ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
01.07.2003 թ. |
թիվ 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ» 3.6 ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» (այսուհետև՝ ակտիվների դասակարգման կարգ) 3.6 ենթակետի կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները (այսուհետև՝ բանկեր) բանկային համակարգի կողմից միևնույն փոխառուին տրամադրված վարկերը և այլ դեբիտորական պարտքերը պետք է դասակարգեն միասնական ամենախիստ դասով՝ առաջնորդվելով.
ա) տվյալ փոխառուին բանկերի կողմից տրված փոխառությունների ժամկետանց օրերի քանակի վերաբերյալ վարկային ռեգիստրից ստացված տեղեկատվությամբ՝ համաձայն ակտիվների դասակարգման կարգի 3.11 կետի օբյեկտիվ չափանիշների,
բ) այս կամ այն փոխառուի անհատական վարկի դասը խստացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության սուբյեկտիվ կարծիքով:
(պարզաբանումը լրաց. 23.12.03 թիվ 4)
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |