«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2001 թվականի N 1170
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1. Որոշմամբ հաստատված` միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մասնագիտությունների ցանկի`
ա) «0200 Հումանիտար-սոցիալական մասնագիտություններ» բաժնում`
«0223 Թարգմանչություն և գործավարություն» բառերը փոխարինել «0207 Թարգմանություն և գործավարություն» բառերով,
«0224 Թարգմանչություն և մաքսավարություն» բառերը փոխարինել «0208 Թարգմանություն և մաքսավարություն» բառերով,
«0225 Թարգմանչություն և արխիվավարություն» բառերը փոխարինել «0209 Թարգմանություն և արխիվավարություն» բառերով,
բաժինը լրացնել «0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բառերով,
բ) «0300 Կրթություն» բաժնում «0327 Հայոց և օտար լեզուների դասավանդում» բառերը փոխարինել «0301 Հայոց և օտար լեզուների դասավանդում» բառերով.
գ) «0500 Մշակույթ և արվեստ» բաժինը լրացնել «0519 Գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ռեժիսուրա» բառերով.
դ) «0600 Տնտեսագիտություն և կառավարում» բաժինը «0612 Ապրանքագիտություն» բառերից հետո լրացնել «(ըստ ճյուղերի)» բառերով.
ե) «2000 էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ» բաժնում «2026 Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում» բառերը փոխարինել «2018 Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում» բառերով:
2. Որոշմամբ հաստատված` այն մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթության կազմակերպումը`
ա) «0307 ֆիզիկական կուլտուրա» բառերից առաջ լրացնել`
«0207 Թարգմանություն և գործավարություն
0208 Թարգմանություն և մաքսավարություն
0209 Թարգմանություն և արխիվավարություն
0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բառերով.
բ) «0604 Բանկային գործ» բառերից հետո լրացնել`
«0606 Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի)
0607 Շուկայաբանություն (մարքեթինգ) (ըստ ճյուղերի)» բառերով.
գ) «0612 Ապրանքագիտություն» բառերից հետո լրացնել «(ըստ ճյուղերի)» բառերով.
դ) «2501 Օրգանական նյութերի և բարձրամոլեկուլային միացությունների քիմիական տեխնոլոգիա» բառերից հետո լրացնել «2604 Անտառային և անտառապուրակային տնտեսություն» բառերով.
ե) «2809 Կարի արտադրություն» բառերից հետո լրացնել «2816 Խաղալիքների գեղարվեստական նախագծում, մոդելավորում և ձևավորում» բառերով.
զ) «2902 Շենքերի և կառույցների շինարարություն ու շահագործում» բառերից հետո լրացնել «2906 Հիդրոտեխնիկական շինարարություն» բառերով.
ը) «3102 Գյուղատնտեսագիտություն (ագրոնոմիա)» բառերից հետո լրացնել «3103 Անասնաբուծություն» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |