտարվել է (քառ.մ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հայտարարատուին պատկանող օտարված կամ քանդված (վերացված) շենքի և շինության տարածքը՝ քառակուսի մետրերով.

է) 8-րդ՝ «չափը վերջում (քառ. մ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության տարածքը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ՝ քառակուսի մետրերով:

12. 3-րդ Էջի «II. 2. Հողամասեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրը (հասցեն)՝ առանձին-առանձին.

բ) 3-րդ «Հողամասի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի տեսակը (տնամերձ, գյուղատնտեսական, ոչ գյուղատնտեսական).

գ) 4-րդ՝ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

դ) 5-րդ՝ «չափը՝ սկզբում (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի չափը հեկտարով՝ հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ.

ե) 6-րդ՝ «ձեռք է բերվել (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող նույն հողամասերի չափերի ավելացումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.

զ) 7-րդ՝ «օտարվել է (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող նույն հողամասի չափերի պակասեցումը (օտարումը) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.

է) 8-րդ՝ «չափը՝ վերջում (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի չափերի առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

13. 3-րդ Էջի «II. 3. Այլ անշարժ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր այլ անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն)՝ առանձին-առանձին.

բ) 3-րդ «Անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի անվանումը՝ բացառությամբ II.1-ին և II.2-րդ բաժիններում նշվածների.

գ) 4-րդ՝ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

դ) 5-րդ՝ «չափը՝ սկզբում» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքը՝ չափման համապատասխան միավորներով՝ հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ.

ե) 6-րդ՝ «ձեռք է բերվել» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող նույն անշարժ գույքի չափերի ավելացումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.

զ) 7-րդ՝ «օտարվել է» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող նույն անշարժ գույքի չափերի պակասեցումը (օտարումը) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.

է) 8-րդ՝ «չափը՝ վերջում» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի չափերի առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

14. 3-րդ էջի «II. 4. Փոխադրամիջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Անվանումը և մակնիշը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաներ կամ մեխանիզմներ, օդային և ջրային փոխադրամիջոցներ) լրիվ անվանումը և մակնիշը.

բ) 3-րդ՝ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի թողարկման (արտադրության) տարեթիվը.

գ) 4-րդ՝ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

դ) 5-րդ՝ «առկա է սկզբում» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ «կա» բառը կամ «-» նշանը, ընդ որում, 5-րդ սյունակի համապատասխան տողը լրացվելու դեպքում 6-րդ սյունակի նույն տողում դրվում է «-» նշանը.

ե) 6-րդ՝ «ձեռք է բերվել» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հայտարարատուի կողմից նոր ձեռք բերված փոխա-դրամիջոցը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում՝ «կա» բառը կամ «-» նշանը, ընդ որում, 6-րդ սյունակի համապատասխան տողը լրացվելու դեպքում 5-րդ սյունակի նույն տողում դրվում է «-» նշանը.

զ) 7-րդ՝ «օտարվել է» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հայտարարատուի կողմից օտարված փոխադրամիջոցը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում՝ «կա» բառը կամ «-» նշանը.

է) 8-րդ՝ «առկա է վերջում» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ՝ «կա» բառը կամ «-» նշանը:

15. 4-րդ էջի «II. 5. Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Կազմակերպությունը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող պարտատոմսը, բաժնետոմսը, արժեթուղթը (բանկային վկայագիրը) թողարկողի լրիվ անվանումը, կամ կազմակերպությունը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրում է կատարել հայտարարատուն.

բ) 3-րդ՝ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող՝

պարտատոմսի տեսակը՝ պարտատոմս ըստ ներկայացնողի կամ պարտատոմս անվանական, կամ պարտատոմս գրավով ապահովված, կամ պարտատոմս երաշխավորությամբ ապահովված, կամ պարտատոմս առանց ապահովման, կամ այլ բաժնետոմս,

բաժնետոմսի տեսակը՝ բաժնետոմս ըստ ներկայացնողի կամ բաժնետոմս անվանական, կամ բաժնետոմս ազատ շրջանառու, կամ բաժնետոմս սահմանափակ շրջանառու, կամ բաժնետոմս հասարակ, կամ բաժնետոմս արտոնյալ, կամ այլ բաժնետոմս,

այլ արժեթուղթ,

այլ ներդրում կանոնադրական կապիտալում կամ բաժնեհավաք կապիտալում։

Պարտատոմսի, բաժնետոմսի և այլ արժեթղթի տեսակն ավելի հստակ նշելու համար հայտարարատուն կարող է օգտագործել նշված բառերի համակցությունը.

գ) 4-րդ՝ «Անվանական արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի, այլ արժեթղթի մեկ հատի անվանական արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով: Անվանական արժեք չունեցող արժեթղթերի դեպքում 5-րդ սյունակում դրվում է «-» նշանը.

դ) 5-րդ՝ «Ձեռքբերման արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի կամ այլ արժեթղթի մեկ հատի ձեռքբերման արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով.

ե) 6-րդ՝ «առկայությունը սկզբում» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի կամ այլ արժեթղթի առկայությունը հաշվետու ժամանակաշրջանում՝ սկզբի դրությամբ՝ հատերով.

զ) 7-րդ՝ «ձեռք է բերվել» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հայտարարատուի կողմից նոր ձեռք բերված պարտատոմսի, բաժնետոմսի կամ այլ արժեթղթի քանակը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում՝ հատերով.

է) 8-րդ՝ «օտարվել է» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հայտարարատուի կողմից վաճառված (օտարված) կամ մարված պարտատոմսի, բաժնետոմսի կամ այլ արժեթղթի քանակը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում՝ հատերով.

ը) 9-րդ՝ «առկայությունը վերջում» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի կամ այլ արժեթղթի առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ՝ հատերով:

16. 4-րդ էջի «II. 6. Չեկեր, մուրհակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Չեկը, մուրհակը տրամադրողը» սյունակում լրացվում է հայտարարատուին չեկը տրամադրողի կամ մուրհակը տվողի լրիվ անվանումը.

բ) 3-րդ՝ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող ՝

չեկի տեսակը՝ չեկ անվանական կամ չեկ օրդերային, կամ չեկ ըստ ներկայացնողի, կամ այլ չեկ,

մուրհակի տեսակը՝ մուրհակ հասարակ կամ մուրհակ փոխանցելի (վճարագիր).

գ) 4-րդ՝ «Արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող չեկում կամ մուրհակում նշված գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով.

դ) 5-րդ՝ «Չօգտագործված մնացորդը՝ սկզբում» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող չեկում կամ մուրհակում նշված գումարը (Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով) հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ: Ընդ որում, 5-րդ սյունակի համապատասխան տողում Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով գումար նշելու դեպքում 6-րդ սյունակի նույն տողում դրվում է «-» նշանը.

ե) 6-րդ՝ «ստացվել է» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նոր ստացած չեկում, մուրհակում նշված գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով: Ընդ որում, 6-րդ սյունակի համապատասխան տողում Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով գումար նշելու դեպքում 5-րդ սյունակի նույն տողում դրվում է «-» նշանը.

զ) 7-րդ՝ «մարվել է» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ հայտարարատուի կողմից մարված չեկում կամ մուրհակում նշված գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով.

ը) 8-րդ՝ «Չօգտագործված մնացորդը՝ վերջում» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ տվյալ չեկում կամ մուրհակում նշված գումարի չօգտագործված մնացորդը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

17. 4-րդ էջի «II. 7. Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Արժեքի անվանումը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող մշակութային արժեքների կամ հնաոճ իրերի անվանումը՝ առանձին-առանձին.

բ) 3-րդ՝ «Ստեղծման ժամանակաշրջանը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակաշրջանը կամ դարը, կամ տարեթիվը.

գ) 4-րդ՝ «Հեղինակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից կամ հնաոճ իրերից յուրաքանչյուրի հեղինակի անունը, ազգանունը (կեղծանունը):

3-րդ և 4-րդ սյունակներից գոնե մեկը ենթակա է պարտադիր լրացման.

դ) 5-րդ՝ «առկայությունը սկզբում» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից կամ հնաոճ իրերից յուրաքանչյուրի առկայությունը՝ «կա» կամ «-» նշանը: Ընդ որում, 5-րդ սյունակի համապատասխան տողում «կա» բառը նշելու դեպքում 6-րդ սյունակի նույն տողում դրվում է «-» նշանը.

ե) 6-րդ՝ «ձեռք է բերվել» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հայտարարատուի կողմից նոր ձեռք բերված մշակութային արժեքներից կամ հնաոճ իրերից յուրաքանչյուրի առկայությունը՝ «կա» կամ «-» նշանը: Ընդ որում, 6-րդ սյունակի համապատասխան տողում «կա» բառը նշելու դեպքում 5-րդ սյունակի նույն տողում դրվում է «-» նշանը.

ը) 7-րդ՝ «օտարվել է» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հայտարարատուի կողմից օտարված (վաճառած, նվիրած և այլն) յուրաքանչյուր մշակութային արժեքը կամ հնաոճ իրը՝ առանձին-առանձին.

թ) 8-րդ՝ «առկայությունը՝ վերջում» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից կամ հնաոճ իրերից յուրաքանչյուրի առկայությունը՝ «կա» բառը կամ «-» նշանը:

18. 4-րդ էջի «II. 8. Դրամական միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Դրամական միջոցները» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող դրամական միջոցները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը)՝ առանձին տողերով.

բ) 3-րդ՝ «Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող, 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական միջոցի մեծությունը (գումարը) հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ.

գ) 4-րդ՝ «Հաշվետու ժամանակաշրջանի վերջում» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող, 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական միջոցի մեծությունը (գումարը) հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ։

19. 5-7-րդ էջերը «III. Հայտարարագրման ենթակա եկամուտները և դրանց գոյացման աղբյուրները» հատվածի «III. 1. Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ», «III. 2. Ռոյալթիներ և հեղինակային վարձատրություն», «III. 3. Ստացված փոխառություններ և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում», «III. 4. Շահաբաժիններ», «III. 5. Խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտներ (շահումներ)», «III. 6. Մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային և դրամական շահումներ (մրցանակներ)», «III. 7. Նվիրատվության և օգնության կարգով ստացված գույք (այդ թվում՝ դրամական միջոցներ)», «III. 8. Ժառանգության կարգով ստացված գույք (այդ թվում՝ դրամական միջոցներ)», «III. 9. Ապահովագրական հատուցումներ», «III. 10. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ», «III. 11. Գույքն օտարելուց ստացված եկամուտ», «III. 12. Վարձակալության դիմաց ստացված վճար և այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտ», «III. 13. Կազմակերպությունների կողմից հայտարարատուի համար կատարված ապահովագրավճարներ», «III.14. Բոլոր տեսակի նպաստներ», «III. 15. Բոլոր տեսակի կենսաթոշակներ և կրթաթոշակներ», «III. 16. Միանվագ վճարներ», «III. 17. Ալիմենտներ (ապրուստավճարներ)», «III. 18. Այլ եկամուտներ՝ նշելով դրանց տեսակները» բաժինները լրացվում են հետևյալ կարգով՝

ա) 2-րդ՝ «Աղբյուրը» սյունակներում լրացվում են տվյալ հայտարարատուի հայտարարագրման ենթակա եկամուտների աղբյուրներն առանձին-առանձին՝ նշելով եկամուտը վճարող կազմակերպության լրիվ անվանումը և հասցեն կամ քաղաքացու անունը, ազգանունը և հասցեն.

բ) 3-րդ՝ «բնամթերային» սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բնամթերային ձևով ստացված 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հայտարարատուի եկամուտներից յուրաքանչյուրն առանձին-առանձին.

գ) 4-րդ՝ «արտարժույթով» սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում արտարժույթով փաստացի ստացված 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հայտարարատուի եկամուտներից յուրաքանչյուրն առանձին-առանձին.

դ) 5-րդ՝ «դրամով արտահայտված» սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության դրամով փաստացի ստացված 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, տվյալ հայտարարատուի եկամուտներից յուրաքանչյուրն առանձին-առանձին:

20. 7-րդ էջի՝ «IV. Ծանոթագրություններ» հատվածում նշվում են սույն հայտարարագրի լրացման ժամանակ նախորդ էջերում չտեղավորված կամ բաց թողնված մանրամասները, ինչպես նաև հայտարարատուի հայեցողությամբ լրացուցիչ բացատրության կարիք ունեցող տեղեկատվությունը:

21. Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա դրանք լրացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա:

22. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարների (բացառությամբ նախարարների տեղակալների) դեպքում՝

ա) հայտարարագրի 1-ին էջի ձև N 1 բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

«2. Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» տողում լրացվում է հայտարարատուի աշխատանքի վայրի (տվյալ իշխանության մարմնի) լրիվ անվանումը, հայտարարատուի զբաղեցրած պաշտոնը (վարչության պետ, բաժնի պետ և այլն)՝ առանց նշելու ստորաբաժանման (վարչության, բաժնի և այլն) լրիվ անվանումը.

«4. Հասցեն» տողը չի լրացվում.

«5. Հեռախոսահամարը» տողը չի լրացվում.

«6. Անձնագրի սերիան, համարը, տրված է (կոդ)» տողը չի լրացվում.

բ) հայտարարագրի 1-ին էջի ձև N 2 բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

«2. Հասցեն» տողը չի լրացվում.

«3. Հեռախոսահամարը» տողը չի լրացվում.

«4. Անձնագրի սերիան, համարը, տրված է (կոդ)» տողը չի լրացվում.

գ) հայտարարագրի 2-րդ էջի ձև N 1 բաժինը (I. 1. Տվյալներ ղեկավար աշխատողներին փոխկապակցված անձանց և խնամառուների վերաբերյալ) լրացվում է հետևյալ կարգով՝

5-րդ՝ «Հասցեն» սյունակը չի լրացվում.

դ) հայտարարագրի 2-րդ էջի ձև N 2 բաժինը (I. 2. Տվյալներ հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողների վերաբերյալ) լրացվում է հետևյալ կարգով՝

4-րդ՝ «Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված ղեկավար աշխատողի աշխատանքի վայրի (իշխանության մարմնի) լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը (վարչության պետ, բաժնի պետ և այլն)՝ առանց նշելու ստորաբաժանման (վարչության, բաժնի և այլն) լրիվ անվանումը.

ե) հայտարարագրի 3-րդ էջի՝ «II. 1. Շենքեր և շինություններ» բաժնի 2-րդ, «II. 2. Հողամասեր» բաժնի 2-րդ, «II. 3. Այլ անշարժ գույք» բաժնի 2-րդ սյունակներում լրացվում է համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու երկիրը՝ առանց նշելու կոնկրետ հասցեն (բնակավայրը, փողոցը, տունը և այլն).

զ) հայտարարագրի սույն կետում չնշված ցուցանիշները լրացվում են ընդհանուր կարգով:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
 հունվարի 14-ի N 27 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի եվ եկամուտների հայտարարագրերի պահպանման

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև՝ օրենք) նախատեսված գույքի ու եկամուտների հայտարարագրումն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և տարածքային (մարզային) հարկային տեսչությունների (այսուհետև՝ լիազորած մարմիններ) կողմից օրենքի համաձայն գույքն ու եկամուտները հայտարարագրող համարվող Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց (այսուհետև՝ հայտարարատու) գույքի և եկամուտների հայտարարագրերի պահպանման կարգը:

2. Հայտարարատուների գույքի և եկամուտների հայտարարագրերի հաշվառումը, պահպանումն ու օրենքով սահմանված այլ աշխատանքները կարող են իրականացնել լիազորած մարմինների այն աշխատողները, որոնք ունեն հայտարարագրերում ներառվող տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք:

Այդպիսի իրավունք ունեն լիազորած մարմինների այն աշխատողները, որոնք ստորագրությամբ ծանոթացել են օրենքին, սույն կարգին, ինչպես նաև լիազորած մարմնի ղեկավարի կողմից հայտարարագրերի հաշվառումը, պահպանումը, դրանցում ներառվող տեղեկությունների մշակումը և օրենքով սահմանված այլ աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման աշխատողների համար սահմանված իրավասություններին, պարտավորություններին:

3. Հայտարարատուների կողմից գույքի և եկամուտների հայտարարագրերը լիազորած մարմիններ անձամբ ներկայացնելու դեպքում անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հայտարարատուների գույքի և եկամուտների հայտարարագրերը հաշվառվում են հայտարարագրերի ընդունման գրանցամատյանում:

Հայտարարագրերի ընդունման գրանցամատյանի էջերը համարակալվում, ժապավենվում և կնքվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կնիքով:

Լիազորած մարմինը ստուգում է հայտարարագրի ցուցանիշների լրացման ամբողջականությունը:

Պատվիրված նամակով ստացված այն հայտարարագրերը, որոնց ցուցանիշները Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգի 2-րդ կետի համաձայն ամբողջական լրացված չեն, պատվիրված նամակով վերադարձվում են հայտարարատուներին՝ նշելով դրա պատճառը:

Հայտարարագրերի ընդունման մասին գրանցամատյանում կատարվում է գրառում միայն այն դեպքում, երբ ներկայացված հայտարարագրի ցուցանիշները լրացված են սահմանած կարգի համաձայն:

Գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման պահին դրանց ցուցանիշների ճշտության ստուգում չի իրականացվում:

4. Լիազորած մարմինները հայտարարագրերի պահպանման համար պետք է ունենան հատուկ կահավորված պահոցներ (այսուհետև՝ պահոց):

5. Հայտարարագրերի հուսալի պահպանությունն ապահովելու նպատակով պահոցը պետք է բավարարի հետևյալ պահանջները՝

ա) մեկուսացված լինի այլ ծառայողական և օժանդակ շինություններից.

բ) տեղակայված լինի բարձրահարկ շենքերի միջանկյալ տարածքներում: Երկհարկանի շենքերում պահոցը տեղակայվում է վերին հարկում: Միհարկանի շենքերում պահոցի պատուհաններն ամրացվում են մետաղյա կամ փայտյա ներքին փեղկերով՝ երկու կողմից պատված մետաղյա թիթեղով.

գ) ունենա հիմնական պատեր, առաստաղի և հատակի ամուր ծածկեր, հուսալի ներքին պատեր և միջնորմներ.

դ) փակվի կրկնակի դռնով՝ արտաքին դուռը բացվի դուրս, պատրաստված լինի փայտից կամ պողպատից, ներսի կողմից ունենա մետաղյա շղթա, դիտանցք և փակվի երկու ներքին ներփորովի կողպեքով, իսկ ներքին դուռը բացվի ներս, պատրաստված լինի մետաղյա վանդակացանցի ձևով և պահոցի ներսի կողմից փակվի կախովի կողպեքով ու մետաղյա պահպանակով: Դռան շրջանակը պետք է պատրաստված լինի անկյունաձև պողպատից կամ փայտից, որն ամրացված է անկյունաձև պողպատով: Երկու դեպքում էլ շրջանակները պողպատյա ցցունքներով ամրացվում են պատին: Արտաքին դուռը կախվում է ներքին ծխնիների վրա՝ սեղմ, առանց ճեղքերի.

ե) պատուհաններին, բարակապատ միջնորմներին, ջերմատարներին, օդանցքներին, օդափոխիչ խողովակներին և դրսից պահոց ներթափանցելու համար մատչելի այլ տեղերին պահոցի ներսի կողմից ամրացվում են մետաղյա վանդակացանցեր.

զ) կահավորված լինի ոչ պակաս, քան երկու սարքին և լիցքավորված կրակմարիչներով, ունենա հեռախոսային կապ։

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և այլ կազմակերպությունների շենքերում, որտեղ հերթապահում են ոստիկանության կամ զինվորական, կամ այլ պահակախմբեր, լիազորած մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել պահոցի կահավորման այլ կանոններ:

6. Լիազորած մարմինը յուրաքանչյուր հայտարարատուի համար վարում է անձնական գործ, որտեղ պահպանվում են հայտարարատուների վերաբերյալ տվյալները, հայտարարատուների գույքի և եկամուտների հայտարարագրերը, դրանց վերաբերյալ տեղեկանքների պատճենները և այլ փաստաթղթեր:

7. Անձնական գործերը պահոց ընդունելու, պահպանելու և այն տրամադրելու կարգի պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձը (այսուհետև՝ պահապան) դրանք պահոց ընդունելու և պահոցից տրամադրելու յուրաքանչյուր պահին հայտարարագրերի պահպանման գրանցամատյանում կատարում է գրառում՝ առանձին տողով:

Հայտարարագրերի պահպանման գրանցամատյանում արգելվում է նույն համարի (այդ թվում՝ ենթահամարով) կրկնությունը:

Հայտարարագրերի պահպանման գրանցամատյանում գրանցումները կատարվում են պահապանի կամ նրա պարտականությունները կատարողի կողմից՝ գրիչով:

Հայտարարագրերի պահպանման գրանցամատյանում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելն արգելվում է: Կատարված ուղղումները վավերացվում են պահապանի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարի ստորագրություններով:

Հայտարարագրերի պահպանման գրանցամատյանի էջերը համարակալվում, ժապավենվում և կնքվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կնիքով:

Հայտարարագրերի պահպանման գրանցամատյանի ճիշտ վարելու հսկողությունը դրվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի վրա:

8. Պահապանն անձնական գործերը կարող է տրամադրել միայն հայտարարագրերում ներառվող տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք ունեցող անձանց:

9. Պահապանին աշխատանքի նշանակելու վերաբերյալ հրամանի հրապարակումից հետո համապատասխան ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է նրան ծանոթացնել օրենքին, սույն կարգին, ինչպես նաև լիազորած մարմնի ղեկավարի կողմից պահապանի համար սահմանված իրավասություններին և պարտավորություններին՝ վերցնելով նրանից ստորագրություն:

10. Պահապանին արգելվում է իրեն հանձնարարված աշխատանքի կատարումը վստահել ուրիշ անձանց:

11. Պահապանին ժամանակավորապես փոխարինելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամանով պահապանի պարտականությունները դրվում են մեկ այլ աշխատողի վրա, որին համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով, ծանոթացնում է սույն կարգին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի կողմից պահապանի համար սահմանված իրավասություններին ու պարտականություններին:

12. Լիազորած մարմինների պահոցներում պահվող անձնական գործերի պահպանման ապահովության և փոխադրման անվտանգության պատասխանատվությունը դրվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի վրա, եթե Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամանով այդ պատասխանատվությունը դրված չէ այլ անձանց վրա:

13. Գույքի և եկամուտների հայտարարագրերն ստացման պահից սկսած պահպանվում են մինչև 10 տարի:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարը, ելնելով հայտարարագրերում ներառվող տեղեկությունների անվտանգության ապահովման շահերից, իրավասու է երկարացնել սույն կետով սահմանված ժամկետը, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.09.2008, N 1038-Ն 01.01.2009, N 27
02.12.2004, N 1852-Ն 30.12.2004, N 27
11.12.2003, N 1640-Ն 31.12.2003, N 27
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան