«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 1043-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 635-րդ հոդվածի չորրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել Հայաստանի Հանրապետություն ժամանող յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Հայաստանի Հանրապետություն ժամանող յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առԵՎտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը
NN ը/կ |
Ապրանքի անվանումը | ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | Չափերի սահմանափակումը | |
1. |
Սննդամթերք |
մինչև 100 ԱՄՆ-ի դոլար | ||
այդ թվում՝ |
||||
սուրճ, թեյ և համեմունք | 09,21 | 1 կգ | ||
մսի, ձկան, խեցգետնից արտադրանք | 16 | 5 կգ | ||
ձկան խավիար և փոխարինիչներ | 160430 | 0,5 կգ | ||
2. | Ալկոհոլային խմիչք | 22 | 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է | |
3. | Սիգարետներ, սիգարելաներ / սիգարներ | 2402 | 400 և 25 հատ | |
4. | Օծանելիք, գեղարարային և հարդարային միջոցներ | 33 | մինչև 150 ԱՄՆ-ի դոլար | |
5. | Հագուստեղեն, գլխարկներ, հովանոցներ | 61,62,63,65,66 | մեկական հատ | |
6. | Կոշկեղեն | 64 | 1 զույգ | |
7. | Թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, մետաղներ | 71 | մինչև 3000 ԱՄՆ-ի դոլար | |
8. | Ժամացույցներ | 91 | 1 հատ | |
9. | Խաղալիքներ, խաղեր | 95 | մինչև 150 ԱՄՆ-ի դոլար | |
10. | Գրենական պիտույքներ | 48,96 | մինչև 150 ԱՄՆ-ի դոլար | |
11. | Արվեստի ստեղծագործություն, անտիկվարիատ | 97 | մինչև 2000 ԱՄՆ-ի դոլար | |
12. | Համակարգիչ | 84,85 | 1 կոմպլեկտ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |