«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2001 թվականի N 608
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Թալինի ավտոտրանսպորտային-ճանապարհային» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Թալին քաղաքի Լենինականյան խճուղու N 1 հասցեում տեղաբաշխված 450.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքն ու շինությունները և 121.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով այլ հիմնական միջոցներ ունեցող արտադրական բազան` նույն չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտման և սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 6-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |