«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2002 թվականի N 391
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Գիտության և տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացումն ու պետական (միջպետական) կարևորագույն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին իր սահմանած կարգով հատկացնում է նպատակային տեղեր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 11-ից:
|
Ա. Մարգարյան |